Ֆրանսիայի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել 1870 թվականի սեպտեմբերի 4-ին։
Ֆրանս-պրուսական պատերազմի (1870–1871 թվականներ) առաջին շրջանում ( հուլիսի 19–ից սեպտեմբերի 4–ը 1870 թվական) Երկրորդ կայսրության կրած ծանր պարտությունները և առանձնապես Սեդանի աղետը (սեպտեմբերի 2-ին կայսր Նապոլեոն III գերի հանձնվեց, տես Սեդանի ճակաւոամարւո 1870), արագացրին հեղափոխական իրադարձությունները Ֆրանսիայում։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան Փարիզում սկսված հեղափոխական խմորումը սեպտեմբերի 4-ին վերաճեց հեղափոխության։ Ապստամբած ժողովուրդը տապալեց միապետությունը, և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն (Երրորդ հանրապետություն), դա ժողովրդական լայն զանգվածների, բանվոր դասակարգի հեղափոխական ելույթի անմիջական հետևանքն էր։ Աեպտեմբերի 4-ի երեկոյան կազմվեց «Ազգային պաշտպանության կառավարություն» աջ հանրապետականներից և միապետականներից՝ Փարիզի գեներալ-նահանգապետ գեներալ Լ․ ժ․ Տրոշյուի գլխավորությամբ։ Կառավարությունը, որի մեջ չընդգրկվեցին հեղափոխական դեմոկրատիայի ներկայացուցիչները, և որտեղ իրական իշխանությունը միապետականների ձեռքին էր, վարեց հեղափոխական ո դեմոկրատական շարժումները ճնշելու քաղաքականություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։