Ֆոնտենե Օ Ռոզ
Կոմունա | |||
---|---|---|---|
Ֆոնտենե Օ Ռոզ | |||
Fontenay-aux-Roses | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Երկրամաս | Իլ դը Ֆրանս | ||
[[դեպարտամենտ]] | Օ-դը-Սեն | ||
Համայնք | Ֆոնտենե Օ Ռոզ | ||
Քաղաքապետ | Պասկալ Բյուշե | ||
Մակերես | 2,51 կմ² | ||
ԲԾՄ | 110 մետր, 58 մետր, 164 մետր | ||
Բնակչություն | 24 131 մարդ (2008) | ||
Խտություն | 9614 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92260 | ||
թվային | 92032 | ||
Պաշտոնական կայք | fontenay-aux-roses.fr(ֆր.) | ||
| |||
Ֆոնտենե Օ Ռոզ (ֆր.՝ Fontenay-aux-Roses), քաղաք և կոմունա Ֆրանսիայում։ Գտնվում է Իլ դը Ֆրանս երկրամասում։ Կոմունայի դեպարտամենտ՝ Օ-դը-Սեն։ Կանտոնի կենտրոն՝ Ֆոնտենե Օ Ռոզ։ Կոմունայի շրջան՝ Անտոնի։
Կոմունայի INSEE կոդ 92032.
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոնտենե Օ Ռոզը գտնվում է Փարիզի հարավ-արևմուտքից մոտավորապես 10 կմ և Նանտերից հարավ-արևմուտք 15 կմ (Շատիյոն սարահարթում) հեռավորության վրա[1]։ Ֆոնտենե Օ Ռոզը բաժանված է 5 շրջանների՝ Պերվանշ - Վալ-Կոնտան (հյուսիս-արևմուտքում), Պարկ - Սանտր- Վիլ (հյուսիսում), Սկարոն - Սարիեր (հյուսիս-արևելքում), Օրմեո - Ռենար (հարավ արևմուտքում), Բլաժի - Գար (հարավ արևելքում)։
18-րդ դարում քաղաքը եղել է Լյուդովիկոս 14-րդ թագավորի պաշտոնական մատակարարը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ծովային է, բնութագրվում է արևային եղանակով և համեմատաբար քիչ քանակությամբ տեղումներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայի բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 24. 131 մարդ։
1962 թվական | 1968 թվական | 1975 թվական | 1982 թվական | 1990 թվական | 1999 թվական | 2008 թվական |
---|---|---|---|---|---|---|
20 237 | 23 355 | 25 596 | 23 915 | 23 322 | 23 537 | 24 131 |
Վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մունիցիպալ խորհուրդը բաղկացած է քաղաքապետից, 10 քաղաքապետի տեղակալից, 5 մունիցիպալ պատգամավորից, 12 մունիցիպալ խորհրդատուից ու 7 մունիցիպալ ընդդիմության խորհրդատուից։
Ժամանակաշրջան | Ազգանուն | Կուսակցություն | Մասնագիտություն | |
---|---|---|---|---|
1946 | 1977 | Մորիս Դոլիվ | Սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն | |
1977 | 1989 | Ժան Ֆուրնյե | Միություն ֆրանսաիական ժողովրդավարության համար | |
1989 | 1994 | Ալեն Մուազան | Միացում հանրապետության աջակցման համար | |
1994 | Պասկալ Բյուշե | Սոցիալիստական կուսակցություն |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին 16.020 մարդկանցից աշխատունակ տարիքում (15-64 տարեկան) 12 238-ն էին տնտեսապես ակտիվ, 3782՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 76,4 %, 1999 թվականին եղել է 74,6 %)։ 12 238 ակտիվներից աշխատել են 11 187-ը (5610 տղամարդ և 5577 կին), եղել է 1051 գործազուրկ (519 տղամարդ և 532 կին)։ 3782 ոչ ակտիվներից 2023-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 841՝ թոշակառուներ, 918՝ այլ պատճառներով[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեն Ստանիսլա դը Բլաժի եկեղեցի, կառուցված 1934-1936 թվականներին։ Մշակութային ժառանգության հուշարձան[3]։
- Սուրբ Պետրոսի և Պավելի եկեղեցի։ Մշակութային ժառանգության հուշարձան[4]։
- Սենթ Բարբ դը Շան կոլեժ։ 18-րդ դարի։ 1943 թվականից պատմական հուշարձան[5]։
- Լա Բուասյե դղյակ։ Մշակութային ժառանգության հուշարձան[6]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆոնտենե Օ Ռոզ
-
Սուրբ Պետրոսի և Պավլի եկեղեցի
-
Սեն Ստանիսլա դը Բլաժի եկեղեցի
-
Քաղաքապետարան
-
Սենթ Բարբ դը Շան կոլեժ
-
Շատրվան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Физические расстояния рассчитаны по географическим координатам
- ↑ «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Eglise paroissiale Saint-Stanislas-des-Blagis» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Eglise paroissiale Saint-Pierre, Saint-Paul» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Collège Sainte-Barbe-des-Champs (ancien)» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Maison de maître dite Château la Boissière» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 «Atlas français de la coopération décentralisée et des autres actions extérieures» (ֆրանսերեն). le site du ministère des Affaires étrangères. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Ֆոնտենո Օ Ռոզի ազգային վիճակագրական համալսարան» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտենե Օ Ռոզ» հոդվածին։ |
|