Ֆիքրեթ Մամեդով
Ֆիքրեթ Մամեդով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Q111016489? |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Պարգևներ | |
Ֆիքրեթ Ֆարրուխ օկլի Մամեդով (ադրբ.՝ Fikrət Fərrux oğlu Məmmədov, հուլիսի 1, 1955, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի փաստաբան և պետական գործիչ, ԱՀ արդարադատության նախարար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիքրեթ Մամեդովը ծնվել է 1955 թվականին Բաքու քաղաքում։ 1977 թվականին ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1988 թվականին ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը։ Նա իր կարիերան սկսել է 1977 թվականին ՝ որպես շրջանային դատախազի օգնական։ Նա եղել է Բաքվի քաղաքային դատախազության վարչության դատախազ և հանրապետական դատախազության ավագ դատախազ։ Աշխատել է որպես կազմակերպչական-վերահսկողական վարչության պետ։ Այս պաշտոնից նա տեղափոխվել է Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչական մարմինների վարչության իրավապահ մարմինների հրահանգչի պաշտոն[2]։
Ավելի ուշ նա աշխատել է որպես գլխավոր դատախազության իրավաբանական վարչության պետ, Սումգայիթ քաղաքի դատախազը, 1994-2000 թվականներին գլխավոր դատախազի տեղակալ, Իսկ 2000 թվականի ապրիլին նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։
2005 թվականից Ադրբեջանի դատական-իրավական խորհրդի նախագահն է։ Նա դատախազների միջազգային ասոցիացիայի սենատոր է[3]։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 30 հունիսի, 2005 թ. - «Փառքի» շքանշան։
- 21 նոյեմբերի, 2008 թ. - «ԱՀ վաստակավոր իրավաբան»։
- 30 հունիսի, 2015 թ. - ԱՀ Նախագահի պատվավոր դիպլոմ։
- 20 նոյեմբերի, 2018 թ. - 1-ին աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար» շքանշան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արդարադատության նախարարության պաշտոնական էջ
- ↑ «Ֆիքրեթ Ֆարրուխ օկլի Մամեդով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Ադրբեջանի դատական-իրավական խորհրդի նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.