Ֆիլիպ Մաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Մաքս
Philipp Max
Մաքսը Գերմանիայի հավաքականի կազմում 2016 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ։
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Philipp Martin Max
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1993(1993-09-30)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Ֆիրզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 178 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Աուգսբուրգ
Համար 31
Պատանեկան կարիերա
2000-2003 Գերմանիա Բալդհեմ
2003-2007 Գերմանիա Մյունխեն 1860
2007-2010 Գերմանիա Բավարիա Մյունխեն
2010-2012 Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Գերմանիա Շալկե 04 II 54 (3)
2014 Գերմանիա Շալկե 04 2 (0)
2014-2015 Գերմանիա Կարլսռուհե 23 (0)
2015-ներկա Գերմանիա Աուգսբուրգ 72 (2)
Ազգային հավաքական
2016 Գերմանիա Գերմանիա Օլիմպ․ 3 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 6-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 6-ի, 2018

Ֆիլիպ Մաքս (գերմ.՝ Philipp Max, սեպտեմբերի 30, 1993(1993-09-30)[1], Ֆիրզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աուգսբուրգի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալկե 04[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսը Բավարիայից Շալկե 04 տեղափոխվեց 2010 թվականին։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց 2014 թվականի մարտի 25-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում՝ փոխարինելով Յուլիան Դրաքսլերին[3][4]։

Կարլսռուհե[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 30-ին Մաքսը 3 տարվա պայմանագիր կնքեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Կարլսռուհեի հետ[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 27-ին՝ Ինգոլշտադտի դեմ խաղում[6]։

Աուգսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 4-ին Մաքսը 3․6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Աուգսբուրգ՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի օլիմպիական հավաքականի կազմում Մաքսը մասնակցեց 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին՝ նվաճելով արծաթե մեդալ[8]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 6-ի դրությամբ[9]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շալկե 04 II 2012-13 Ռեգիոնալլիգա Արևմուտք 32 2 0 0 32 2
2013-14 22 1 0 0 22 1
Ընդհանուր 54 3 0 0 0 0 0 0 54 3
Շալկե 04 2013-14 Բունդեսլիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարլսռուհե 2014-15 Բունդեսլիգա 2 22 0 1 0 3 0 26 0
2015-16 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 23 0 1 0 0 0 3 0 27 0
Աուգսբուրգ 2015-16 Բունդեսլիգա 26 0 1 0 4 0 0 0 31 0
2016-17 25 1 1 0 0 0 26 1
2017-18 21 1 1 0 0 0 22 1
Ընդհանուր 72 2 3 0 4 0 0 0 79 2
Կարիերայի ընդհանուր 151 5 4 0 4 0 3 0 162 5

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - P. Max - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Borussia Dortmund vs. Schalke 04 - 25 March 2014 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  4. GbR, LigaInsider. «Philipp Max | Debüt in der Bundesliga». https://www.ligainsider.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին. {{cite news}}: External link in |newspaper= (օգնություն)
  5. Online, FOCUS. «Karlsruhe holt Philipp Max von Schalke 04». FOCUS Online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Karlsruher SC v Ingolstadt Starting XIs, 27/09/2014, 2. Bundesliga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Augsburg sign Karlsruher SC's Philipp Max as Baba Rahman nears exit». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  8. FIFA.com (2016 թ․ օգոստոսի 20). «Neymar's golden penalty sees Brazil to victory». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Philipp Max». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Մաքս» հոդվածին։