Ֆեոդոր Բատյուշկով
Ֆեոդոր Բատյուշկով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1857[1], սեպտեմբերի 5 (17), 1857[1][2] կամ սեպտեմբերի 17, 1857[2][3] |
Ծննդավայր | Կեսմա (գյուղ, Վեսյեգոնսկի շրջան)[1] |
Մահացել է | մարտի 18, 1920[1] (62 տարեկան), մարտի 19, 1920[2][3] (62 տարեկան) կամ մարտի 17, 1920[3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | First Kazan Male Gymnasium? և Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ |
Մասնագիտություն | գրական քննադատ, բանասեր, գրականագետ, թատերական քննադատ, գրականության պատմաբան, համալսարանի դասախոս, լրագրող և գրականագետ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Ռուսաստանի ազգային գրադարան[3] |
Ծնողներ | հայր՝ Դմիտրի Բատյուշկով |
Ստորագրություն | |
Fedor Batushkov Վիքիպահեստում |
Ֆեոդոր Դմիտրիևիչ Բատյուշկով (ռուս.՝ Фёдор Дмитриевич Батюшков, օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1857[1], սեպտեմբերի 5 (17), 1857[1][2] կամ սեպտեմբերի 17, 1857[2][3], Կեսմա (գյուղ, Վեսյեգոնսկի շրջան)[1] - մարտի 18, 1920[1], մարտի 19, 1920[2][3] կամ մարտի 17, 1920[3], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս բանասեր և մանկավարժ։ Բանաստեղծ Կոնստանտին Բատյուշկովի երրորդ պորտի ազգական, ռուս պետական գործիչ Դմիտրի Բատյուշկովի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է հին ազնվական տոհմից։ Ծնվել է 1857 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7), Տվեր նահանգի Վեսյեգոնսկի գավառի Կոսմա գյուղում։ Սովորել է Կազանի 1-ին գիմնազիայում, 1875 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, բայց մեկ տարի անց տեղափոխվել է պատմաբանասիրական ֆակուլտետ, որտեղ սովորել է ակադեմիկոս Ալեքսանդր Վեսելովսկու ղեկավարությամբ։
1880 թվականին ավարտել է համալսարանը, թեկնածուական շարադրություն ներկայացնելուց և զինվորական ծառայություն անցնելուց հետո, 1881 թվականին նրան թողել են ընդհանուր գրականության պատմության ամբիոնում՝ պրոֆեսորի կոչման նախապատրաստվելու համար։ Երկու անգամ Բատյուշկովին ուղարկել են արտասահման՝ գիտական պարապմունքների։ 1882 թվականին Գերմանիա կատարած իր առաջին մեկամյա ուղևորությունից հետո հանձնել է մագիստրոսական քննությունը և 1885 թվականից դարձել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրիվատ դոցենտ մինչև 1898 թվականը։ Դասախոսություններ է կարդացել պրովանսական լեզվի և գրականության, գոթական և հին գերմանական լեզուների և ֆրանսիական, իտալական և հին իսպանական գրականության պատմության մասին։ 1888 թվականին երկրորդ անգամ է գործուղվել արտերկիր մեկուկես տարով, այցելելել Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և Անգլիա։
Դասավանդել է նաև գրականության պատմություն կանանց բարձրագույն դասընթացներում (1886-1887, 1890-1894, 1897-1903)[4]։ 1895-1899 թվականներին եղել է նաև համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ֆրանսերենի դասախոս։
Ժողովրդական կրթության նախարարության ամսագրում Բատյուշկովը հրապարակել է իր մագիստրոսական թեզը «Հոգու և մարմնի վեճի մասին ավանդազրույցները միջնադարյան գրականության մեջ» (1890, № 9 և հաջորդ համարներ) և մի շարք այլ հոդվածներ։ Ռոմանագերմանական բանասիրության և արևմտաեվրոպական գրականության պատմության վերաբերյալ հոդվածներից բացի, Բատյուշկովը բազմաթիվ հոդվածներ է գրել թատրոնի մասին, Գիտությունների ակադեմիայի հանձնարարությամբ բազմիցս գրել է Պուշկինի մրցանակին ներկայացված ակնարկների գրախոսականներ։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի մի շարք հոդվածների հեղինակ է։ Եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայական ընկերության հիմնադիրներից մեկը։
1897-1898 թվականներին զբաղեցրել է «Կոսմոպոլիս» ամսագրի ռուսական բաժնի խմբագրի պաշտոնը։ Այդ տարիներին աշխատանքային նամակագրության մեջ է եղել Անտոն Պավլովիչ Չեխովի հետ։ Նրա խմբագրությամբ 1912-1914 թվականներին լույս է տեսել «Արևմտյան գրականության պատմություն»-ը 3 հատորով։ 1910 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի կայսերական թատրոնների գրական-թատերական կոմիտեի անդամ։ Բատյուշկովը եղել է «Աստծո աշխարհ» ամսագրի խմբագիրը (1902-1906)։
Նախահեղափոխական տարիներին Բատյուշկովը զբաղեցրել է Ալեքսանդրինյան թատրոնի թատերական և գրական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի ապրիլին, ժամանակավոր կառավարությունը Բատյուշկովին նշանակել է Սանկտ Պետերբուրգի պետական թատրոնների գլխավոր լիազոր։
1919–1920 թվականներին մասնակցել է «Համաշխարհային գրականություն» հրատարակչության աշխատանքներին, որտեղ նրա խմբագրությամբ և նրա ներածական հոդվածով ու մեկնաբանություններով լույս են տեսել մի շարք գրքեր (Վոլտերի, Օնորե դը Բալզակի, Ալեն Ռենե Լըսաժի ստեղծագործությունները)[5]։
Մահացել է Պետրոգրադում, 1920 թվականի մարտի 18-ին և թաղվել Ալեքսանդր Նևսկի մայրավանքի Նիկոլսկոե գերեզմանատանը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сага о Финнбоге Сильном: Исслед. Ф. Батюшкова. — СПб.: тип. В. С. Балашева, 1885. — 117 с.
- Энциклопедия романской филологии. Рецензия книги G. Körting Encyclopedie und methodologie der romanischen philologie, mit besonderer berücksichtigung des französischen und italianischen // ЖМНП. — [1886]. — С. 284—312.
- Лекции по всеобщей литературе / Ф. Д. Батюшков; Высшие женские курсы (Санкт-Петербург). — 1886—1887. — 494 с.
- Спор души с телом в памятниках средневековой литературы. Опыт историко-сравнительного исследования.(չաշխատող հղում) — СПб.: тип. В. С. Балашова, 1891. — IV, 314 с.
- Спор души с телом в памятниках средне-вековой литературы. Изд. 2-е. — М.: URSS, 2011. — VI, 315 с. — (Академия фундаментальных исследований: АФИ: богословие). — ISBN 978-5-397-02734-2.
- История французской литературы. XVII в.: Лекции, чит. проф. Ф. Д. Батюшковым на Высш. жен. курсах в 1893-94 г. 2 курс. — СПб.: лит. Руднева, [1894]. — [1], 277, 49 с.
- Женские типы в трагедиях Расина. — СПб.: тип. М. Меркушева, 1896. — 50 с.
- Утопия всенародного искусства // Вопросы философии и психологии. — 1899.
- Пушкин и Расин («Борис Годунов» и «Athalie»). — СПб.: тип. М. М. Стасюлевича, 1900. — [2], 34 с.
- Критические очерки и заметки. Ч. 1. — СПб.: Тип. А. Ф. Цинзерлинг, Мелье и К°, 1900. — 252 с.; Ч. 2. — СПб., 1902. — 338 с.
- История западной литературы (1800—1910 гг.) / под ред. проф. Ф. Д. Батюшкова, при ближайшем участии проф. Ф. А. Брауна, акад. Н. А. Котляревского, проф. Д. К. Петрова [и др.]. Т. 1—4. — М.: Мир, 1912—1917.
- Принципы художественного перевода. Статьи Ф. Д. Батюшкова, Н. Гумилева, К. Чуковского. — 2-е изд., доп. — Петербург: Гос. изд-во, 1920. — 60 с. — (Всемирная литература).
- В. Г. Короленко как человек и писатель / Ф. Д. Батюшков. — М. : Задруга, 1922. — 124 с., 1 л. ил., тираж 3 000 экз.
- Западная литература накануне XIX в. / Проф. Ф. Д. Батюшков. — М.: Мир, 1924. — 112 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Батюшков, Федор Дмитриевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Батюшков, Федор Дмитриевич // Большая советская энциклопедия. — М. : Советская энциклопедия, 1926—1947. — Стб. 78. — (Большая советская энциклопедия : [в 66 т.] / ; 1926—1947, т. V).
- Батюшков, Федор Дмитриевич // Биографический словарь профессоров и преподавателей Императорского С.-Петербургского университета за истекшую третью четверть века его существования, 1869—1894. — СПб.: Типография и литография Б. М. Вольфа, 1896. — Т. I. — С. 39—40.
- Деятели России : 1906 г. / Ред.-изд. А. М. Шампаньер. — Санкт-Петербург, 1906. — С. 207.
- Скворцова Л. А. БА́ТЮШКОВ Фёдор Дмитриевич // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. П. А. Николаев. — М. : Сов. энциклопедия, 1989. — Т. 1 : А—Г. — С. 180―181. — 672 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 100 000 экз. — ISBN 5-85270-011-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. Nikolayev — Moscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — 672 p.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- ↑ «Профессорско-преподавательский состав С.-Петербургских Высших женских (Бестужевских) курсов (1878—1918)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Русские писатели, 1989, էջ 180
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Батюшков Федор Дмитриевич // Биографика СПбГУ
- Биография
- Сочинения Ф. Д. Батюшкова на сайте Lib.ru: Классика
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Բատյուշկով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- Մարտի 18 մահեր
- 1920 մահեր
- Մարտի 19 մահեր
- Մարտի 17 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսական կայսրության բանասերներ
- Ռուսական կայսրության խմբագիրներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս թատերական քննադատներ
- Ռուս գրականագետներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ