Jump to content

Ֆելտինս-Արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելտինս-Արենա
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունGelsenkirchen-Nord?[1]
Երկիր Գերմանիա[1]
Հիմնադրված2001
Բացվածմայիսի 30, 2001
ԿառուցողHellmich (Unternehmen)?[2] և Wayss & Freytag?
ՃարտարապետHPP Architekten?
ՍեփականատերՇալկե 04
ԳործաղեկավարՇալկե 04
Տարողություն62 271
Տնային թիմՇալկե 04
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքveltins-arena.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
 Veltins-Arena Վիքիպահեստում

«Ֆելտինս-Արենա» (գերմ.՝ Veltins-Arena), հայտնի նաև որպես «Արենա ԱուֆՇալկե» (գերմ.՝ Arena AufSchalke), բազմաֆունցիոնալ մարզադաշտ գերմանական Գելզենկիրխեն քաղաքում, «Շալկե-04» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 2005 թվականի ամռանից մարզադաշտը կրում է գարեջուր արտադրող Veltins ընկերության անունը։ Մարզադաշտը հյուրընկալել է ինչպես ֆուտբոլի աշխարհի առաջնությունների խաղերը (2006 թվական), այնպես էլ տափօղակով հոկեյի առաջնությունը (2010 թվական)։

Արենայի առանձնահատկություններից մեկն էլ նրա շարժական դաշտն է․ չորս ժամվա ընթացքում այն շարժվում է դեպի փողոց, անցնում է հարավ-արևմտյան տրիբունայի տակով, որն ապահովում է ինչպես գազոնների աճման համար լավագույն պայմանները, այնպես էլ մարզադաշտում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ դրա պահպանումը։

2002 թվականից այս արենայում է անցկացվում World Team Challenge-ը՝ բիաթլոնի աստղերի Սուրբ Ծննդյան մրցավազքը։ 2010 թվականի դեկտեմբերի 24-ից ձյան առատ տեղումների պատճառով վնասվեցին տանիքը ծածկող 40 թաղանթային նյութերից 3-ը։ Դեկտեմբերի 30-ին նախատեսված մրցավազքը հետաձգվեց՝ հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու անհնարինության պատճառով և կայացավ է 2011 թվականի մարտի վերջին[3][4]։

2004 թվականին ստադիոնը հյուրընկալել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որտեղ հաղթող է դարձել պորտուգալական «Պորտու» ակումբը՝ եզրափակչում հաղթելով «Մոնակոյին»՝ 3։ 0 հաշվով։

2006 թվականին մարզադաշտն ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության 5 խաղ՝ ներառյալ անգլիացիների և պորտուգալացիների միջև քառորդ եզրափակիչը։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը կրում էր «ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մարզադաշտ Գելզենկիրխեն» (անգլ.՝ FIFA World Cup Stadium Gelsenkirchen) անվանումը։

2010 թվականի մայիսի 7-ին անց է կացվել ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականների միջև 2010 թվականի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության բացման հանդիպումը։ Խաղը մարզադաշտի տրիբունաներում դիտել է 77803 հանդիսատես, այդպիսով սահմանվել է աշխարհի ռեկորդ տափօղակով հոկեյի հանդիպումներին ներկա գտնվելու համար։ Ֆուտբոլային խաղադաշտի տեղում տեղադրվել է հոկեյի խաղադաշտ, ինչը թույլ տվեց տեղավորել ավելի քան 15 հազար մարդու՝ չհաշված տրիբունայիններում 60 հազարի։

Մինչև 2013/14 մրցաշրջանի մեկնարկը մարզադաշտն ընդլայնվել է 300 նստատեղով, որից հետո այնտեղ տեղավորվել է 61973 մարդ[5]։ 2015 թվականի ամռանը տարողությունը ավելացել է ևս 298 նստատեղով։

2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:

Ամսաթիվ Ժամանակ Թիմ 1 Հաշիվ Թիմ 2 Փուլ Հանդիսատես
2006 թվականի հունիսի 9 21:00 ԼեհաստանԼեհաստան 0:2 Էկվադոր Էկվադոր А խումբ 52,000
2006 թվականի հունիսի 12 18:00 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 0:3 Չեխիա Չեխիա E խումբ 52,000
2006 թվականի հունիսի 16 15:00 Արգենտինա Արգենտինա 6:0 Սերբիա Սերբիա և Չեռնոգորիա C խումբ 52,000
2006 թվականի հունիսի 21 16:00 Պորտուգալիա Պորտոգալիա 2:1 Մեքսիկա Մեքսիկա D խումբ 52,000
2006 թվականի հուլիսի 1 17:00 Անգլիա Անգլիա 0:0

(պեն. 1:3)

Պորտուգալիա Պորտոգալիա 1/4 եզրափակիչ 52,000

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության խաղերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:

Ամսաթիվ Ժամանակ Թիմ 1 Հաշիվ Թիմ 2 Փուլ Հանդիսատես
2024 թվականի հունիսի 16 21:00 Սերբիա Սերբիա 0:1 Անգլիա Անգլիա C խումբ 48,953
2024 թվականի հունիսի 20 21:00 Իսպանիա Իսպանիա 1:0 Իտալիա Իտալիա B խումբ 49,528
2024 թվականի հունիսի 26 21:00 Վրաստան Վրաստան 2:0 Պորտուգալիա Պորտոգալիա F խումբ 49,616
2024 թվականի հունիսի 30 18:00 Անգլիա Անգլիա 2:1

(լր․ ժամ․)

Սլովակիա Սլովակիա 1/8 եզրափակիչ 47,244

Մարզադաշտի տեսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
S04 Veltins-Arena մարզադաշտի ներքին դիզայնի պանորամա:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://structurae.net/de/bauwerke/veltins-arena
  3. с официального сайта «Шальке 04»(չաշխատող հղում)(գերմ.)
  4. Рождественская гонка не состоится из-за обрушения крыши арены в Гельзенкирхене Արխիվացված 2010-12-29 Wayback Machine СЭ
  5. «Kapazität der VELTINS-Arena vergrößert». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելտինս-Արենա» հոդվածին։