Ֆեդե Գալիցիա
Ֆեդե Գալիցիա իտալ.՝ Fede Galizia | |
---|---|
Ծնվել է | 1578[1] |
Ծննդավայր | Միլան[1] և Տրենտո, Իտալիա[2] |
Վախճանվել է | 1630[3][4][5][…] |
Մահվան վայր | Միլան[1] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ոճ | Վերածնունդ[1] |
Ժանր | դիմապատկեր[1] և կրոնական նկարչություն[1] |
Թեմաներ | բարոկկո |
Հայր | Գալիսիայի նվիրակ[6][2] |
Fede Galizia Վիքիպահեստում |
Ֆեդե Գալիցիա (իտալ.՝ Fede Galizia, 1578[1], Միլան[1] և Տրենտո, Իտալիա[2] - 1630[3][4][5][…], Միլան[1]), Վերածննդի դարաշրջանի նատյուրմորտ ժանրի իտալացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեդե Գալիցիան առավել հայտնի է որպես Գալիցիա, ծնվել է Միլանում, ամենայն հավանականությամբ նախքան 1578 թվականը, մանրանկարիչ Նունցիո Գալիցիայի ընտանիքում[7], ով Միլան էր տեղափոխվել Տրենտոյից։ Ֆեդեն (անունը նշանակում է «հավատք») նկարել սովորել է հորից։ Տասներկու տարեկան հասակում նա բավականին կայացած նկարիչ էր, ում մասին հոր ընկեր նկարիչ, տեսաբան Ջովաննի Պաոլո Լոմացցոն ասել է.
Այս աղջնակն իրեն նվիրել է մեր ամենաօրիգինալ արվեստը ընդօրինակելուն[8]։ |
Երիտասարդ տարիքում Գալիցիան արդեն կայացած դիմանկարիչ էր, ով կոմերցիոն հիմքերով ստեղծում էր բազմաթիվ գործեր։ Հնարավոր է, որ մանրանկարիչ հոր ազդեցության ներքո է նա սկսել ստեղծել դիմանկարներ։ Նրան հաճախ հանձնարարում էին նկարել կրոնական և աշխարհիկ թեմաներ։ Հուդիթի և Հողոփեռնես պատմության վրա հիմնված նրա նկարները պահպանվել են մասնավոր հավաքածուներում։ Դրանցից ամենավաղ ստեղծված կտավը՝ «Հուդիթը և Հողոփեռնեսի գլուխը», նկարել է 1596 թվականին։ Նկարը ներկայումս գտնվում է Ֆլորիդա նահանգի Սարասոտայի Ջոն և Մեյբլ Ռիբլիգների արվեստի թանգարանում։ Գալիցիան մանրանկարներ ու խորանի նկարներ է ստեղծել նաև մենաստանների համար։
Գալիցիայի դիմանկարների ոճը գալիս է իտալական վերածննդի ավանդույթների նատուրալիստական ոճից՝ կտրուկ իրատեսական մոտեցմամբ։ Գալիցիայի նկարչական գեղարվեստական հմտություններն ակնհայտ երևում են նրա ստեղծած «Պաոլո Մարիջայի դիմանկարը» կտավում։ Գալիցիան պատվերներ է ստացել ստեղծելու Միլանի եկեղեցիների խորանների նկարներ։ Դրանցից է «Noli me tangere» (1616, Միլան, Սուրբ Ստեֆանո)։
Գալիցիան ստեղծել է նաև նատյուրմորտներ, և նրան հիշում են որպես այս ժանրի սկսնակ[9]։ Ժամանակակից քիչ աղբյուրներ են նրան հիշատակում որպես նատյուրմորտիստ, սակայն պահպանված նկարների մեծ մասը նատյուրմորտներ են։ Նրա ցուցակագրված 63 աշխատանքներից 44-ը նատյուրմորտներ են[9]։ 1602 թվականին ստորագրված նատյուրմորտը համարվում է իտալացի նկարչուհու վաղ աշխատանքը և ապացուցում է այս նոր ոճում նրա ներգրավվածությունը։
Գալիցիան երբեք չի ամուսնացել։ 1630 թվականի հունիսի 21-ին կազմել է իր կտակը և ենթադրվում է մահացել է Միլանում ժանտախտից[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարներ
-
«Պաոլո Մարիջայի դիմանկարը»
-
«Ֆեդերիկո Ձուկարիի դիմանկարը»
-
Բժշկի դիմանկարը
Նատյուրմորտներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ilya Sandra Perlingieri, Sofonisba Anguissola,' Rizzoli International, 1992 ISBN 978-0-8478-1544-9 on Questia
- Chadwick, Whitney, Women, Art, and Society, Thames and Hudson, London, 1990 ISBN 978-0-500-20354-5
- Harris, Anne Sutherland and Linda Nochlin, Women Artists: 1550-1950, Los Angeles County Museum of Art, Knopf, New York, 1976 ISBN 978-0-394-41169-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 By her hand: Artemisia Gentileschi and women artists in Italy, 1500-1800 / O. Tostmann, E. Straussman-Pflanzer — 1 — Detroit: Detroit Institute of Arts, 2021. — P. 95. — ISBN 978-0-300-25636-9
- ↑ 3,0 3,1 3,2 Fede Galizia — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Athenaeum
- ↑ 5,0 5,1 5,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ Massimi M. E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1998. — Vol. 51.
- ↑ Fortunati, Vera; Pomeroy, Jordana; Strinati, Claudio (2007). Italian Women Artists: from Renaissance to Baroque. Milan: Skira. էջ 173. ISBN 978-88-7624-919-8.
- ↑ Gian Paolo Lomazzo, Idea del tempio della pittura, Milan 1590, p. 163, "dandosi all'imitation de i più eccellenti dell'arte nostra."
- ↑ 9,0 9,1 9,2 Segal 1998.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Painters of reality: the legacy of Leonardo and Caravaggio in Lombardy, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Galizia (see index)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդե Գալիցիա» հոդվածին։ |
|
- 1578 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Իտալիայում ծնվածներ
- 1630 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 16-րդ դարի իտալացի նկարիչներ
- 17-րդ դարի իտալացի նկարիչներ
- Բարոկկո ոճի նկարիչներ
- Ժանտախտից մահացածներ
- Իտալացի արվեստագետներ
- Իտալացի մաներիստ նկարիչներ
- Իտալացի նկարչուհիներ
- Վերածննդի նկարիչներ