Օրենքով գող
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օրենքով գող (ռուս.՝ Вор в законе), հասկացություն, որը նկարագրում է խորհրդային և հետխորհրդային երկրներում, ինչպես նաև համապատասխան արտասահմանյան գաղթավայրերում «քրեական հեղինակություն» (ավտորիտետ) վայելող պրոֆեսիոնալ հանցագործ անձանց շնորհվող հատուկ պաշտոնական կարգավիճակը։ Ձևավորվել է 1980ականներին Միևնույն ժամանակ, սույն կարգավիճակն ունեցող անձինք հանցագործ աշխարհում և քրեակատարողական հիմնարկներում վայելում են բարձր հեղինակություն և ցածր կարգավիճակով անդամների հանդեպ ոչ պաշտոնական իշխանություն ունեն։ жизнь ворам смерть мусорам А.У.Е.
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոչում, որը շնորհվում է հատուկ գողական հավաքում այն անձին, որը պրոֆեսիոնալ հանցագործների միջավայրում ունի բարձր հեղինակություն, որի հիմք է հանդիսանում նշանակալից հանցավոր փորձը, հանցավոր խմբավորումներ կազմակերպելու կամ ղեկավարելու ունակությունը, տվյալ միջավայրի ավանդույթները և կանոնները պահպանելը կամ հանցավոր համագործակցության դրամական ֆոնդ (օբշագ) խոշոր գումարներ ներդնելը։
- Անձ, որն ունի համապատասխան կոչում և իրականացնում է հետևյալ գործառույթները. նորեկներին ընդունում է «ախպերության խմբի» (օրենքով գողերի խմբի կամ հանցավոր միջավայրի հեղինակությունների) մեջ կամ ինքնուրույն որոշում է հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները և ձևերը, աղբյուրները և ծավալը՝ լրացնելով հանցավոր համագործակցության դրամական ֆոնդերը, համագործակցելով մյուս հանցախմբերի կազմակերպիչների և ղեկավարների հետ, «արդարադատություն» է իրականացնում հանցախմբի անդամների նկատմամբ և այլն։
Հայտնի օրենքով գողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Մականուն | Ծննդավայր | Ազգություն | Ներկա վիճակ |
---|---|---|---|---|
Ասլան Ուսոյան | Դեդ Հասան | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ | եզդի | մահացած |
Զախար Կալաշով | Շաքրո Մոլոդոյ | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ | եզդի | Բանտարկված |
Տարիել Օնիանի[1] | Տարո | Տղիբուլ, Վրացական ԽՍՀ | վրացի | բանտարկված |
Նադիր Սալիֆով | Լոտու Գուլի | Դմանիս, Վրացական ԽՍՀ | ադրբեջանցի | մահացած |
Եվսեյ Ագրոն | Եվսեյ Լենինգրադսկի | Լենինգրադ, Ռուսաստանի ԽՍՖՀ | հրեա | մահացած |
Ռաֆայել Բաղդասարյան | Սվո Ռաֆ | Երևան, Հայկական ԽՍՀ | հայ | մահացած |
Կամո Սաֆարյան | Կամո | Դաշտադեմ, Հայկական ԽՍՀ | հայ | բանտարկված |
Հիքմեթ Մուխտարով[2] | Սաբիրաբադ, Ադրբեջանական ԽՍՀ | ադրբեջանցի | մահացած | |
Վյաչեսլավ Իվանկով[3] | Յապոնչիկ | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ | ռուս | մահացած |
Ռաժդեն Շուլայա[4] | Ռոմա, Եղբայր | Լենինգրադ, Ռուսաստանի ԽՍՖՀ | վրացի | բանտարկված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Tariel Oniani's case" has united Moscow and Tbilisi». Georgia Times. 2009 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ http://www.primecrime.ru/news/2006-04-14_3162 | Hikmet "Sabirabadsky" Mukhtarov
- ↑ SCHWIRTZ, MICHAEL (2009 թ․ հոկտեմբերի 13). «For a Departed Mobster, Wreaths and Roses but No Tears». New York Times. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ SCHWIRTZ, MICHAEL (2009 թ․ հոկտեմբերի 13). «The Shulaya Enterprise Organised Crime Bust in New York». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.