Վյաչեսլավ Իվանկով
Վյաչեսլավ Իվանկով ռուս.՝ Вячеслав Кириллович Иванков | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1940 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2009[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | քրեական հեղինակություն և Օրենքով գող |
![]() |
Վյաչիսլավ Կիրիլովիչ Իվանկով («Յապոնչիկ», «Ճապոնացի», «Փառքով ճապոնացի», «Պապ», «Ասորական փեսա», «Իվանցի», հունվարի 2, 1940, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2009[1], Մոսկվա, Ռուսաստան), կրիմինալ հեղինակություն և ռուսական «օրենքով գող», Մոսկվայի կրիմինալ կլանի առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Յապոնչիկ» մականունը ստացել է իր ուսուցիչ Գենադի Կարկովայից, ով նրան այդպես է անվանել իր «սուր աչքերի» համար։
Ութերորդ դասարանից հետո Իվանկովը սկսեց սովորել կրկեսի ուսումնարանում։ Իր մասնագիտական փորձի շնորհիվ նա ընտրեց օդային գիմնաստիկան, շուտով ունեցավ բազմաթիվ հաջողություններ այդ բնագավառում, սակայն նա հանդիպեց անհաջողության. մարզումների ժամանակ նա ընկավ բարձրությունից և ստացավ գանգի փակ վնասվածք։ Բժշկական օգնությանը նա մերժեց, թեպետ մի քանի անգամ նա ուշագնաց է եղել, այդ դեպքից հետո։ Իվանկովի մարզումներն ընդհատվեցին, իսկ հետո նա ընդհանրապես դուրս եկավ ուսումնարանից։ Նա ընդունվեց կենցաղային փականագործների գործարան, իսկ հետո դարձավ փականագործների խմբավարը. սկսեց սովորել գիշերային դպրոցում։ Քսան տարեկան հասակում նա ամուսնացավ ասորի Լիդիա Այվազովի հետ, շուտով ծնվեց նրանց որդին։ Վյաչիսլավ Կիրիլովիչի շրջապատը սկսեց նրան կատակով անվանել «Ասորական փեսա»։ Շուտով Իվանկովը գլխի վնասվածքի պատճառով կորցրեց գիտակցությունը և բախեց մեքենան։ Այս անգամ նա պետք է պառկեր հիվանդանոցում։ Դուրս գրվելով հիվանդանոցից, Իվանկովը հայտարարեց, որ շատ վատ է տանում տրանսպորտի շոգը։
Կրիմինալ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության փաստաթղթերից.
1966 թվականի հուլիսի 18-ին՝ իմանալով դատարանի այն որոշման մասին, որ նա նորից պետք է այցելի բուժումների, նա փախչում է հիվանդանոցից։ Հետո նա միջին դպրոցում 9-րդ և 10-րդ դասարանների քննություններ է հանձնում։ Սակայն տանը չի ապրում, թաքնվում է ոստիկանության աշխատողներից։ Այս ամենը տևում է մինչև 1966 թվականի նոյեմբեր, երբ նրան նորից ձերբակալում են և հետ վերադարձնում հիվանդանոց։ Իսկ 1967 թվականի մարտին, փորձագետների մասնակցությամբ հանձնաժողովին պրոֆեսոր Լունցան եկավ այն եզրակացության, որ «Իվանկովը տարել է շիզոֆրենական պսիխոզ՝ տրավմատիկ ծագմամբ։ Այդ պսիխոզ վիճակից նա ամբողջությամբ դուրս եկավ»։
«Ամբողջովին գաղտնի» գործերից.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Գալոյան, Յակուձա, Մաֆիա, Օրենքով գողեր, Երևան, 2006, 160 էջ։
- Սերգեյ Գալոյան, Յապոնչիկ-Իվանկովի լեգենդը, Երևան, 2009, 320 էջ։