Օտրանտոյի նեղուց
Օտրանտոյի նեղուցը (ալբ․՝ Ngushtica e Otrantos; իտալ.՝ Canale d'Otranto; խորվ.՝ Otrantska Vrata) Ադրիատիկ ծովը կապում է Հոնիական ծովի հետ և բաժանում Իտալիան Ալբանիայից։ Դրա լայնությունը Պունտա Պալասկայում (Սալենտոյից արևելք), 72 կմ-ից քիչ է (45 մղոն; 39 ծովային մղոն)[1]։ Նեղուցը անվանվել է իտալական Օտրանտո քաղաքի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ժամանակներից Օտրանտոյի նեղուցը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ։ Հռոմեացիներն այն օգտագործում էին իրենց զորքերը դեպի արևելք տեղափոխելու համար։ Լեգեոնները, որոնք շարժվում էին դեպի Բրունդիզիում (այժմ՝ Բրինդիզի), ունեցան միայն մեկօրյա ծովային ճանապարհորդություն դեպի ժամանակակից Ալբանիայի տարածք, այնուհետև կարող էին շարժվել դեպի արևելք՝ անցնելով Էգնատիա ճանապարհով։
Համաշխարհային առաջին պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նեղուցը ռազմավարական նշանակություն ուներ։ Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դաշնակից նավատորմերը, շրջափակելով նեղուցը, հիմնականում թեթև ուժերով և թեթև զինված ձկնորսական նավերով (այս ձկնորսները հայտնի էին որպես «դրիֆտերներ»` մարդիկ, որոնք անընդհատ տեղից տեղ են գնում և չունեն հաստատուն աշխատանք և կացարան), խանգարում էին ավստրո-հունգարական նավատորմի ազատ մուտքին Միջերկրական ծով։ Արգելափակումը հայտնի էր որպես «Օտրանտոյի արգելք»։
Այնուամենայնիվ, պատնեշը անարդյունավետ էր Ադրիատիկի դեմ գործող գերմանական U-նավերի դեմ, որոնք դաշնակից պետություններին պատուհաս էին լինելու Միջերկրական ծովի պատերազմում[2]։
Երկաթե վարագույրից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-ին Ալբանիան և Իտալիան կնքեցին պայմանագիր, նրանց միջև սահմանը հստակեցվում էր։
Ալբանիայում 1997-ին տեղի ունեցած խռովությունների, Օտրանտոյի և Կարաբուրունի ողբերգության պատճառով, տնտեսական վատ պայմանների հետևանքով, գրեթե 100 մարդ, փորձելով ապօրինի հատել նեղուցը, մահացավ։
2006 թվականին Ալբանիայի կառավարությունը հանցագործությունը զսպելու համար Ալբանիայի բոլոր լճերում, գետերում և ծովերում շարժիչային ուժով շարժվող առագաստանավերի համար մորատորիում (հարկերի վճարման հետաձգում) սահմանեց[3]։ Բացառություն էին կազմում միայն պետական, օտարերկրյա սեփականության իրավունք ունեցող, ձկնորսական և ռեակտիվ նավերը։ 2010 թվականին մորատորիումը երկարաձգվեց ևս 3 տարով՝ մինչ 2013 թվականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Frank K. McKinney (2007). The Northern Adriatic Ecosystem: Deep Time in a Shallow Sea. Columbia University Press. էջ 29. ISBN 978-0-231-13242-8. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
- ↑ First World War - Willmott, H.P., Dorling Kindersley, 2003, Page 186
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) Council of Ministers of the Republic of Albania, www.keshilliministrave.al, 10 August 2006.