Օտրանտոյի նեղուց

Օտրանտոյի նեղուցը (ալբ․՝ Ngushtica e Otrantos; իտալերեն՝ Canale d'Otranto; խորվ.՝ Otrantska Vrata) Ադրիատիկ ծովը կապում է Հոնիական ծովի հետ և բաժանում Իտալիան Ալբանիայից: Դրա լայնությունը Պունտա Պալասկայում (Սալենտոյից արևելք), 72 կմ-ից քիչ է (45 մղոն; 39 ծովային մղոն)[1]: Նեղուցը անվանվել է իտալական Օտրանտո քաղաքի անունով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ ժամանակներից Օտրանտոյի նեղուցը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ: Հռոմեացիներն այն օգտագործում էին իրենց զորքերը դեպի արևելք տեղափոխելու համար: Լեգեոնները, որոնք շարժվում էին դեպի Բրունդիզիում (այժմ՝ Բրինդիզի), ունեցան միայն մեկօրյա ծովային ճանապարհորդություն դեպի ժամանակակից Ալբանիայի տարածք, այնուհետև կարող էին շարժվել դեպի արևելք՝ անցնելով Էգնատիա ճանապարհով:
Համաշխարհային առաջին պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նեղուցը ռազմավարական նշանակություն ուներ: Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դաշնակից նավատորմերը, շրջափակելով նեղուցը, հիմնականում թեթև ուժերով և թեթև զինված ձկնորսական նավերով (այս ձկնորսները հայտնի էին որպես «դրիֆտերներ»` մարդիկ, որոնք անընդհատ տեղից տեղ են գնում և չունեն հաստատուն աշխատանք և կացարան), խանգարում էին ավստրո-հունգարական նավատորմի ազատ մուտքին Միջերկրական ծով: Արգելափակումը հայտնի էր որպես «Օտրանտոյի արգելք»:
Այնուամենայնիվ, պատնեշը անարդյունավետ էր Ադրիատիկի դեմ գործող գերմանական U-նավերի դեմ, որոնք դաշնակից պետություններին պատուհաս էին լինելու Միջերկրական ծովի պատերազմում[2]:
Երկաթե վարագույրից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
1992-ին Ալբանիան և Իտալիան կնքեցին պայմանագիր, նրանց միջև սահմանը հստակեցվում էր:
Ալբանիայում 1997-ին տեղի ունեցած խռովությունների, Օտրանտոյի և Կարաբուրունի ողբերգության պատճառով, տնտեսական վատ պայմանների հետևանքով, գրեթե 100 մարդ, փորձելով ապօրինի հատել նեղուցը, մահացավ:
2006 թվականին Ալբանիայի կառավարությունը հանցագործությունը զսպելու համար Ալբանիայի բոլոր լճերում, գետերում և ծովերում շարժիչային ուժով շարժվող առագաստանավերի համար մորատորիում (հարկերի վճարման հետաձգում) սահմանեց[3]: Բացառություն էին կազմում միայն պետական, օտարերկրյա սեփականության իրավունք ունեցող, ձկնորսական և ռեակտիվ նավերը: 2010 թվականին մորատորիումը երկարաձգվեց ևս 3 տարով՝ մինչ 2013 թվականը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Frank K. McKinney (2007)։ The Northern Adriatic Ecosystem: Deep Time in a Shallow Sea։ Columbia University Press։ էջ 29։ ISBN 978-0-231-13242-8։ Վերցված է 6 March 2013
- ↑ First World War - Willmott, H.P., Dorling Kindersley, 2003, Page 186
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է 2011-02-25 Council of Ministers of the Republic of Albania, www.keshilliministrave.al, 10 August 2006.