Օուլուի համալսարան
Օուլուի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1958 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], FinELib?[2], European Alliance for Social Sciences and Humanities?[3], ORCID[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] |
Երկիր | Ֆինլանդիա |
Տեղագրություն | Օուլու |
Կայք | oulu.fi/yliopisto/ |
University of Oulu Վիքիպահեստում |
Օուլուի համալսարան, ինչպես նաև Օուլույան համալսարան (ֆիններեն՝ Oulun yliopisto, շվեդ.՝ Uleåborgs universitet), Ֆինլանդիայի խորոշագույն համալսարաններից մեկը, որը գտնվում է Օուլու քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1958 թվականին։ Համալսարանում սովորում է մոտ 16000 ուսանող և աշխատում 2800 աշխատակից, որոնց 200-ից ավելին պրոֆեսորներ են․ ունեն բացառապես լայն ակադեմիական բազա։
2012 թվականին համալսարանը ազգային մակարդակով գտնվում էր երկրորդ տեղում՝ համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշին համապատասխան[6]։ 2013 թվականին հեղինակավոր բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերության վարկանիշում համալսարանը զբաղեցրել է 253-րդ տեղն աշխարհի լավագույն համալսարանների շարքում[7]։
Օուլուի համալսարանը միջազգային գիտական կենտրոն է, որը հայտնի է կրթության եւ հետազոտությունների բարձր որակով:Համալսարանի ֆակուլտետները սերտորեն համագործակցում են բազմաթիվ ընկերությունների գիտահետազոտական ստորաբաժանումների հետ։ Այս համագործակցությունը երաշխիքն է այն բանի, որ ուսուցման ընթացքում ձեռք բերված գիտելիքները համապատասխանում են համաշխարհային նորագույն միտումներին։ Համալսարանում սովորում է հազարից ավելի այլազգի ուսանող։ Կենսաբանական բաժանմունքում գործում է բուսաբանական այգի։
Օուլուն Ֆինլանդիայի ամենադինամիկ զարգացող քաղաքներից մեկն է՝ մեծությամբ հինգերորդը։ Այն հայտնի է իր որակավորված մասնագետներով, ծառայությունների բարձր որակով և արդյունաբերության և բիզնեսի բազմակողմանի կառուցվածքով։ Օուլուն բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է, որում կենտոնացվածեն շատ միջազգային ընկերություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1919 թվականին ստեղծվել է Օուլուի քոլեջի ասոցացիան քաղաքում համալսարանի ստեղծման կառավարման համար։
- 1958 թվականին ներկայացվել է ակտ Օուլուի համալսարանի հիմնադրման մասին։
- 1959 թվականին համալսարանը սկսել է իր գործունեությունը։ Փիլիսոփայության ֆակուլտետ (կենսաբանության և մաթեմատիկայի ծրագրեր), տեխնոլոգիաների ֆակուլտետ (ճարտարապետության, քաղաքացիական և արդյունաբերական շինարարության) և Օուլուի մանկավարժական դպրոց։
- 1960 թվականին ստեղծվել է բժշկական ֆակուլտետը։
- 1965 թվականին սկսվել է ուսուցումը հումանիտար ֆակուլտետում։
- 1965 թվականին տեխնոլոգիական ֆակուլտետում ավելացել են էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության բաժինները։
- 1972 թվականին փիլիսոփայության ֆակուլտետի բաժանման ժամանակ ստեղծվել են հումանիտար ֆակուլտետն ու բնագիտական ֆակուլտետը։
- 1974 թվականին ստեղծվել է կրթության ֆակուլտետը։
- 1985 թվականին տեխնոլոգիաների բազայի հիման վրա ստեղծվել է դասախոսություն հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում։
- 1994 թվականին կենսատեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները և Հյուսիսային խնդիրները սահմանվել են որպես առաջնային ոլորտներ։
- 2000 թվականին հիմնադրվել են տնտեսագիտության և բիզնես կառավարման ֆակուլտետները։
- 2006 թվականին ստեղծվել են Միկրոտեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների կենտրոնը։
- 2007 թվականին ստեղծվել է Օուլուի լեռնային գործի դպրոցը։
- 2008 թվականին ստեղծվել է Մարտի Ահտիսարի համաշխարհային տնտեսության և բիզնեսի ինստիտուտը։
- 2009 թվականին ստեղծվել է Ինտերնետ վարպետության կենտրոնը (CIE)։
- 2010 թվականին ներկայացվել է համալսարանների նոր օրենքի և նոր գերակա ոլորտների մասին։
- 2011 թվականին հիմնադրվել է միկրոսկոպիկ և նանոտեխնոլոգիաների կենտրոնը միկրո և նանոտեխնոլոգիաների կենտրոնի և էլեկտրոնային մանրադիտակի ինստիտուտի միավորման միջոցով։
- 2011 թվականին ստեղծվել է Օուլուի համալսարանի բարձրագույն դպրոցը (1.8.2011)։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- մանկավարժական ֆակուլտետ
- բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
- բժշկական ֆակուլտետ
- բնական գիտությունների ֆակուլտետ
- տեխնոլոգիական ֆակուլտետ
- հումանիտար ֆակուլտետ
Ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օուլուի համալսարանը առաջարկում է անգլերեն լեզվով դասավանդվող հետեւյալ ծրագրերը՝ մագիստրոսի աստիճան ստանալու համար Արխիվացված 2016-09-21 Wayback Machine։
- Ճարտարապետական դիզայն(Architectural Design)
- Աստղագիտություն և տիեզերքի ֆիզիկա (Astronomy and Space Physics)
- Կենսաբժշկական ճարտարագիտություն (Biomedical Engineering)
- Շրջակա միջավայրի ճարտարագիտություն (Environmental Engineering)
- Համակարգչային տեսլական և ազդանշանների մշակում (Computer Vision and Signal Processing)
- Էկոլոգիա և պոպուլյացիոն գենետիկա (Ecology and Population Genetics)
- Կրթություն և գլոբալիզացիա (Education and Globalisation)
- Ֆինանսներ (Finance)
- Ֆինանսական և վարչական հաշվետվություններ (Financial and Management Accounting)
- Առողջություն և բարեկեցություն Ցիրկումպոլյարն տարածաշրջանում (Health and Wellbeing in the Circumpolar Area)
- Միջազգային բիզնես մենեջմենթ (International Business Management)
- Ուսուցում, կրթություն և տեխնոլոգիաներ (Learning, Education and Technology)
- Մագնիսական ռեզոնանս նյութերում (Magnetic Resonance in Materials)
- Սպիտակուցային կառուցվածքներ և կենսատեխնոլոգիաներ (Protein Science and Biotechnology)
- Ծրագրային ապահովման, համակարգերի և սերվիսների մշակում գլոբալ միջավայրում (Software, Systems and Services Development in Global Environment)
- Սինքրոտրոնային ճառագայթում և արագացուցիչների ֆիզիկա (Synchrotron Radiation Based Science and Accelerator Physics)
- Անլար կապի ճարտարագիտություն (Wireless Communications Engineering)
- Տնտեսական երկրաբանություն (Economic Geology)
Ծառայություններ ուսանողների համար
- Անհատական կրթական ծրագիր
- Անձնական տյուտոր
- Ուսանողական կացարան բնակարանի տիպի
- Նորագույն սարքավորումներ և ընդունելության նպաստներ
- Բժշկական ծառայություններ
- Ուսանողական կազմակերպություններ
- Սպորտային ակումբ
- Կումմի-ընտանեկան ծրագիր
Դոկտորանտուրա
Մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Օուլու քաղաքի համալսարանում շրջանավարտն իրավունք ունի շարունակել ուսումը դոկտորանտուրայում (PhD ուսուցում)։ Յուրաքանչյուր դեպք անհատական կարգով քննվում է ֆակուլտետի ներկայացուցիչների հետ:Համալսարանն աշխատում է հետազոտության 70 ոլորտներում[8]։ Միևնույն ժամանակ, չորս հիմնական հետազոտական ոլորտները ներառում են[9]․
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ (համակարգչային տեսողություն, անլար ցանցեր, բարձր արագությամբ էլեկտրոնիկա և ֆոտոնիկա, կենսաբժշկական ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և ծրագրային ապահովում)
- Կենսագիտություն և առողջություն (արտաբջջջային մատրիցայի հետազոտություններ, սրտանոթային հիվանդությունների հետազոտություններ, ֆերմենտների կառուցվածքներ և մետաբոլիկ հետազոտություններ, գեներ և շրջակա միջավայր)
- Մշակութային ինքնություն և փոխգործակցություն (մշակութային ինքնություն և փոխգործակցություն, լեզու, կրթություն և փոխգործակցություն)
- Շրջակա միջավայր, բնական ռեսուրսներ և նյութեր (շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների և էներգախնայողության, նյութերի գիտության, հատկությունների և վարքագծի, կատալիզատորների և նորարարական նյութերի մասին հարցեր․ մոդելավորում և հաշվողական գիտություններ)
Կարիերա
Համալսարանի մասնագիտական գործունեության ծառայությունը ուսանողներին առաջարկում է կարիերայի անհատական պլանավորման ծառայություններ, աջակցում է ռեզյումեների կազմման և աշխատանքի որոնման ռազմավարության մշակման գործում:Հետազոտական հաստատությունները, ինչպիսիք են CWC-ն, Infotech-ը, Biocenter Oulu-ն և Thule-ը առաջարկում են ակադեմիական կարիերայի հնարավորություններ։ Համալսարանի, քաղաքի, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնես ոլորտի համագործակցությունը ծավալուն և արդյունավետ է։
2012 թվականին ուսանողների թվաքանակը կազմել է 15 880 մարդ, իսկ դասախոսական կորպորացիան՝ 3000 մարդ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
- ↑ EASSH Members
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ «Academic Ranking of World Universities 2012». Shanghai Jiao Tong University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-м месте // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 сентября 2013.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
- ↑ «University of Oulu – An international scientific community known for high-quality research and education». Innovation Europe. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «University of Oulu – Research focus and development areas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Oulun yliopiston vuosikertomus Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ֆին.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julku, L., Julku. K. 1983. Oulun yliopiston perustamisen historia 1905—1958. Studia Historica Septentrionalia 6. Julkaisija: Pohjois-Suomen historiallinen yhdistys, Rovaniemi. Painopaikka: Kirjapaino Osakeyhtiö Kaleva, Oulu. ISBN 951-95472-6-6, ISBN 951-95472-5-8
- Salo, M., Lackman, M. 1998. Oulun yliopiston historia 1958—1993. Julkaisija: Oulun yliopisto. Painopaikka: Kainuun Sanomain Kirjapaino, Kajaani. ISBN 951-42-5017-6
- Salo, M. 2003. Pohjoinen Alma Mater. Oulun yliopisto osana korkeakoululaitosta ja yhteiskuntaa perustamisvaiheista vuoteen 2000. Studia Historica Septentrionalia 42. Julkaisija: Pohjois-Suomen historiallinen yhdistys, Rovaniemi. Painopaikka: Gummerus Kirjapaino Oy, Jyväskylä. ISBN 952-9888-21-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օուլուի համալսարանի պաշտոնական կայք(ֆին.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օուլուի համալսարան» հոդվածին։ |
|