Օմար իբն Աբու Ռաբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար իբն Աբու Ռաբիա
արաբ․՝ عمر بن أبي ربيعة‎‎
Ծնվել է644
ԾննդավայրՄեքքա, Ուղղահավատ խալիֆների պետություն
Վախճանվել է712
Վախճանի վայրՄեքքա, Օմայյան խալիֆայություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Օմայյան խալիֆայություն

Օմար իբն Աբու Ռաբիա (արաբ․՝ عمر بن أبي ربيعة‎‎; 644, Մեքքա, Ուղղահավատ խալիֆների պետություն - 712, Մեքքա, Օմայյան խալիֆայություն), արաբ լիրիկական պոետ։ Պոեզիայի «օմար» ուղղության հիմնադիրը (օմարիդներ)։

Սերում է կուրեյշների բանու ցեղից, վաճառականի որդի է, որը դարձել է Հարավային Արաբիայում փոքր շրջանի տիրակալ։

Շատ հայտնի արաբ երաժիշտներ երաժշտություն են գրել Օմարի խոսքերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Մեդինայում և Մեքքայում։ Նա հրաժարվել է վարչական պաշտոններից և վարել է մասնավոր անձի կյանք։ Նա նույնիսկ ուխտագնացության չի մեկնել Մեդինա, «որպեսզի մարգարեի գերեզման այցելությունը չխամրեցնի իր սիրելիի այցի հիշողությունը»[1]։

Օմայան խալիֆ Օմար Երկրորդ Բարեպաշտը, իշխանության գալով, հրամայել է տարեց պոետին շղթաներով բերել Դամասկոս՝ նպատակ ունենալով աքսորել նրան։ Սակայն հետո նրան ներում է շնորհել՝ արգելելով ստեղծագործել բանաստեղծություններ, քանի որ դրանք համարել է չափազանց ազատ և այլասերել է հավատացյալներին։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեքքայի հարուստ պատրիական բուրժուազիայի տիպիկ ներկայացուցիչը, նրա անհատականության իդեալների արտահայտիչը, մարմնի վերականգնման, նրբաճաշակ աշխարհիկ կյանքի, իսլամական ասկետիզմի, զինվորականության, բեդուինների ուժեղ, բայց կոպիտ պոեզիայի արտահայտիչը»[1]։

«Միջնադարյան աղբյուրները նկարում են բանաստեղծի կերպարը՝ այն պատկերելով բարի, կենսուրախ ու սրամիտ, թեև, հնարավոր է նաև չափազանց ինքնասեր մարդու։ Եթե դրան ավելացնենք բանաստեղծի հարստությունը և նրա գեղեցիկ արտաքինը, ապա հասկանալի է դառնում կանանց հետ նրա անվերջանալի հաջողությունների պատճառը, որը նրան բերել է Մեքքայի առաջին հեծելազոր՝ բաց չթողնելով Մեքքա ժամանած ուխտագնացների հետևից նայելու ոչ մի հնարավորություն։ Ավանդությունն ասում է, որ երբ գալիս էր հաջի ժամանակը, Օմարը հագնում էր թանկարժեք, ոսկով պատված հագուստներ, խնկարկում էր իրեն և մեկնում էր հանդիպելու ժամանող քարավանը, որպեսզի ուխտագնացների մեջ գտներ հերթական ընկերուհուն, ընդ որում՝ նրա նախանշած զոհը հազվադեպ էր մերժում փոխադարձաբար այդքան փայլուն երկրպագուին, ով ի հավելումն կարող էր նրա անունը փառաբանել իր բանաստեղծություններում»[2]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բացառիկ թեմատիկայով, նրբաճաշակ ոճով և առավելապես «գազելային» ձևով այդ բանաստեղծությունները խիստ տարբերվում են նախորդ «ջահիլյան դարաշրջանի» ստեղծագործություններից»[1]։ Ի տարբերություն իր նախորդների՝ բեդվինական բանաստեղծների, նա գրել է ոչ թե ռազմական սխրանքների մասին, այլ միայն սիրո։ «Արաբական պոեզիայի պատմության մեջ առաջիններից մեկն է, ով անդրադարձել է սիրային ապրումների նկարագրությանը․ սիրային զգացողության առաջացման պահին սիրահարվածի վիճակին, սիրեցյալի հետ վիճելիս և սիրային կապի վերսկսման ժամանակ զգացողություններին, տառապանքին, խանդին, սիրո ուրախությանը, սիրային տանջանքին, բաժանվելու կարոտին և այլն»[2]։

«Միջնադարում արաբները նրան համարել են սիրային քնարերգության անգերազանցելի վարպետ։ Օմար իբն Աբու Ռաբիայի գազելները լի են սիրո խոստովանություններով և անբարեխիղճ սիրո բողոքներով։ Այս կարճ համարներում նշանակալի տեղ է գրավում սիրելիի հետ երկխոսությունը։ Բանաստեղծը պատկերում է իր ժամանակակիցների արտաքին տեսքի, վարքի և խոսքի բնութագրական գծերը»[3]։

Նրա ստեղծած օմարական ուղղության պոեզիան չի ստեղծում ո՛չ անհատական կանացի դիմանկար, ո՛չ անհատական հոգեբանական բնութագիր։ «Այս երգի բառերից ստացվում է միայն կարծրատիպային արտաքինով, վարքով և որոշակի ճակատագրով պայմանական «ընդհանրացված» սիրահարի կերպարը։ Օմարական քնարերգուների ստեղծած սիրային բանաստեղծության մոդելը ավանդական է դարձել հետագա դարերում՝ առաջացնելով այսպիսի անթիվ գործեր։ Այն իրավիճակները և կերպարները, որոնք բանաստեղծություններում նկարվում են Օմարի և նրան ընդօրինակողների կողմից, ամուր արմատավորվել են միջնադարյան խալիֆայության բոլոր դասերի գիտակցության մեջ, և Բաղդադի ժողովրդական նովելը, որն այդքան փայլուն ներկայացված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում, շատ թեմաներ, սյուժեներ և բնութագրեր ընդունել է օմարական բանաստեղծներից։ Նրանց ազդեցության հետքերը կարող ենք գտնել նաև Հարավային Եվրոպայի բանավոր արվեստում՝ տրուբադուրների պրովանսալյան պոեզիայում և Բոկաչոյի նովելներում »[2]։

«Նոր ոճի» (Նաֆաս Ջադիդ) և Աբասյանների ժամանակաշրջանի պոեզիայի հեդոնիստական դպրոցի նախորդը։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մի քանի բանաստեղծություններ Ռյուկերտը թարգմանել է իր գերմանական «Hamasa» բանաստեղծությունների մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Омар ибн Аби Рабиа(չաշխատող հղում)(չաշխատող հղում) // Литературная энциклопедия
  2. 2,0 2,1 2,2 И. Фильштинский Абу Нувас и Омар ибн Рабиа — два жанра арабской классической поэзии // Из арабской классической поэзии. — М., 1979. — С. 3-15
  3. Омар ибн Аби Рабиа // БСЭ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություններ և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крачковский И. Ю., Омар ибн Абу Рабиa, Избр. соч., т. 2, М.—Л., 1956;
  • Фильштинский И. М., Арабская классическая литература, М., 1965.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]