Օլիվիե Գրյուները ծնվել է 1960 թվականի օգոստոսի 2-ին Փարիզում։ Նրա հայրը և մեծ եղբայրը վիրաբույժ են, կրտսեր եղբայրը՝ ինժենր։ Օլիվիեն դեռ մանկուց ընտրում էր կյանքի իր ճանապարհը։ 11 տարեկանում, Բրյուս Լի ֆիլմը դիտելուց հետո նա հիացած էր ռազմարվեստով, և սկսեց ուսումնասիրել շոտոկան կարատե, հետո բռնցքամարտ և քիքբոքսինգ։ 18 տարեկանում համալսարանում սովորելու փոխարեն, ինչպես բոլորն էին սպասում, նա անցնում է ծառայության դեսանտա-դիվերսիոն զորքերի շարքերը։ Այնտեղ նա ուսումնասիրում էր դայվինգ, սովորել է պարաշյուտով թռչել, զբաղվել է ալպինիզմով և այլ հետաքրքրություններով, որոնք անհրաժեշտ էին այդ զորքերում ծառայողներին։ 1981 թվականին հեռանում է բանակից, որպեսզի պրոֆեսիոնալ զբաղվի քիքբոքսինգով։ Որպեսզի վճարեր ուսման վարձը, նա աշխատում էր դահուկային հրահանգիչ, մարզիչ։
Գրյուները սկսել է պրոֆեսիոնալ կռվել որպես քիքբոքսյոր Ֆրանսիայում 1984 թվականին։ 10 մարտերից հետո դարձել է միջին քաշայինների աշխարհի չեմպիան Ֆրանսիայում։ 1985 թվականին նրա հաջղությունները թույլ տվեցին նրան կենտրոնանալ քիքբոքսինգի կարիերայի վրա, և 1986 թվականին դառնում է միջին քաշայինների աշխարհի չեմպիոն (World Middleweight Kickboxing Champion)։ Իրագործելով իր երազանքը դառնալ աշխարհի չեմպիոն, Օլիվիեն զբաղվում է մոդելի և դերասանի կարիերայով։ Նա ժամանակ է գտնում իր խիտ գրաֆիկում և ինքնաթիռի վարման համար, և դահուկային արշավների, և պարաշյուտով թռնելու, և անգամ նոր հետաքրքրության՝ սերֆինգի համար։ Չնայած սպորային կարիերայի ավարտին, նա շարունակում էր մարզվել։