Օլիվիե Գրյուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
լիվիե Գրյուներ
ֆր.՝ Olivier Gruner
Olivier Gruner.jpg
Ծնվել էօգոստոսի 2, 1960(1960-08-02)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, պարուսույց, կարատեիստ, քիքբոքսեր, կինոդերասան, սցենարիստ, ռազմական գործիչ, կինոպրոդյուսեր, օդաչու, մոդել և հեռուստատեսային դերասան
oliviergruner.com

Օլիվիե Գրյուներ (ֆր.՝ Olivier Gruner, օգոստոսի 2, 1960(1960-08-02)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան, քիքբոքսինգի աշխարհի նախկին չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիե Գրյուները ծնվել է 1960 թվականի օգոստոսի 2-ին Փարիզում: Նրա հայրը և մեծ եղբայրը վիրաբույժ են, կրտսեր եղբայրը՝ ինժենր։ Օլիվիեն դեռ մանկուց ընտրում էր կյանքի իր ճանապարհը։ 11 տարեկանում, Բրյուս Լի ֆիլմը դիտելուց հետո նա հիացած էր ռազմարվեստով, և սկսեց ուսումնասիրել շոտոկան կարատե, հետո բռնցքամարտ և քիքբոքսինգ։ 18 տարեկանում համալսարանում սովորելու փոխարեն, ինչպես բոլորն էին սպասում, նա անցնում է ծառայության դեսանտա-դիվերսիոն զորքերի շարքերը։ Այնտեղ նա ուսումնասիրում էր դայվինգ, սովորել է պարաշյուտով թռչել, զբաղվել է ալպինիզմով և այլ հետաքրքրություններով, որոնք անհրաժեշտ էին այդ զորքերում ծառայողներին։ 1981 թվականին հեռանում է բանակից, որպեսզի պրոֆեսիոնալ զբաղվի քիքբոքսինգով։ Որպեսզի վճարեր ուսման վարձը, նա աշխատում էր դահուկային հրահանգիչ, մարզիչ։ Գրյուները սկսել է պրոֆեսիոնալ կռվել որպես քիքբոքսյոր Ֆրանսիայում 1984 թվականին։ 10 մարտերից հետո դարձել է միջին քաշայինների աշխարհի չեմպիան Ֆրանսիայում։ 1985 թվականին նրա հաջղությունները թույլ տվեցին նրան կենտրոնանալ քիքբոքսինգի կարիերայի վրա, և 1986 թվականին դառնում է միջին քաշայինների աշխարհի չեմպիոն (World Middleweight Kickboxing Champion)։ Իրագործելով իր երազանքը դառնալ աշխարհի չեմպիոն, Օլիվիեն զբաղվում է մոդելի և դերասանի կարիերայով։ Նա ժամանակ է գտնում իր խիտ գրաֆիկում և ինքնաթիռի վարման համար, և դահուկային արշավների, և պարաշյուտով թռնելու, և անգամ նոր հետաքրքրության՝ սերֆինգի համար։ Չնայած սպորային կարիերայի ավարտին, նա շարունակում էր մարզվել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 — Angel Town …Jacques
  • 1993 — Nemesis …Ալեքս
  • 1994 — Automatic …Ջեյ 269
  • 1995 — Սավատ
  • 1997 — Savage …Ալեքս (գլխավոր հերոս)
  • 1997 — Velocity Trap …Սպա Ռեյմոնդ Ստոկս
  • 1997 — Վարձկան / Mercenary …Կապիտան ԿառլКарл «Սակռ» Մեյ
  • 1997 — Վարձկան 2 / Mercenary II: Thick & Thin …Կապիտան ԿառլКарл «Սակռ» Մեյ
  • 1997 - Savate …Ջոզեֆ Չարլեգրան
  • 1997 - Վայրենի, 1997 / Savage
  • 1998 - Մարս (Ֆիլմ 1998) / Mars …Կոշեն Տեմպլեր
  • 1998 - Դինամիտ / T.N.T. …Ալեքս
  • 1999 - Բռնագրավիչներ / Interceptors …Լեյտենանտ Շոն Լամբերտ
  • 1999 - Սպիտակ Պոնի / The White Pony …Jacques
  • 2000 - Kumite …Մայկլ Ռոջերս
  • 2000 - Հոգեկան հիվանդ Ջեկ / Crackerjack 3 …Մարկուս Կլեյ
  • 2001 - Կենդանի ապրանք / G.O.D. (Guaranteed On Delivery) …Էդրիան Կաինսկի
  • 2001 - Բարձր պատիվ / Extreme Honor …Կոդի
  • 2002 - Հողմապտույտ / The Circuit …Դիրկ Լոնգստրիտ
  • 2002 - Հողմապտույտ 2: Վերջին ռաունդ / The Circuit 2: The Final Punch …Дирк Лонгстрит
  • 2002 - Բռնագրավիչներ 2]] / Interceptor Force 2 …Լեյտենանտ Շոն Լամբերտ
  • 2003 - Խաղի կանոնները] / Deadly Engagement …Պոլ Ջեռարդ
  • 2005 - Հասարակ թիրախ / Soft Target …Yordan
  • 2006 - Հողմապտույտ 3 / The Circuit 3: Street Monk …Դիրկ Լոնգստրիտ
  • 2007 - մերձամարտ / Blizhniy Boy: The Ultimate Fighter
  • 2008 - Կորած զինվոր / Lost Warrior:Left behind…Nash Daniels
  • 2009 - Եղբայրների պատերազմը / Brother’s war
  • 2010 - Մեկ գիշեր / One Night …Վայրենի
  • 2014 - Սեկտոր / Sector 4 '
  • 2015 - Պաշտպանության տակ / EP - EXECUTIVE PROTECTION LLC

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.