Օլ Բոյս (ֆուտբոլային ակումբ)
' | |||
Ամբողջական անուն | Club Atlético All Boys | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | El Albo, Los Albos | ||
Հիմնադրում | 1913 | ||
Երկիր | Արգենտինա | ||
Քաղաք | Բուենոս Այրես | ||
Մարզադաշտ | Իլսաս Մալվինաս | ||
Նախագահ | Նիկոլաս Կամբյասո | ||
Կայք | |||
Լիգա | Խոսե Սանտոս Ռոմերո | ||
2018/19 | 6-րդ | ||
|
«Օլ Բոյս» (իսպ.՝ Club Atlético All Boys), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրեսից։ Ակումբում նաև արմատավորվում է բասկետբոլ, բռնցքամարտ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, քիքբոքսինգ, թեքվոնդո, մինի ֆուտբոլ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը հիմնադրվել է 1913 թվականի մարտի 15-ին Բուենոս Այրեսի Ֆլորեստա շրջանում[2], իսկ 1924 թվականին տեղափոխվել է Մոնտե Կաստրո շրջան։ Անվանումը ստացել է ակումբը ստեղծողների երիտասարդության պատճառով (անգլ.՝ All Boys - «Բոլորը տղա») և անգլերենով՝ պայմանավորված այդ տարիներին Արգենտինայում գոյություն ունեցող ավանդույթով։
Ակումբի լավագույն տարիները 1970-ական թվականներն էին, երբ հանդես էր գալիս «Պրիմիերայում» (1973-1980)։ 30 տարի ընդմիջումից հետո՝ 2010-2011 մրցաշրջանում, ակումբը հանդես էր գալիս «Պրիմիերայում»՝ Արգենտինայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնում[3]։ «Օլ Բոյս» ակումբը կարողացել է մնալ բարձրագույն հորիզոնականներում 4 տարի շարունակ, այնուհետև 2013-2014 մրցաշրջանի ավարտին դուրս է մնացել պայքարից։ 2017-2018 մրցաշրջանի տվյալներով ակումբը նորից ցած է իջել՝ այս անգամ «Մետրոպոլիտանի Պրիմիերա»[4]։
«Օլ Բոյս» ակումբը տնային խաղերն անցկացնում է «Իլսաս Մալվինաս» խաղադաշտում, որտեղ տեղավորվում է մոտ 21000 դիտորդ։
Ակումբի սկզբունքային հակառակորդը համարվում է Բուենոս Այրեսի մյուս ակումբներից մեկը՝ «Նուևա Չիկագոն»։
Մրցաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի «Պրիմիերայում»՝ տասնութ մրցաշրջան (ներառյալ նախամասնագիտական ժամանակահատվածը)
- Երկրորդ դիվիզիոնում՝ 70 մրցաշրջան
- Երրորդ դիվիզիոնում՝ 18 մրցաշրջան
Նշանավոր խաղացողներ և շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուան Բարբաս
- Սերխիո Դանիել Բատիստա
- Մաուրո Բոսելի
- Կլաուդիո Գարսիա
- Էկտոր Օրասիո Սկոտտա
- Կարլոս Տևես
- Նեստոր Ֆաբրի
- Կարլոս Էնրիկե
- / Դանիել Բլայլովսկի
- Արիէլ Օրտեգա
Նշանավոր մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Deportes | C. A. All Boys» (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Historia | All Boys». web.archive.org. 2013 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Argentina Second Level 1982». www.rsssf.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Argentina Third Level 1989/90». www.rsssf.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլ Բոյս (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
|