Օբերոն (ծրագրավորման լեզու)
Տեսակ | ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու և իմպերատիվ ծրագրավորման լեզու |
---|---|
Ենթադաս | իմպերատիվ, ստրուկտուրավորված, մոդուլյար |
Կատարման ձև | կոմպիլյացվող |
Առաջացել է | 1986 |
Ստեղծող | Նիկլաուս Վիրտ |
Նախագծող | Նիկլաուս Վիրտ |
Ընդլայնումներ | .Oberon-2, Oberon-07 |
ՕՀ | Oberon OS |
Տիպիզացիա | ստատիկ |
Հիմքի վրա է | Modula-2 |
Ներշնչվել է | ALGOL, Modula-2 |
Ներշնչել է | Oberon-2, Oberon-07, Go |
Արտոնագիր | BSD արտոնագիր |
Կայք | projectoberon.net(անգլ.) |
Օբերոնը ընդհանուր օգտագործման ծրագրավորման լեզու է։ Այն 1986 թ․֊ին ստեղծվել է պրոֆ․ Նիկլաուս Վիրտի կողմից և հանդիսանում է Ալգոլ֊ատիպ լեզուների Վիրտյան ընտանիքի վերջին ներկայացուցիչը (ի շարս Euler, Algol-W, Pascal, Modula և Modula-2 լեզուների)։ Օբերոնը հնարավորություն է տալիս գոյություն ունեցող տիպերի հիման վրա ստեղծել տվյալների նոր տիպեր, և այդ տիպերն իրար կապել ստատիկ տիպիզացիայի օրենքներով։ Օբերոնը Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանում մշակվել է որպես Օբերոն օպերացիոն համակարգի անբաժանելի մաս։ Անունը ստացվել է Ուրանի Օբերոն արբանյակից։
Այժմ էլ հեղինակը զարգացնում է Օբերոն լեզուն, որի վերջին տարբերակը թողարկվել է 2015 թ․ մարտ ամսին։
Բնութագիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ հատկությունները ընդհանուր գծերով բնութագրում են Օբերոն լեզուն․
- Ծառայողական բառերը զգայուն են ռեգիստրի նկատմամբ և գրվում են միայն մեծատառերով,
- Ծրագրերը կազմված են մոդուլներից և հնարավոր է դրանց առանձնացված կոմպիլյացիան,
- Լեզուն ունի ներդրված տողային գործողություններ,
- Ներդրված «աղբի հավաքման» հնարավորություն,
- Համակարգային ծրագրավորման աջակցում։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ողջո՜ւյն, աշխարհ[1]։
MODULE Hello;
IMPORT Oberon, Texts;
VAR W: Texts.Writer;
PROCEDURE World*;
BEGIN
Texts.WriteString(W, "Ողջո՜ւյն, աշխարհ։");
Texts.WriteLn(W);
Texts.Append(Oberon.Log, W.buf);
END World;
BEGIN
Texts.OpenWriter(W);
END Hello.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ողջույն, աշխարհ»֊ը Oberon լեզվով։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օբերոն ― պրոֆ․ Նիկլաուս Վիրտի՝ Օբերոնի էջը։
|