Քլեմանս Պոեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեմանս Պոեզի
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 30, 1982(1982-10-30)[1][2][3][…] (41 տարեկան)
Ծննդավայր՝Լ՛Այ լե Ռոզ
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
IMDb։ID 0993242

Քլեմանս Պոեզի (ֆր.՝ Clémence Poésy), իրական ազգանունն է Գիշար (ֆր.՝ Guichard, հոկտեմբերի 30, 1982(1982-10-30)[1][2][3][…], Լ՛Այ լե Ռոզ), ֆրանսիացի դերասանուհի և մոդել։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լ'Է-Լը-Ռոզում, քիչ հայտնի դերասան և գրող Էթյեն Գիշարի և դպրոցի ուսուցչուհու ընտանիքում[4]։ Որպես բեմական անուն վերցրել է մոր ազգանունը։ Նա ունի կրտսեր քույր` Մաել Պոեզի-Գիշարը, որը նույնպես դերասանուհի է[5]։ Մանուկ հասակում հաճախել է Մեյդենի ալտերնատիվ դպրոց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

La Source դպրոցն ավարտելուց հետո սկսել է ուսումնասիրել դրաման դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում։ Նրա առաջին դերը եղել է BBC-ի «Դավադրություն ընդդեմ թագի» (2004) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Մարիայի` Շոտլանդիայի թագուհու դերը։

2005 թվականին հայտնվել Է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում, Ֆլոր Դելակուրի դերում, ինչպես նաև 2006-2007 թվականներին նկարահանվել է մի քանի ֆիլմերում և հեռուստատեսային բեմադրություններում, այդ թվում՝ «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում։ Վերադարձել է Ֆլոր Դելակուրի դերում «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» ֆիլմերում։

Որպես մոդել Կլեմանսը նշվել է ID ամսագրում, երկու անգամ ֆրանսիական Jalouse, Yen և Nylon ամսագրերում[5][6][7]։

2011 թվականին Քլեմանսը դուետ է ձայնագրել անգլիացի երաժիշտ Մայլզ Քեյնի հետ։ «Happenstance» երգը թողարկվել է մայիսի 9-ին Մայլզի «Colour of the Trap» դեբյուտային ալբոմում[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Քլեմանսը ունեցել է իր որդուն` Լիամին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Clémence Poésy : interview (French). ElleadoreTV. 2010 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Wyllie, Alice (2010 թ․ մայիսի 17). «Interview: Clemence Poésy, French model and actress». The Scotsman. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  6. «Yen #34». Yen. 2010 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  7. «Covers of Jalouse - Magazine». fashionmodeldirectory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  8. «Miles Kane hadn't heard of Clémence Poésy before she sang for him». nme.com. 2011 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  9. Clark, Alex (2017 թ․ օգոստոսի 6). «Clémence Poésy: 'Can Macron make it work? I'm waiting to see…'». The Guardian. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեմանս Պոեզի» հոդվածին։