Քիմ Դոտկոմ
Քիմ Դոտկոմ գերմ.՝ Kim Dotcom | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա և Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, ծրագրավորող, գործարար և hacker |
Կայք | kim.com |
Kim Schmitz Վիքիպահեստում |
Քիմ Դոտկոմ (գերմ.՝ Kim Dotcom հունվարի 21, 1974, Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (ազգանունը դարձրել է[1] Շմիցсо Шмиц, գերմ.՝ Schmitz[2]), Kimble[3] կամ Kim Tim Jim Vestor[4]; գերմանաֆիննացի ձեռներեց, Megaupload խոշոր նիշքափոխանակման կետի տնօրեն, 2013 թվականի հունվարից՝ նոր՝ Mega նիշքափոխանակման կետի տնօրեն։
Ձերբակալվել է 2012 թվականի հունվարի 19-ին՝ Նոր Զելանդիայում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից, սակայն փետրվարի 22-ին՝ գրավով ազատ է արձակվել[5]։ ԱՄՆ իշխանությունները նրան մեղսագրել են շորթման, փողերի լվացման, հեղինակային իրավունքների մասսայական խախտման մեջ և հասել նրան, որ վերջինիս արտահանձնեն ԱՄՆ (արտահանձնման գործընթացը տեղիէ ունեցել 2012 թվականի օգոստոսին[6], սակայն հաջողություն չի ունեցել)։ 2017 թվականի փետրվարին Նոր Զելանդիայի Գերագույն դատարանը թույլատրել է Megaupload կայքի հիմնադիր Քիմ Դոտկոմի արտահանձնումն ԱՄՆ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականի հունվարի 21-ին՝ Քիլ քաղաքում՝ գերմանաֆիննական ընտանիքում։ Ունի երկու քաղաքացիություն՝ Գերմանիայի՝ հոր կողմից և ֆիննական (մոր կողմից)։ Մեծացել է Գերմանիայում, հասուն տարիքում հիմնադրել է տեղեկատվության պաշտպանության ընկերություն, որը հետագայում վաճառել է մեծ գումարով։
Գերմանիայում Քիմ Դոտկոմը դատապարտվել է ծառայողական տեղեկատվության օգտագործման համար։ Նրա մայրը, քույրը և եղբայրը ներկայումս բնակվում են Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում[8]։
2012 թվականի հունվարի 19-ին ձեռնարկատերը ձերբակալվել է Նոր Զելանդիայում, որտեղ, ինչպես և Հոնկոնգում, բնակության իրավունք ունի, սակայն փետրվարի 22-ին գրավով ազատ է արձակվել[9]։
2013 թվականի հունվարի 19-ին հիմնել է նոր՝ Mega նիշքափոխանակման կետը[10]։
2014 թվականի հունվարի 20-ին Դոտկոմը թողարկել է նոր երաժշտական Baboom ինտերնետ խանութի բետա տարբերակը[11]։
2014 թվականի նոյեմբերի վերջին Լոնդոնում unBound Digital գիտաժողովի ընթացքում հայտնել է իր սնանկության մասին։ Ձեռնարկատիրոջ գումարների մեծ մասն ուղղվել է փաստաբանների վրա, որոնց ծառայությունները նրան արժեցել են 10 միլիոն դոլար։ Նրա խոսքերով «իմ կենսակերպն ինձ զոհ է դարձրել», քանի որ «շատ դժվար է չցավեցնել աչքերը, եթե շրջագայում ես շքեղ զբոսանավով, որի թափքին գրված է «Աստված», «Ծխած» և «Մաֆիա»[12]։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանդիսանում է Call of Duty խաղի մշտական խաղացող և մինչև իր ձերբակալումը եղել է Call of Duty: Modern Warfare 3 խաղի «Ամենքն իր համար» ռեժիմով համաշխարհային վարկանիշով թիվ 1 խաղացողը[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The lavish life of file-sharing kingpin Kim Dotcom». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «The lavish life of file-sharing kingpin Kim Dotcom». news.com.au. 22.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 23.01.2012-ին.
- ↑ Kimble bleibt stumm 23.01.2001
- ↑ Dearnaley, Mathew (December 31.12.2010). «Dark horse to light up New Year». The New Zealand Herald. Վերցված է 12.06.2011-ին.
- ↑ «Основатель Megaupload Ким Дотком остается на свободе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Правительство США официально потребовало экстрадиции подозреваемых по делу Megaupload». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ Kim Dotcom extradition to US can go ahead, New Zealand high court rules | World news | The Guardian
- ↑ Арестованный в Новой Зеландии основатель файлообменного сайта Megaupload – гражданин Финляндии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 января 2012.(Ստուգված է 21 հունվարի 2012)
- ↑ Основатель файлообменника Megaupload отпущен под залог // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 22 февраля 2012.(Ստուգված է 22 փետրվարի 2012)
- ↑ Бизнесмен немецко-финского происхождения Ким Дотком запустил новый файлообменник // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 января 2013.(Ստուգված է 20 հունվարի 2013)
- ↑ http://www.iguides.ru/main/other/baboom_konkurent_itunes_ot_kima_dotkoma/ // Baboom — конкурент iTunes от Кима Доткома // iguides.ru — 20 января 2014 года
- ↑ Полина Есакова. Основатель Megaupload Ким Дотком объявил о банкротстве. РБК, 26 ноября 2014.
- ↑ .Robert Bowling (21 января 2012 года). «Random Fact: MegaUpload's Kim Dotcom (aka MEGARACER) was the #1 Free-for-All player in Modern Warfare 3». twitter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 23 января 2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- commonscat-inline|Kim Schmitz|Ким Дотком
- Официальный веб-сайт Кима Доткома