Քենդիս Սվեյնփոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենդիս Սվեյնփոլ
անգլ.՝ Candice Swanepoel
Դիմանկար
Սվեյնփոլը 2010 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 20, 1988
ԾննդավայրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Քաղաքացիություն ՀԱՀ
Ազգությունաֆրիկացի
Մասնագիտությունմոդել
Կայքcandiceswanepoel.com
 Candice Swanepoel Վիքիպահեստում

Քենդիս Սյուզան Սվեյնփոլ (ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 20-ին), մոդել Հարավաֆրիկյան Հանրապետությունից[1]։ Ավելի հայտնի է որպես Victoria's Secret-ի Հրեշտակ։ 2012 թվականին նա Ֆորբսի կազմած ցուցակում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը՝ ամենաշատ վաստակող մոդելների ցանկում[2][3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվեյնփոլը աշխատել է ավստրալիական, բրազիլական, մեքսիկական, հունական, իսպանական, պորտուգալական, ճապոնական և իտալական Vogue-ի համար, բրազիլական, անգլիական, գերմանական և Հարավաֆրիկյան Հանրապետություն|Հարավաֆրիկյան Հանրապետության Elle-ի համար, անգլիական, Հարավաֆրիկյան Հանրապետության, ռումինական, մեքսիկական և չինական GQ-ի համար, թուրքական, իսպանական, չեխական և արգենտինական Harper's Bazaar-ի համար և ամերիկյան i-D, Lush և Ocean Drive-ի համար[4]։ Գովազդել է Nike, Diesel, Guess, Tommy Hilfiger, Tom Ford, Prabal Gurung, Swarovski, Colcci, True Religion, Ralph Lauren, Miu Miu, Juicy Couture, և Վերսաչե ապրանքանիշները[4]։ Նա քայլել է բազմաթիվ հայտնի դիզայներների համար, որոնցից են, օրինակ՝ Թոմի Հիլֆիգեր, Dolce and Gabbana, Մայքլ Կորս, Դոնա Կարան, Giambattista Valli, Ջեյսոն Վու, Պրաբալ Գուրունգ, Rag & Bone, Oscar de la Renta, Fendi, Chanel, էլի Սաաբ, Diane von Fürstenberg, Sportmax, Բեթսեյ Ջոնսոն, Ստելա ՄկԿորտնեյ, Viktor and Rolf, Givenchy, Ջեան Պաուլ Գաուլտիեր, Քրիստիան Դիոր, Blumarine և այլն[4]։

2010 թվականին նա դարձավ Victoria's Secret-ի Հրեշտակ։ Սվայնփոլը ներկայացրել է Քարդաշյանների 2010 թվականի լողազգեստները։ Սվեյնփոլը պաշտոնապես բացել է Victoria's Secret-ի խանութը Կանադայում[5]։ 2013 թվականին նա ընտրվեց որպես Victoria's Secret-ի «Royal Fantasy Bra»-ն կրող մոդել։ 10 միլիոն արժողությամբ այդ կրծկալը ստեղծվել է Mouawad ընկերության կողմից։ Կրծկալը և իր գոտին կազմված է մոտ 4200 թանկարժեք ակնեղենից, ադամանդներից, դեղին շափյուղներով կազմված 18 կարատ ոսկիով։ "Royal Fantasy Bra"-ն ամենաթանկ կրծկալն է սկսած 2005 թվականից[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվեյփոլը ծնվել և մեծացել է Հարավաֆրիկյան Հանրապետության Մոոի Ռիվեր քաղաքում[7][8][9]։ Նա արմատներով հոլանդացի է։ 15 տարեկանում, Դուրբանի խանութներից մեկում նրան բացահայտել է մի մոդելային գործակալ[10]։ Նա սահուն կարողանում է խոսել 3 լեզուներով՝ անգլերեն, աֆրիկանս և պորտուգալերեն։ Վերջինը նրան սովորեցրել է իր ընկերը Հերման Նիկոլին, ով բրազիլացի մոդել է[11][12]։ Նրանք ժամադրվում էին, երբ Սվայնփոլը դեռ 17 տարեկան էր[13]։ Սվայնփոլի մոտիկ ընկերներից են Բեհատի Պրիսլուն, ով նույնպես Victoria's Secret-ի Հրեշտակ է և անգլիացի մոդել Ռոուզի Հանգտինգտոն Ուայթլին[8]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվեյնփոլը ակտիվորեն ներգրավված է Mother2Mother բարեգործական ծրագրին, որը նպատակ ունի ազատել աֆրիկացի մայրերին և երեխաներին ՄԻԱՎ-ից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pronunciation: Candice Swanepoel». Forvo. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  2. Vasilieva, Aneliya (2012 թ․ մայիսի 28). «Focus on Models: Candice Swanepoel». Fashion Style Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. Solomon, Brian (2012 թ․ հունիսի 14). «The World's Highest Paid Models». Forbes. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 «FMD Profile of Candice Swanepoel». Fashionmodeldirectory.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  5. Mah, Bill (2010 թ․ հուլիսի 27). «Cosmo supermodel coming for Victoria's Secret kickoff». Edmonton Journal. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին.
  6. Apatoff, Alex (2013 թ․ հոկտեմբերի 16). «The Victoria's Secret Angel Wearing This Year's $10 Million Fantasy Bra Is ... (Drumroll)». People (magazine). StyleWatch (column). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  7. Blasberg, Derek (2012 թ․ դեկտեմբերի 18). «A Candid Interview with the Impossibly Beautiful Candice». Mr. Blasberg. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  8. 8,0 8,1 «Model Profile: Candice Swanepoel». New York. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  9. Arthurs, Deborah (2012 թ․ հունիսի 6). «What's her Secret? Angel Candice Swanepoel is the ultimate beach babe in lingerie giant's new campaign». Daily Mail. London. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին. (Raised.)
  10. Govender, Devi Sankaree (presenter); First Edit (producer) (2005 թ․ մայիսի 29). «Mooiriver magic». Carte Blanche. M-Net. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  11. «'Pretendo morar no Brasil', conta a angel Candice Swanepoel.Confira!» ['I want to live in Brazil', says the angel Candice Swanepoel. Confira!] (Portuguese). 180graus. 2011 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. WeLoveModels (2011 թ․ հունվարի 28). «Candice Swanepoel para WLM». YouTube. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  13. «GQ Girl: Candice Swanepoel». GQ South Africa. 2010 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին. (Full article, pp. cover, 8, 66–72.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդիս Սվեյնփոլ» հոդվածին։