Քենեթի Ջեյմս Ֆիցջեռալդ (Քեյ Ջեյ) Ապա[1][2] (անգլ.՝ Keneti James Fitzgerald «KJ» Apa, հունիսի 17, 1997(1997-06-17), Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի դերասան։ Առավել հայտնի է «Շորթլանդ-սթրիթ» օճառային օպերայի Կեյն Ջեքսոնի և «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի Արչի Էնդրյուսի դերերով[3]։ 2017 թվականին նկարահանվել է «Շան կյանքը» ֆիլմում, դերակատարելով երիտասարդ Իթան Մոնթգոմերիին[4]։
Ապան ծնվել է Օքլենդում, Քենեթի և Թեսա Ապայի ընտանիքում։ Նրա հայրը սամոացի է, իսկ մայրը մատայ, ով Սամոայում ունի սեփական գյուղ[2]։ Ապան ունի երկու ավագ քույրեր՝ Արիետա և Տիմենա։
Մինչ զբաղվելը դերասանական կարիերայով, նա ուսում է ստացել Օքլենդի Թագավորական քոլեջում[5]։