Քարան Բրարը ծնվել է 1999 թվականի հունվարի 18-ին Վաշինգտոն նահանգիՌեդմոնդ քաղաքում՝ հնդիկների ընտանիքում[1][2][3][4]։ Մեծացել է Բոթելլում, ունի ավագ քույր՝ Սաբրինա անունով[2][3][4]։ Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է դերասանական դասընթացների[1][3]։ Դերասանական կարիերան սկսել է 11 տարեկանից՝ «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում խաղալով գլխավոր դերերից մեկը[2][3]։ Միացյալ Նահանգներում մեծացած լինելու պատճառով Քարանն ուներ ամերիկյան ակցենտ։ Այդ դերի համար անհրաժեշտ հնդկական ակցենտին տիրապետելու համար նա ստիպված է եղել պարապել ուսուցչի հետ[3][5]։ Նրան մեծ ճանաչում է բերել Ռավի Ռոսսի դերը Disney Channel հեռուստաալիքի «Ջեսսի» կատակեգական հեռուստասերիալում[2][6]։ 2015 թվականի փետրվարից հայտնի է դարձել, որ Բրարը նկարահանվում է այդ սերիալի սփին օֆֆում, որ կոչվում է «Ամառային ճամբար»[7]։
Բրարն ստացել է 3 «Երիտասարդ դերասան» մրցանակ՝ 2011 թվականին «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում[8], 2012 թվականին «Ջեսսի» հեռուստասերիալում[9] և 2013 թվականին «Թուլամորթի օրագիրը 3» ֆիլմում[10] խաղացած դերերի համար։