Քարան Բրար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարան Բրար
Karan Brar 2011.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 18, 1999(1999-01-18) (20 տարեկան)
Ծննդավայր՝Redmond, King County, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝Երիտասարդ դերասան
IMDb։ID 3557613
karanbrar.com

Քարան Բրար (անգլ.՝ Karan Brar, հունվարի 18, 1999(1999-01-18), Redmond, King County, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ջեսսի» հեռուստասերիալում, ինչպես նաև «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում ու նրա հաջորդ մասերում խաղացած դերերով։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարան Բրարը ծնվել է 1999 թվականի հունվարի 18-ին Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում՝ հնդիկների ընտանիքում[1][2][3][4]: Մեծացել է Բոթելլում, ունի ավագ քույր՝ Սաբրինա անունով[2][3][4]: Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է դերասանական դասընթացների[1][3]: Դերասանական կարիերան սկսել է 11 տարեկանից՝ «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում խաղալով գլխավոր դերերից մեկը[2][3]: Միացյալ Նահանգներում մեծացած լինելու պատճառով Քարանն ուներ ամերիկյան ակցենտ: Այդ դերի համար անհրաժեշտ հնդկական ակցենտին տիրապետելու համար նա ստիպված է եղել պարապել ուսուցչի հետ[3][5]: Նրան մեծ ճանաչում է բերել Ռավի Ռոսսի դերը Disney Channel հեռուստաալիքի «Ջեսսի» կատակեգական հեռուստասերիալում[2][6]: 2015 թվականի փետրվարից հայտնի է դարձել, որ Բրարը նկարահանվում է այդ սերիալի սփին օֆֆում, որ կոչվում է «Ամառային ճամբար»[7]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011-2014 ս Ջեսսի Jessie Ռավի Ռոսս
2010 ֆ Թուլամորթի օրագիրը Diary of a Wimpy Kid Շիրագ
2011 ֆ Թուլամորթի օրագիրը 2։ Ռոդրիկի կանոնները Diary of a Wimpy Kid: Rodrick Rules Շիրագ
2012 ֆ Թուլամորթի օրագիրը 3 Diary of a Wimpy Kid: Dog Days Շիրագ
2015-2016 ս Ամառային ճամբար Bunk'd Ռավի Ռոսս
2018 ֆ Խաղաղօվկիանոսային սահմանագիծ 2 Pacific Rim: Uprising Սուրեշ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրարն ստացել է 3 «Երիտասարդ դերասան» մրցանակ՝ 2011 թվականին «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում[8], 2012 թվականին «Ջեսսի» հեռուստասերիալում[9] և 2013 թվականին «Թուլամորթի օրագիրը 3» ֆիլմում[10] խաղացած դերերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Karanbrar.com»։ www.karanbrar.com։ Վերցված է 2017-09-12 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Disney Channel Medianet»։ 2013-10-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին։ Վերցված է 2017-09-12 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Movies | Eastsider Karan Brar, age 11, has key role in 'Wimpy Kid' | Seattle Times Newspaper»։ 2010-03-23։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-23-ին։ Վերցված է 2017-09-12 
  4. 4,0 4,1 «Bothell's kid: Brar scores acting success with 'Diary of a Wimpy Kid' films | Bothell-Kenmore Reporter»։ Bothell-Kenmore Reporter (en-US)։ 2011-04-08։ Վերցված է 2017-09-12 
  5. «Diary of a Wimpy Kid: Rodrick Rules»։ 2011-06-21։ Վերցված է 2017-09-12 
  6. «Interview: Disney Channel's JESSIE - Debby Ryan and The Cast Tell All [Video] | TV Equals»։ TV Equals (en-US)։ 2011-09-30։ Վերցված է 2017-09-12 
  7. Andreeva Nellie (2015-02-25)։ «Disney Channel’s ‘Jessie’ Ending Run, But Spinoff Series Set With Stars Peyton List, Karan Brar & Skai Jackson»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-09-12 
  8. «32nd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards»։ 2013-08-08։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-08-ին։ Վերցված է 2017-09-12 
  9. «33rd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards»։ 2012-04-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-04-ին։ Վերցված է 2017-09-12 
  10. «WebCite query result» (անգլերեն)։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-02-ին։ Վերցված է 2017-09-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]