Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարախաչի լեռնանցք , Կարախաչի լեռնանցք, Ղարախաչի լեռնանցք, Քարախաչ , լեռնանցք Հայաստանի Շիրակի մարզում , Ջավախքի և Գոգարանց լեռների միջև։ Հարթաշեն գյուղից 4 կմ արևելք, Գյումրի քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք։ Ունի 2273 մ բարձրություն[ 1] ։ Շիրակի և Լոռու դաշտերը կապում է միմյանց, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանը միացնում է Ձորագետի ավազանին։ Քարախաչի լեռնանցքով է անցնում Գյումրի -Տաշիր ավտոխճուղին։ Ձմռանը հաճախ փակվում է[ 2] ։
↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան , «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 , էջ 131 — 150 էջ։
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001 , էջ 312 — 916 էջ։