Քահանան ծովեզրին
Քահանան ծովեզրին Der Mönch am Meer | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1808-1810-ական թվականներ |
բարձրություն | 110 սանտիմետր[1] |
լայնություն | 171,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Դրեզդեն |
ստեղծման երկիր | Գերմանիա |
ուղղություն | Գերմանական ռոմանտիզմ[2] |
ժանր | բնանկար[3] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ազգային հին պատկերասրահ, Բեռլին |
հավաքածու | Ազգային հին պատկերասրահ[1] |
սեփականատեր | Ֆրիդրիխ Վիհելմ III[1] և Բեռլինի պետական թանգարաներ[1] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/f/friedric/1/105fried.html, https://www.smb.museum/ausstellungen/detail/der-moench-ist-zurueck/, http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=965511&viewType=detailView կայք | |
Ծանոթագրություններ | |
Monk by the Sea by Caspar David Friedrich Վիքիպահեստում |
Քահանան ծովեզրին (գերմ.՝ Der Mönch am Meer)՝ գերմանացի նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարը, ստեղծված 1808-1810- ական թվականներին Դրեզդենում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ստեղծվել է Կասպար Դավիդ Ֆրիդրիխի հաջողության շրջանում, որը կապված էր նրա մեկ այլ նկարի հետ «Tetschener Altar (Kreuz im Gebirge)»:
Նկարը սկսել է վրձնել 1809 թվականին, Դրեզդենում։ 1809 թվականի փետրվարին գրված նամակում նա նկարագրեց իր կտավի սկզբնական տարբերակը։ Կտավի ստեղծման փուլերի մասին կարող են վկայել նաև նկարչին այցելած հյուրերը[4]։ 1809 թվականի հունիսին նրա ընկերներից մեկի կինը փոքրիկ հոդվածներում նշում է. «Խաղաղ է երկինքը Քահանան ծովեզրին նկարում» (գերմ.՝ den ruhigen Himmel auf dem Bild Mönch am Meer):
Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ի սկզբանե նկարի վրա պատկերվել էին երկու փոքրիկ առագաստանավեր հորիզոնի վրա, բայց դրանք ջնջվեցին[5]։ Հետազոտությունները ցույց տվեցին նաև, որ Ֆրիդրիխը որոշ փոփոխություններ է կատարել նկարի մանրամասնությունների վրա, նախքան այն կհայտնվեր ցուցահանդեսում։
Աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է Ֆրիդրիխի մեկ այլ նկարի՝ «Աբբայությունը կաղնու անտառում» (գերմ.՝ Abtei им Eichwald) հետ, Բեռլինի նկարիչների ակադեմիայում, 1810 թվականի ցուցահանդեսի ժամանակ։ Նկարչի խնդրանքով այն կախվեց «Աբբայությունը կաղնու անտառում» նկարի վրա։ «Քահանան ծովեզրին» և «Աբբայությունը կաղնու անտառում» նկարների միաժամանակ հայտնվելն ամրացրեց Ֆրիդրիխի հաջողությունը հանդիսատեսի մոտ[6]։
Ցուցանդեսի ավարտից հետո երկու նկարները ձեռք բերվեցին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդի կողմից[7]։ Այժմ երկու նկարներն էլ գտնվում են Բեռլինի Ազգային հին պատկերասրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=965511&viewType=detailView
- ↑ https://www.britannica.com/biography/Caspar-David-Friedrich
- ↑ https://rkd.nl/explore/artists/29498
- ↑ Die Briefe/ Caspar David Friedrich, p. 66
- ↑ Held: Romantik , 2003, p. 81.
- ↑ Friedrich, Norbert Wolf, Taschen, p. 31.
- ↑ «Барашки, на море». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friedrich, Caspar David: Die Briefe (2005, ed. and comm. by Herrmann Zschoche). Hamburg: ConferencePoint Verlag. ISBN 3-936406-12-X.
- Börsch-Supan, Helmut & Jähnig, Karl Wilhelm, 1973: Caspar David Friedrich. Gemälde, Druckgraphik und bildmäßige Zeichnungen. Munich: Prestel Verlag. ISBN 3-7913-0053-9
- Held, Heinz-Georg Held, 2003: Romantik. Cologne: Dumont. ISBN 3832176012
- Schulze Altcappenberg, H. Th., 2006: An der Wiege der Romantik, Caspar David Friedrichs Jahreszeiten von 1803. Staatliche Museen zu Berlin. ISBN 3-88609-561-4
- Wolf, Norbert, 2003: Friedrich. Cologne: Taschen. ISBN 3822819581