Աբբայությունը կաղնու անտառում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբայությունը կաղնու անտառում
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ[1]
տարի1800[2]
բարձրություն110,4 սանտիմետր[2][1]
լայնություն171 սանտիմետր[2][1]
ժանրբնանկար
նյություղաներկ[2][1] և կտավ[2][1]
գտնվում էԱզգային հին պատկերասրահ[1]
հավաքածուԱզգային հին պատկերասրահ[2][1]
սեփականատերՖրիդրիխ Վիհելմ III և Պրուսական մշակութային ժառանգության հիմնադրամ[2]
https://fotothek.spsg.de/detail/fotoViewerWeb?eadb_frame=_new&easydb=bugh56298bav8tusn0nvob4hu6&grid_id=24627&table_id=155&select_id=2479&currframe=mainframe&cid=search_1375_mainframe&parent_select_id=2479 կայք
Ծանոթագրություններ
 Friedrich, Caspar David - Abtei im Eichwald Վիքիպահեստում

Աբբայությունը կաղնու անտառում (գերմ.՝ Abtei im Eichwald), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարներից։ Կտավը ստեղծվել է Դրեզդենում 1809-1810 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նկարի չափերն են՝ 110, 4 x 171 սմ։ «Աբբայությունը կաղնու անտառում» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Բեռլինի Հին ազգային պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպար Դավիդ Ֆրիդրիխը նկարը սկսել է վրձնել 1809 թվականին, երբ գտնվում էր Դրեզդենում։ Ավարտելուց հետո «Աբբայությունը կաղնու անտառում» ստեղծագործությունը, «Քահանան ծովեզրին» (գերմ.՝ Der Mönch am Meer) նկարի հետ միասին Կասպար Դավիդ Ֆրիդրիխը այն ցուցադրեց 1810 թվականին ընթացող Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսին[3]։

Ցուցահանդեսի ավարտից հետո երկու նկարներն էլ գնեց Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմ III արքան իր անհատական հավաքածուի համար[4]։ Այսօր երկու նկարներն էլ պահպանվում և ցուցադրվում են բեռլինյան Հին ազգային պատկերասրահում։

«Աբբայությունը կաղնու անտառում» նկարը համարվում է Կասպար Դավիդ Ֆրիդրիխի շուրջ երկու տասնյակ նկարներից մեկը, որտեղ պատկերված են գերեզմանատուն կամ շիրմաքարեր[5]։

Նկարում պատկերված Էլդենի աբբայության դարպասների այսօրվա տեսքը

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբբայությունը կաղնու անտառում» ստեղծագործության մեջ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է քահանաների թափոր։ Նրանցից մի քանիսը դագաղ են տեղափոխում։ Նկարի կենտրոնում պատկերված է ավերված գոթական եկեղեցու դարպասները։ Միայն երկու մոմեր են լուսավորում քահանաների ճանապարհը։ Առաջին պլանում ձյուների մեջ փորփրված հողն է երևում և մի քանի խաչով գերեզմանաքարեր։ Ստեղծագործության ներքևի մասը գտնվում է մթության մեջ։ Միայն ավերակների մի մասն ու անտերև կաղնիների վերին հատվածն է լուսավորված մայր մտնող արևի ճառագայթներով։ Երկնակամարում հազիվ նկատվում է լուսնի նոր զարգացող մահիկը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Էլդենի աբբայությունը, որը գտնվում է Պոմերանիայում[6]։ Ի դեպ այս աբբայությունը, ծառերը շատ անգամ են հանդիպում Կասպար Դավիդ Ֆրիդրիխի ստեղծագործություններում։

Կասպար Դավիդ Ֆրիդրիխի մեկ այլ նկարը, որտեղ կրկին վրձնել է Էլդենի աբբայության ավերակները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.deutsche-digitale-bibliothek.de/item/QHT35PAEGK2BOPY526UX5644BOZ52HXK
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=968249&viewType=detailView
  3. Held: Romantik, 2003, p. 81.
  4. Friedrich, Norbert Wolf, Taschen, p. 31.
  5. «Whittington on Caspar David Friedrich's Medieval Burials». www.19thc-artworldwide.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Boime, Albert (1993). Art in an age of Bonapartism, 1800-1815. Chicago: University of Chicago Press. էջեր 602. ISBN 0-226-06336-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wolf, Norbert, 2003: Friedrich. Cologne: Taschen. ISBN 3-8228-1958-1
  • Schulze Altcappenberg, H. Th., 2006: An der Wiege der Romantik, Caspar David Friedrichs Jahreszeiten von 1803. Staatliche Museen zu Berlin. ISBN 3-88609-561-4
  • Held, Heinz-Georg Held, 2003: Romantik. Cologne: Dumont. ISBN 3-8321-7601-2
  • Helmut Börsch-Supan, Karl Wilhelm Jähnig: Caspar David Friedrich. Gemälde, Druckgraphik und bildmäßige Zeichnungen, Prestel Verlag, München 1973, ISBN 3-7913-0053-9. (Werkverzeichnis)
  • Werner Busch: Caspar David Friedrich. Ästhetik und Religion. Verlag C. H. Beck, München 2003.
  • Carl Gustav Carus: Lebenserinnerungen und Denkwürdigkeiten. Gustav Kiepenheuer Verlag, 2 Bände, Weimar 1965/1966.
  • Hilmar Frank: Aussichten ins Unermessliche. Perspektivität und Sinnoffenheit bei Caspar David Friedrich. Akademie Verlag, Berlin 2004.
  • Christina Grummt: Caspar David Friedrich. Die Zeichnungen. Das gesamte Werk. 2 Bde., München 2011.
  • Nina Hinrichs: Caspar David Friedrich – ein deutscher Künstler des Nordens. Analyse der Friedrich-Rezeption im 19. Jahrhundert und im Nationalsozialismus. Verlag Ludwig, Kiel 2011.
  • Sigrid Hinz (Hrsg.): Caspar David Friedrich in Briefen und Bekenntnissen. Henschelverlag Kunst und Gesellschaft, Berlin 1974.
  • Werner Hofmann: Caspar David Friedrich. Naturwirklichkeit und Kunstwahrheit. C. H. Beck Verlag, München 2000, ISBN 3-406-46475-0.
  • Jens Christian Jensen: Caspar David Friedrich. Leben und Werk. DuMont Verlag, Köln 1999.
  • Detlef Stapf: Caspar David Friedrichs verborgene Landschaften. Die Neubrandenburger Kontexte. Greifswald 2014, netzbasiert P-Book
  • Birgit Verwiebe: Caspar David Friedrich – Der Watzmann. SMB DuMont, Köln 2004.
  • Herrmann Zschoche: Caspar David Friedrich. Die Briefe. ConferencePoint Verlag, Hamburg 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Friedrich's Abbey among Oak Trees, Smarthistory[1]
Friedrich's Monk by the Sea, Smarthistory[2]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբայությունը կաղնու անտառում (նկար)» հոդվածին։
  1. «Friedrich's Abbey among Oak Trees». Smarthistory at Քան ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  2. «Friedrich's Monk by the Sea». Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.