Փրատ ընդ Ուիտնի
Փրատ ընդ Ուիտնի | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1925[1] |
Հիմնադիր | Frederick Rentschler? |
Վայր | East Hartford և Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[2][1] |
Արդյունաբերություն | ինքնաթիռաշինական ընկերություն |
Մայր ընկերություն | RTX? |
Դուստր ընկերություններ | Pratt & Whitney Canada? |
Սեփականատեր | RTX? |
Կայք | prattwhitney.com(անգլ.) |
Pratt & Whitney Վիքիպահեստում |
«Փրատ ընդ Ուիտնի » (անգլ.՝ Pratt & Whitney) — ամերիկյան քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար ավիացիոն շարժիչներ արտադրող ընկերություն։ Ներկա պահին համարվում է United Technologies ֆինանսաարդյունաբերական կորպորացիայի մասը։ Ընկերությունը մտնում է ավիաշարժիչների արտադրողների «մեծ եռյակի» մեջ` բրիտանական Rolls-Royce Group plc և ամերիկյան Ջեներալ էլեկտրիկ ընկերությունների հետ միասին։ Բացի ավիաշարժիչներից, «Փրատ ընդ Ուիտնի » արտադրում է մոդուլային և տեղափոխող գազատուրբինային կայաններ` արդյունաբերական նպատակների համար, լոկոմոտիվների և հռթիռային շարժիչներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փրատ ընդ Ուիտնի Քոմփանի» ընկերությունը հիմնադրվել է 1860 թվականին՝ Փրատ Ֆրենսիսի և Ուիթնի Էմոսի կողմից Հարթֆորդում։ Ընկերությունը զբաղվում էր հաստոցների, կարի մեքենաներ արտադրողների համար պահեստամասերի և Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Հյուսիսի (Միություն) բանակի համար հրազենի արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ։
Ավիաշարժիչների արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին ավիացիոն ինժեներ Ֆրեդերիկ Ռենչլերը դիմեց «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությանը` իրեն նոր ավիացիոն շարժիչների արտադրության համար միջոցներ և վայրեր տրամադրելու նպատակով։ «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությունը տրամադրեց նրան 250 հազար դոլարի չափով վարկ և տարածք իրենց շենքերում՝ «Փրատ ընդ Ուիտնի » անունն օգտագործելու իրավունքով։ «Փրատ ընդ Ուիտնի » առաջին «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչի աշխատանքներն ավարտվել են 1925 թվականին՝ Սուրբ Ծննդի նախօրյակին։ Այն հեշտությամբ անցավ որակավորման փորձարկումները ռազմածովային նավատորմում 1926 թվականի մարտին, և Միացյալ Նահանգները հոկտեմբերին պատվիրեց 200 շարժիչ։ Ինքնաթիռները «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչներով ցուցաբերեցին այնպիսի արագություն, բարձրություն, կատարում և հուսալիություն, որ դա դարձավ ամերիկյան ավիացիայի հեղաշրջումը։
Ավիաշարժիչների ինքնուրույն արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականին Ֆրեդերիկ Ռենչլերը ավարտեց «Փրատ ընդ Ուիտնի Մաշինե Տուլ» ընկերության հետ համագործակցությունը և հիմնադրեց «Յունայթեդ Էյքրաֆթ ընդ Տրանսպորտ» ընկերությունը, որը նախապես եղել է «Յունայթեդ Թեքնոլոջիս» ընկերությունը։ Նախկինում կազմված համաձայնագրի համաձայն՝ Ռենչլերն իրավունքները սահմանափակված չէին «Փրատ ընդ Ուիտնի » մակնիշի նկատմամբ և օգտվելով դրանից՝ նա իր նոր ընկերությունն անվանեց «Փրատ ընդ Ուիտնի»։
Ներկայիս վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի օգոստոսի 2-ին «Փրատ ընդ Ուիտնի ն» ընկերությունը Rocketdyne հեղուկա-հրթիռային շարժիչ արտադրող ընկերությունից ձեռք է բերել Boeing օդանավաշինական ընկերության համար շարժիչներ արտադրելու իրավունք և անվանափոխվել այն «Փրատ ընդ Ուիտնի Ռոքեյդայն Ինք.»-ի։
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական ավիացիայի համար տուրբոռեակտիվ շարժիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- JT3D/TF33
- JT4A
- JT8D
- JT9D
- JT12/J60
- PW1000G
- PW2000/F117
- PW4000
- PW6000
- PW7000
- PW8000
- Engine Alliance GP7200
- International Aero Engines V2500
Ռազմական տուրբոռեակտիվ շարժիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- J42 (JT6) (Rolls-Royce Nene)
- J48 (JT7) (Rolls-Royce Tay)
- J52 (JT8A)
- J57 (JT3C)
- TF33 (JT3D)
- J58 (JT11D)
- J75 (JT4A)
- TF30 (JT10)
- F100 (JTF22)
- Pratt & Whitney F119 (PW5000)
- Pratt & Whitney F135 (մշակված է F119-ից)
- PW1120 (մշակված է F100-ից)
Մխոցային ներքին այրման շարժիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pratt & Whitney R-1340 Wasp
- Pratt & Whitney R-1690 Hornet
- Pratt & Whitney R-985 Wasp Junior
- Pratt & Whitney R-1535 Twin Wasp Junior
- Pratt & Whitney R-1830 Twin Wasp
- Pratt & Whitney R-2000 Twin Wasp
- Pratt & Whitney R-2180 Twin Wasp E
- Pratt & Whitney R-2800 Double Wasp
- Pratt & Whitney R-4360 Wasp Major
Տուրբոպտուտակավոր շարժիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pratt&Whitney T34
- Pratt&Whitney PT6A-27
- Pratt&Whitney Canada PT6A-114A
Արդյունաբերական տուրբիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pratt&Whitney GG3/FT3
- Pratt&Whitney GG4/FT4
- Pratt&Whitney FT8
Շարժիչները «Ֆորմուլա 1»-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարի աշխարհի առաջնության ժամանակ երևան եկավ «Փրատ ընդ Ուիտնիի» «Լոտուս» գազատուրբինային շարչիչը։ Սակայն, երեք մրցակցություններից ոչ մեկում այն չի կարողացել հասել հաջողության։ Միակ լավագույն արդյունքը եղել է Ֆորմուլա 1-ի ապագա կրկնակի չեմպիոն Էմերսոն Ֆիտտիպալդի հաշվին՝ 1971 թվականի Իտալիայի գրան-պրիի ժամանակ, որտեղ նա գրավել է 8-րդ տեղը։։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ROR release v1.27 — v1.27 — 2023. — doi:10.5281/ZENODO.8071924
- ↑ Funder Registry — doi:10.13039/100004684
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրատ ընդ Ուիտնի» հոդվածին։ |
|