Հեղուկա-հրթիռային շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղուկա-հրթիռային շարժիչ

Հեղուկա-հրթիռային շարժիչ, հեղուկ հրթիռային վառելիքով աշխատող ռեակտիվ շարժիչ։ Սխեման մշակել է Կոնստանտին Ցիոլկովսկին (1903)։ Առաջին հեղուկա-հրթիռային շարժիչները ստեղծել և փորձարկել են ամերիկյան գիտնական Ռ. Գոդարտը (1923) և գերմանացի գիտնական Հ. Օբերտը (1929)։

Հեղուկա-հրթիռային շարժիչը հրթիռների հիմնական շարժիչն է։ Այն բաղկացած է ծայրափողակով այրման խցից, վառելիքի բաղադրիչները մատուցող համակարգից, կարգավորման և բռնկման օրգաններից և օժանդակ ագրեգատներից (ջերմափոխանակիչներից, խառնիչներից և այլն)։ Այն զարգացնում է Մն-ից մինչև մի քանի Մն քարշուժ, տեսակարար իմպուլսը երկբաղադրիչ վառելիքների համար հասնում է մինչև 4500 ն·վրկ/կգ, իսկ եռաբաղադրիչների համար՝ մինչև 5000·ն·վրկ/կգ։ Շարժիչի զանգվածի հարաբերությունը քարշուժի միավորին 0,7- 2 գ/ն է։ Ըստ նշանակման լինում են.

  • հիմնական,
  • ճշտող,
  • արգելակային,
  • ղեկային։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349