Փրատ ընդ Ուիտնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փրատ ընդ Ուիտնի
PrattAndWhitneyHeadquarters.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1925
ՀիմնադիրFrancis Pratt?
ՎայրEast Hartford, Հարտֆորդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Արդյունաբերությունավիատիեզերական արդյունաբերություն
Մայր ընկերությունRaytheon Technologies Corporation?
Դուստր ընկերություններPratt & Whitney Canada?
ՍեփականատերRaytheon Technologies Corporation?
Կայքprattwhitney.com
Pratt & Whitney Վիքիպահեստում

«Փրատ ընդ Ուիտնի » (անգլ.՝ Pratt & Whitney) — ամերիկյան քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար ավիացիոն շարժիչներ արտադրող ընկերություն: Ներկա պահին համարվում է United Technologies ֆինանսաարդյունաբերական կորպորացիայի մասը: Ընկերությունը մտնում է ավիաշարժիչների արտադրողների «մեծ եռյակի» մեջ` բրիտանական Rolls-Royce Group plc և ամերիկյան Ջեներալ էլեկտրիկ ընկերությունների հետ միասին: Բացի ավիաշարժիչներից, «Փրատ ընդ Ուիտնի » արտադրում է մոդուլային և տեղափոխող գազատուրբինային կայաններ` արդյունաբերական նպատակների համար, լոկոմոտիվների և հռթիռային շարժիչներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փրատ ընդ Ուիտնի Քոմփանի» ընկերությունը հիմնադրվել է 1860 թվականին` Փրատ Ֆրենսիսի և Ուիթնի Էմոսի կողմից Հարթֆորդում: Ընկերությունը զբաղվում էր հաստոցների, կարի մեքենաներ արտադրողների համար պահեստամասերի և Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Հյուսիսի (Միություն) բանակի համար հրազենի արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ:

Ավիաշարժիչների արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ավիացիոն ինժեներ Ֆրեդերիկ Ռենչլերը դիմեց «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությանը` իրեն նոր ավիացիոն շարժիչների արտադրության համար միջոցներ և վայրեր տրամադրելու նպատակով։ «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությունը տրամադրեց նրան 250 հազար դոլարի չափով վարկ և տարածք իրենց շենքերում՝ «Փրատ ընդ Ուիտնի » անունն օգտագործելու իրավունքով: «Փրատ ընդ Ուիտնի » առաջին «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչի աշխատանքներն ավարտվել են 1925 թվականին` Սուրբ Ծննդի նախօրյակին: Այն հեշտությամբ անցավ որակավորման փորձարկումները ռազմածովային նավատորմում 1926 թվականի մարտին, և Միացյալ Նահանգները հոկտեմբերին պատվիրեց 200 շարժիչ: Ինքնաթիռները «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչներով ցուցաբերեցին այնպիսի արագություն, բարձրություն, կատարում և հուսալիություն, որ դա դարձավ ամերիկյան ավիացիայի հեղաշրջումը:

Ավիաշարժիչների ինքնուրույն արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ֆրեդերիկ Ռենչլերը ավարտեց «Փրատ ընդ Ուիտնի Մաշինե Տուլ» ընկերության հետ համագործակցությունը և հիմնադրեց «Յունայթեդ Էյքրաֆթ ընդ Տրանսպորտ» ընկերությունը, որը նախապես եղել է «Յունայթեդ Թեքնոլոջիս» ընկերությունը: Նախկինում կազմված համաձայնագրի համաձայն՝ Ռենչլերն իրավունքները սահմանափակված չէին «Փրատ ընդ Ուիտնի » մակնիշի նկատմամբ և օգտվելով դրանից՝ նա իր նոր ընկերությունն անվանեց «Փրատ ընդ Ուիտնի»:

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի օգոստոսի 2-ին «Փրատ ընդ Ուիտնի ն» ընկերությունը Rocketdyne հեղուկա-հրթիռային շարժիչ արտադրող ընկերությունից ձեռք է բերել Boeing օդանավաշինական ընկերության համար շարժիչներ արտադրելու իրավունք և անվանափոխվել այն «Փրատ ընդ Ուիտնի Ռոքեյդայն Ինք.»-ի։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ավիացիայի համար տուրբոռեակտիվ շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • JT3D/TF33
  • JT4A
  • JT8D
  • JT9D
  • JT12/J60
  • PW1000G
  • PW2000/F117
  • PW4000
  • PW6000
  • PW7000
  • PW8000
  • Engine Alliance GP7200
  • International Aero Engines V2500

Ռազմական տուրբոռեակտիվ շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J42 (JT6) (Rolls-Royce Nene)
  • J48 (JT7) (Rolls-Royce Tay)
  • J52 (JT8A)
  • J57 (JT3C)
  • TF33 (JT3D)
  • J58 (JT11D)
  • J75 (JT4A)
  • TF30 (JT10)
  • F100 (JTF22)
  • Pratt & Whitney F119 (PW5000)
  • Pratt & Whitney F135 (մշակված է F119-ից)
  • PW1120 (մշակված է F100-ից)

Մխոցային ներքին այրման շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pratt & Whitney R-1340 Wasp
  • Pratt & Whitney R-1690 Hornet
  • Pratt & Whitney R-985 Wasp Junior
  • Pratt & Whitney R-1535 Twin Wasp Junior
  • Pratt & Whitney R-1830 Twin Wasp
  • Pratt & Whitney R-2000 Twin Wasp
  • Pratt & Whitney R-2180 Twin Wasp E
  • Pratt & Whitney R-2800 Double Wasp
  • Pratt & Whitney R-4360 Wasp Major

Տուրբոպտուտակավոր շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pratt&Whitney T34
  • Pratt&Whitney PT6A-27
  • Pratt&Whitney Canada PT6A-114A

Արդյունաբերական տուրբիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pratt&Whitney GG3/FT3
  • Pratt&Whitney GG4/FT4
  • Pratt&Whitney FT8

Շարժիչները «Ֆորմուլա 1»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարի աշխարհի առաջնության ժամանակ երևան եկավ «Փրատ ընդ Ուիտնիի» «Լոտուս» գազատուրբինային շարչիչը։ Սակայն, երեք մրցակցություններից ոչ մեկում այն չի կարողացել հասել հաջողության: Միակ լավագույն արդյունքը եղել է Ֆորմուլա 1-ի ապագա կրկնակի չեմպիոն Էմերսոն Ֆիտտիպալդի հաշվին՝ 1971 թվականի Իտալիայի գրան-պրիի ժամանակ, որտեղ նա գրավել է 8-րդ տեղը։։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]