Փչի՛ր, քամի
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1973 |
Լեզու | լատիշերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Գունարս Պիեսիս |
Սցենարի հեղինակ | Գունարս Պիեսիս |
Դերակատարներ | Esmeralda Ermale?, Պետերիս Գաուդինշ, Antra Liedskalniņa?, Աստրիդա Կայրիշա, Գիրթ Յակովլև, Էլզա Հովատակ և Լիդիա Ֆրեյմանե |
Օպերատոր | Mārtiņš Kleins? |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Նկարահանման վայր | Ռիգա |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 91 րոպե |
«Փչի՛ր, քամի» (լատիշ․՝ Pūt, vējiņi), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գունար Պիեսիսը Ռայնիսի համանուն չափածո պիեսի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հիմքում Ռայնիսի կողմից մշակված ժողովրդական սյուժե է, որում ներկայացվում է դասական սիրային եռանկյունի՝ նախանձելի փեսացու նավակավար Ուլդիսը, նրա հարսնացուն՝ հարուստ գյուղացիների դուստր Զանեն և աղքատ բատրակուհի Բայբան, որը դաստիարակվել են որդեգիր ընտանիքում։
Ուլդիսը նշանադրվում է տիրոջ դստեր հետ, բայց անսպասելիորեն սիրահարվում է խուտորում ապրող բատրակուհուն։ Աղջիկը չի համարձակվում փոխադարձաբար պատասխանել սիրահարված երիտասարդին՝ իմանալով, թե ինչպես են դստեր հարսանիքին սպասում իր խորթ ծնողների տանը։ Ստեղծված իրավիճակից ելք չգտնելով և չկարողանալով ընտրություն կատարել սիրո և պարտքի զգացողության միջև՝ նա որոշում է ինքնասպան լինել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսմերալդա Էրմալե – Բայբա
- Գիրտ Յակովլև – Ուլդիս
- Պետերիս Գաուդինշ – Գատին (հնչյունավորել Է Վալենտին Գրաչովը)
- Էլիտա Կրաստինյա – Անդա
- Անտրա Լիեդսկալնինյա – Ցիեպա
- Աստրիդա Կայրիշա – Զանե
- Էլզա Ռաձինա – մայր
- Լիդիա Ֆրեյմանե – Օրտա
- Ուլդիս Դումպիս – Դիձիս
- Հելգա Դանցբերգա – էպիզոդ
- Յուրիս Լեյասկալնս – էպիզոդ
- Էդգար Լիեպինշ – էպիզոդ
- Կարլիս Զուշմանիս – էպիզոդ
- Պետերիս Լիեպինշ – էպիզոդ
- Ֆիլմում նկարահանվել են ժողովրդական պարի համույթներ Ալսունգայից և Մադոնայից։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Իմանտ Զիեդոնիս, Գունար Պիեսիս
- Ռեժիսոր՝ Գունար Պիեսիս
- Օպերատոր՝ Մարտինշ Կլեյնս
- Նկարիչ՝ Դայլիս Ռոժլապա
- Կոմպոզիտոր՝ Իմանտս Կալնինշ[2]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - Բաքվի համամիութենական 7-րդ կինոփառատոնում ֆիլմն ստացել է մրցանակներ[3]․
- Դասականների լավագույն էկրանավորման մրցանակ («Քաոս» ֆիլմի հետ),
- Երաժշտության մրցանակ (կոմպոզիտոր Իմանց Կալնինշ),
- Երկրորդ մրցանակ կնոջ դերակատարման համար (Էլզա Ռաձին և Էսմերալդա Էրմալե)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Փչի՛ր, քամի» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Փչի՛ր, քամի» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.82
|