Փոքր Լուսավորչի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր Լուսավորչի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ՏեղագրությունԷրզինջանի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Փոքր Լուսավորչի վանք[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 25 կմ դէպի հարավ-արևելք հեռավորության վրա Մերճանա լեռների ստորոտին։

Վանքը հայտնի է նաև Չարչարանաց (Տատասկի) Փոքր Լուսավորչի վանք կամ Մերճանա վանք։ Այս վանքը Հայոց ցեղասպանության նախօրեին ամենամեծ և ամենահին վանքերից մեկն էր։

Վանական համալիրի գլխավոր եկեղեցին պարզ կառույց էր, հին ճարտարապետական ոճով կառուցված՝ քարաշեն շինություն։ Վանքը ներառում էր նաև փոքրիկ մատուռ՝ «Սուրբ Լուսավորչի բանտ» անունով։ Եկեղեցում պահվում էր Գրիգոր Լուսավորչի արծաթապատ և ոսկեզոծ աջը, նաև սրբազան անոթներ, մագաղաթե մատեաններ և այլն։ Քանի որ, կար վտանգ որ քրդական ավազակախմբերը կարող են պաշարել վանքը, այդ իսկ պատճառով վանքի հարստությունը պահվում էր հատուկ թաքստոցներում և դուրս էր բերվում միայն հատուկ արարողությունների ժամանակ։

Մեղուցիկը,Ղարաթուշը, Ագրակը և Ճանճիկենը վանքի թեմական գյուղերն էին, բայց 19-րդ դարի վերջերին դարձել էին քրդաբնակ։ Վանական համալիրը նաև ուներ վանականների համար նախատեսված տուն-կացարաններ, խոհանոց, ճաշարան, մառան և գյուղատնտեսական շինություններ։ Վանքը ուներ բավականին մեծ վարելահող և մարգագետիններ։ Վանքի տարածքը պարիսպապատ էր, հյուսիսային կողմում առկա էր 2 դիտակետ, որի շնորհիվ դիտարկում էին քուրդ ավազակային խմբերի մոտեցումը։

Վանքի առողջ օդը, սառնահամ ջուրը և դրախտային տեսքը այն դարձել էր ուխտագնացների սիրելի վայրերից մեկը։ Վանքը՝ որպես ընտանեկան հանգստի տեղ ընտրել էին անգամ որոշ թուրք պաշտենյաներ։

1870-1895 թվականներին Փոքր Լուսավորչի վանքի վանահայրն էր Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանը։ Նա լինելով, գործունյան և բանիմաց անձնավորություն, կարողացավ վանքապատկան տնտեսութունը հասցնել որոշակի բարեկեցիկ վիճակի։

1880-ական թվականներին, Փոքր Լուսավորչի վանքը Երզնկայի գավառի միակ վանքն էր որ ուներ արդյունաբեր և ինքնաբավ տնտեսություն։

Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանը օգտագործելով իր ունեցած կապերը, կարողանում էր տնօիրնել վանքապատկան կալուածքներին և հաջողությամբ դիմադրել համայնքաի կողմից հոգաբարձության հաստատելու բոլոր փորձերին։

Վանքը ծաղկուն շրջանի վերջը տրվում է Համիդյան ջարդերի ժամանակ։

1895 թվականի հոկտեմբեր ամսին վանքը ենթարկվում է քրդական ցեղախմբերի հարձակմանը, այդ ժամանակ սպանվում է Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանը, քանի որ հերոսական դիմադրություն է ցույց տալիս ավազակներին։ Նրան սպանելուց հետո վանքը կողոպտում են։ Հետագայում վանքը շարունակում է տնօրիննել Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանի ընտանիքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները և վանքերը». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.