Փոփ-իթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոփ-իթ

Փոփ-իթ (անգլ.՝ pop it - «պայթեցրու սա»), հակասթրես խաղալիք, որը 2021 թվականին մեծ ճանաչում է ստացել երեխաների և դեռահասների շրջանում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղմման համար նախատեսված կիսագնդերով պլաստիկ կամ ռետինե խաղալիք է, որն առաջացնում է կտտոցի ձայն[2][3]։ Այդ կիսագնդերը իրենց անվանումը ստացել են պղպջակաթերթերի նմանությամբ, որի պղպջակները կարելի է պայթեցնել ձայնով։

Փոփ-իթը հաճախ համեմատվում է սիմփլ-դիմփլ հակասթրես խաղալիքի հետ, որը, ի տարբերություն փոփ-իթի, ունի ավելի քիչ պղպջակներ և պլաստմասե մարմին[4]։

Ռուսալեզու միջավայրում խաղալիքի այլընտրանքային անվան պատճառով (փոփ-իթ, ռուս.՝ попыт) այն օգտագործող մարդուն անվանում են «փոփիթեր»[5]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Յանդեքս.Մարկետ վերլուծության»՝ փոփ-իթի գնորդների մեծ մասը 35-44 տարեկան կանայք են[6]։

«Փոփիթերները» հաճախ խաղում են «ՏիկՏոկ»-ի համառոտ տեսանյութերի հոսթինգում։ Օրինակ՝ մեկնաբանություններում կռահում են որևէ թիվ, ինչից հետո փոփիթերը գնդակ է նետում, պտտում է խաղալիքը և սկսում հաշվել ու պայթեցնել պղպջակները մինչև հասնի գնդակով պղպջակին։ Եթե կռահված թիվը չի համապատասխանում գնդակի համարին, հետևորդը հաղթում է։

Բացի այդ փոփ-իթը կարելի է կիրառել նաև երկուսով զվարճանալու համար, բայց որոշ դեպքերում հարկավոր է զառ։ Խաղացողները հերթով նետում են այն և պայթեցնում այնքան պղպջակ, որքան ցույց է տալիս զառը։ Այն փոփիթերը, որը վերջում չի ունենում պայթեցնելու համար անհրաժեշտ պղպջակներ, պարտվում է[7]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական գիտությունների թեկնածու Նատալյա Նիկոլաևնա[8]

Երբ մենք գտնվում ենք սթրեսի մեջ, մեր ուղեղի համար շատ կարևոր է շեղվել։ Այդ շեղման միջոցներից է փոփ-իթ խաղալիքը։ Սակայն նույնպիսի արդյունք կլինի նաև, եթե մենք 20 անգամ կքանստենք։

Բժշկական լրագրող Դարյա Սարգսյան[7]

Ինչ-որ մեկը պոկում է ծլեպները, մեկ ուրիշը՝ ճտտացնում մատները, երրորդը՝ խաղում սպիններ։ Այլ կերպ ասած՝ փոփ-իթների և սիմփլ-դիմփլների մեջ ոչ մի նոր բան չկա․ դա պարզապես հիպերակտիվ ձեռքերը զբաղեցնելու հերթական միջոցն է։ Կան տվյալներ, որ այդպիսի շարժումը մարդկանց օգնում է կենտրոնանալ կամ, ընդհակառակը, շեղվել[9]։ Ինչ-որ մեկի համար դա տագնապից ազատվելու միջոց է[10]։ Սակայն, ինչպես նախազգուշացնում են փորձագետները, կարիք չկա այդպիսի խաղալիքները համարել փրկություն։ Դրանց օգտակարության մասին տվյալները ոչ միայն բավականաչափ հուսալի չեն, այլև շրջապատողներին ոչ միշտ են դուր գալիս այդպիսի մեթոդները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Роспотребнадзор поручил проверить влияние антистресс игрушек поп-ит и сквиш на детей». ТАСС. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  2. «Об антистресс-игрушках». www.rospotrebnadzor.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  3. ««Инфантильные и неуправляемые»: как молодежь запустила моду на «поп ит»». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  4. Wylsa.com. «Поп-ит, симпл-димпл, сквиш — что это такое?».
  5. «Гайд начинающего попытера: что такое поп-ит, симпл-димпл, сквиш и как с ними играть». Афиша. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  6. «Симпл-димпл и поп-ит, кажется, скоро будут у всех. Почему они стали так популярны?». ТАСС. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  7. 7,0 7,1 «Вижу мемы про поп-ит и симпл-димпл. Что это вообще такое — и почему их любят дети? Объясните, но покороче!». Meduza (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  8. Ирина Дряхлова. «Поп-ит и симпл-димпл: Что это за игрушки и стоит ли их покупать ребенку и себе?». Пятый канал (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  9. Harriet Dempsey-Jones. «The surprising science of fidgeting». The Conversation (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  10. Katherine Isbister. «Popping toys, the latest fidget craze, might reduce stress for adults and children alike». The Conversation (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.