Փշամանդիկ նեղատերև
Արտաքին տեսք
Փշամանդիկ նեղատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
A. angustifolia Jaub. et Spach.
|
Փշամանդիկ նեղատերև (լատին․՝ A. angustifolia Jaub. et Spach.), մատիտեղազգիների ընտանիքի, փշամանդիկ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չռված ճյուղերով փոքր թուփ է` 80 - 100 սմ բարձրությամբ։ Տերևները լայն են, հակառակ-ձվաձև կամ գրեթե կլորավուն, մինչև 2,0 սմ երկարությամբ և 1,5 սմ լայնությամբ, հիմքում սեպաձև, տափակ, մանր-ատամնաեզր, կարճ, լավ նկատելի տերևակոթունով։ Ռաստրուբը գլանաձև է, 2 - 3 մմ երկարությամբ, կարճ ատամիկներով։ Ծաղկապատը սպիտակ է կամ վարդագույն, նրա ներքին մասնիկները կլորասրտանման են։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Իրանում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Սևանի ավազանում և Վայքում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը VIII: Մշակության հավանական շրջանները 3, 8, 12 — 15, 17-18, 22 - 25, 28[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 226։