Jump to content

Փշամանդիկ նեղատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշամանդիկ նեղատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Մատիտեղծաղկավորներ
Ընտանիք Մատիտեղազգիներ
Ցեղ Փշամանդիկ
Տեսակ Փշամանդիկ նեղատերև
Լատիներեն անվանում
A. angustifolia Jaub. et Spach.


Փշամանդիկ նեղատերև (լատին․՝  A. angustifolia Jaub. et Spach.), մատիտեղազգիների ընտանիքի, փշամանդիկ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չռված ճյուղերով փոքր թուփ է` 80 - 100 սմ բարձրությամբ։ Տերևները լայն են, հակառակ-ձվաձև կամ գրեթե կլորավուն, մինչև 2,0 սմ երկարությամբ և 1,5 սմ լայնությամբ, հիմքում սեպաձև, տափակ, մանր-ատամնաեզր, կարճ, լավ նկատելի տերևակոթունով։ Ռաստրուբը գլանաձև է, 2 - 3 մմ երկարությամբ, կարճ ատամիկներով։ Ծաղկապատը սպիտակ է կամ վարդագույն, նրա ներքին մասնիկները կլորասրտանման են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Իրանում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Սևանի ավազանում և Վայքում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը VIII: Մշակության հավանական շրջանները 3, 8, 12 — 15, 17-18, 22 - 25, 28[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 226։