Jump to content

Փիթեր Գուլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Գուլդ
Ծննդյան թիվ՝1962[1]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր և showrunner
Պարգևներ՝
IMDb։ID 0332467

Փիթեր Գուլդ (անգլ.՝ Peter Gould, (1962[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)), ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր։ Նա աշխատել է AMC հեռուստաալիքի «Ամբողջ ծանրությամբ» դրամատիկական սերիալի բոլոր հինգ սեզոնների աշխատանքներին։ Փիթերը սերիալի վրա իր աշխատանքի համար առաջադրվել է «ԱՄՆ սցենարիստների գիլդիայի» չորս մրցանակների անվանակարգում։ Այժմ Գուլդը համագործակցում է «Ամբողջ ծանրությամբ» սերիալի ստեղծող Վինս Գիլիգանի հետ, «Ավելի լավ է զանգեք Սոլին» ֆիլմի սփին-օֆֆ շոուի շրջանակներում։

Գուլդը ծնվել է Նյու Յորքում[2]։ 1982 թվականին ավարտել է Սառա Լոուրենս քոլեջը՝ անգլերենի բակալավրի աստիճանով[3]։ 1990 թվականին նա ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և արժանացել մագիստրոսի կոչման[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Գուլդը միացել է «Ամբողջ ծանրությամբ» սերիալի առաջին եթերաշրջանի աշատանքներին գրող անձնակազմին՝ որպես սյուժեների խմբագիր։ Նա գրել է առաջին եթերաշրջանի՝ «Մեծահասակների բիզնես»-ի առաջին դրվագի սցենարը[5]։ 2009 թվականի փետրվարին կայացած ԱՄՆ սցենարիստների գիլդիայում (WGA) առաջին եթերաշրջանին մասնակցած սցենարիստների կազմը առաջադրվել է «լավագույն նոր սերիալ» անվանակարգում[6][7][8]։

Երկրորդ եթերաշրջանին Գուլդը դարձել է սյուժեների գործադիր խմբագիր։ Նա գրել է երկրորդ եթերաշրջանի «Սատկած մեղվի խայթոցը» և «Ավելի ավ է զանգեք Սոլին» դրվագների սցենարները[9][10]։ Երկրորդ եթերաշրջանի սցենարիստների կազմը 2010 թվականի փետրվարին կայացած WGA հանդիսության ժամանակ ներկայացվել է «լավագույն դրամատիկ սերիալի» անվանակարգում[11]։ Գուլդը երրորդ եթերաշրջանի ժամանակ հանդես է եկել որպես սերիալի պրոդյուսեր և գրել «Անանուն ձին» դրվագի սցենարը[12]։ Նաև պրոդյուսեր-գործընկեր Ջորջ Մաստրասի հետ համատեղ գրել է «Կաֆկաեսկ» դրվագի սցենարը[13]։ 2011 թվականին սերիալի չորրորդ եթերաշրջանի ժամանակ Գուլդը կրկին պաշտոնի բարձրացում է ունեցել՝ դառնալով հսկողությունն իրականացնող պրոդյուսեր։

Գիլիգանի հետ միասին նա ներկայումս աշխատում է «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի վրա, և հանդիսանում է դրա համահեղինակը։ Սերիալի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 8-ին և մինչ օրս համարվում է կաբելային հեռուստասերիալներից վարկանիշային ամենաբարձր պրեմիերանից մեկը[14][15]։

«Ավելի լավ է զանգեք Սոլին» շոուի առաջին եթերաշրջանի «Ունո» դրվագը 2016 թվականի փետրվարին արժանացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ «դրամատիկական սերիալի լավագույն սցենար» անվանակարգում[16]։ Դրվագի սցենարը գրել են Գուլդն ու Գիլիգանը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարներ

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
1994 Կրկնակի Վիշապ Համասցենարիստ Տեսախաղի հիման վրա
2000 Հանդիպում հոր հետ սցենարիստ և ռեժիսոր
2011 Չափազան հզոր անհաջողության համար սցենարիստ Հեռուստաֆիլմ

Արտադրական կազմ

Տարի Շոու Դեր Նշումներ
2016 Ավելի լավ է զանգեք Սոլին Գործադիր պրոդյուսեր 2 սեզոն
2015 1 սեզոն
2013 Ամբողջ ծանրությամբ Համակատար պրոդյուսեր 5 սեզոն
2012
2011 Գործադիր րոդյուսեր 4 սեզոն
2010 Պրոդյուսեր 3 սեզոն
2009 Սյուժեի գործադիր խմբագիր 2 սեզոն
2008 Սյուժեի խմբագիր 1 սեզոն

Հեռուստասցենարներ

Տարի Շոու Սեզոն Դրվագի անվանումը Դրվագ Նշումներ
2016 Ավելի լավ է զանգեք Սոլին 2 «Մեխված» 9 նաև ռեժիսոր
2015 1 «Մարկո» 10 նաև ռեժիսոր
«Միխո» 2
«Ունո» 1 Վինս Գիլիգանի հետ
2013 Ամբողջ ծանրությամբ 5 «Գրանիտային պետություն» 15 նաև ռեժիսոր
«Արյունոտ փողեր» 9
2012 «Վտանգավոր պայմաններ» 3
2011 4 «Առողջություն» 10 Ջենիֆեր Հաթչիսոնի հետ
«Պրոբլեմատիկ շուն» 7 նաև ռեժիսոր
2010 3 «Կիսամիջոցները» 12 Սեմ Քեթլինի հետ
«Կաֆկաեսկյան»[13] 9 Ջորջ Մաստրասի հետ
«Անանուն ձի»[12] 2
2009 2 «Ավելի լավ է զանգեք Սոլին»[10] 8
«Սատկած մեղվի խայթոցը»[9] 3
2008 1 «Մեծահասկաների բիզնեսը»[5] 7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.youtube.com/watch?v=az9HUMNDuAo
  2. Denise Martin (2013 թ․ սեպտեմբերի 23). «Breaking Bad's Peter Gould Talks 'Granite State'». Vulture. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Merritt Wever '02 and Peter Gould '82 win Emmy awards». Sarah Lawrence College. 2013 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Trojan Alum-inaries». University of Southern California. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  5. 5,0 5,1 Tim Hunter (director), Peter Gould (writer) (2008-03-09). «A No-Rough-Stuff-Type of Deal». Breaking Bad. Season 1. Սերիա 7. AMC.
  6. «2008 Writers Guild Awards Television & Radio Nominees Announced». WGA. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. Perry, Byron (2007 թ․ դեկտեմբերի 12). «WGA announce TV, radio nominees». Variety. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «HBO tops WGA awards list with five noms». The Hollywood Reporter. 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. 9,0 9,1 Terry McDonough (director), Peter Gould (writer) (2009-03-22). «Bit by a Dead Bee». Breaking Bad. Season 2. Սերիա 3. AMC.
  10. 10,0 10,1 Terry McDonough (director), Peter Gould (writer) (2009-04-26). «Better Call Saul». Breaking Bad. Season 2. Սերիա 8. AMC.
  11. «2009 Writers Guild Awards Television, Radio, News, Promotional Writing, and Graphic Animation Nominees Announced». WGA. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. 12,0 12,1 Adam Bernstein (director), Peter Gould (writer) (2010-03-28). «Caballo Sin Nombre». Breaking Bad. Season 3. Սերիա 2. AMC.
  13. 13,0 13,1 Michael Slovis (director), Peter Gould & George Mastras (writers) (2010-05-16). «Kafkaesque». Breaking Bad. Season 3. Սերիա 9. AMC.
  14. Rosenfeld, Laura (2014 թ․ հոկտեմբերի 6). «This 'Better Call Saul' music video gives us a sneak peek of the new series».
  15. Kondolojy, Amanda (2015 թ․ փետրվարի 9). «'The Walking Dead' Returns to 15.6 Million Viewers + 'Better Call Saul' is Biggest Series Premiere in Cable History». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  16. McNary, Dave (2016 թ․ փետրվարի 13). «WGA Honors 'Big Short,' 'Spotlight,' 'Mad Men' at 68th Awards». Variety. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.