Սեմ Քեթլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմ Քեթլին
Sam Catlin by Gage Skidmore.jpg
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
ԵրկերԱմբողջ ծանրությամբ
Մասնագիտությունսցենարիստ և կինոպրոդյուսեր
ԱմուսինJulie Dretzin?

Սեմ Քեթլին (անգլ.՝ Sam Catlin, 20-րդ դար, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և հեռուստատեսության պրոդյուսեր, հայտնի է իր աշխատանքով AMC հեռուստաալիքի «Ամբողջ ծանրությամբ» սերիալի վրա, որի համար նա ստացել Է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի (WGA) մրցանակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլինը սկսեց գրել հեռուստատեսային սցենարներ 2005 թվականից, սկսած «Մեծ նոր հրաշք» ֆիլմից։ Այնուհետև 2006 թվականին նա դարձել է «Առևանգվածը սերիալի» սյուժեների խմբագիր և առաջին սեզոնի սցենարիստ: Նա գրել է «Stringers»-ի դրվագի սցենարը։ 2007 թվականին նա դարձել է «Քենթերբերի օրենք» կարճամետրաժ սերիալի սցենարիստ և սյուժեների գործադիր խմբագիր, որտեղ նա գրել է «Baggage» դրվագը։ 2009 թվականին Քեթլինը միացավ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի կազմին որպես համապրոդյուսեր և երկրորդ սեզոնի սցենարիստ։ Նա սցենարներ է գրել երկրորդ սեզոնի, «Down»-ի և «4 Days Out»-ի դրվագների համար։ 2010 թվականի փետրվարին տեղի ունեցած WGA արարողության ժամանակ երկրորդ սեզոնի սցենարիստների կազմը 2010 թվականին առաջադրվել է մրցանակի լավագույն դրամատիկական սերիալի համար[1].։ Քեթլինը 2010-ին երրորդ սեզոնում ստացավ սուպերվայզեր պրոդյուսերի պաշտոնը: Այնուհետև չորրորդ սեզոնում նա կրկին բարձրացավ միչև համանախագահ գործադիր պրոդյուսերի պաշտոնը։ Հաջորդ երեք WGA արարողությունների ժամանակ սցենարիստների կազմը արժանացավ մրցանակին որպես լավագույն դրամատիկական սերիալ։ 2013 թվականին Քեթլինը պայմանագիր է կնքել Sony Pictures Television-ի հետ, որպեսզի օգնի մշակել օրիգինալ նախագծեր, Ընդ որում դառնալով Fox հեռուստաալիքի ավստրալիական ոչ երկարաժամկետ սերիալ-ադապտացիա «Ռեյք»-ի[2] համահեղինակ, Քեթլինը գրել է պիլոտային դրվագի սցենարը և դարձել «Քարոզիչ»[3] սարսափ դրամատիկ սերիալի պրոդյուսեր։ Քեթլինը մասնակցել է Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցի դերասանական ասպիրանտուրայի ծրագրին, որտեղ նա ստացել է արվեստի մագիստրոսի կոչում 1998 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2009 Writers Guild Awards Television, Radio, News, Promotional Writing, and Graphic Animation Nominees Announced»։ WGA։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-12-ին։ Վերցված է 2008-12-12 
  2. «Sam Catlin Signs Overall with Sony Pictures Television»։ Variety։ 2013։ Վերցված է 2013-06-10 
  3. «More Details on the Preacher Pilot: Comic-to-Screen Changes and Characters»։ WGA։ 2008։ Վերցված է 2008-12-12 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]