Ամբողջ ծանրությամբ (1-ին եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջ ծանրությամբ (1-ին եթերաշրջան)
ՍերիալԱմբողջ ծանրությամբ
Տևողություն47 ր.
ՌեժիսորՎինս Գլիգան
Գլխավոր
դերերում
Աարոն Փոլ, Բրայան Քրենսթոն, Աննա Գան, Դին Նորիս
Պատմվածքի վայրԱՄՆ
Ժանրդրամա
Լեզուանգլերեն, իսպաներեն
ԵրկիրԱՄՆ
Սերիաների քանակ7
Ցուցադրում
ՀեռուստաալիքAMC
Նկարահանման վայրԱՄՆ, Ալբուկերկե, Նյու Մեքսիկո

«Ամբողջ ծանրությամբ» ամերիկյան դրամատիկական սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 20-ին։ Նոր սերիաները շարունակել են թողարկվել մինչև 2008 թվականի մարտի 9-ին[1]։ Այն կազմված է 47 րոպե տևողությամբ 7 սերիաներից, բացի փորձնական թողարկումից, որը տևում է 57 րոպե։ Նոր սերիաները ցուցադրվել են ԱՄՆ-ում ամեն կիրակի ժամը 22:00-ին AMC կաբելային հեռուստաալիքով։ Սկզբում պլանավորված էր թողարկել 9 սերիա, սակայն սցենարիստների գործադուլի պատճառով կրճատվել է մինչև 7[2]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթեր Ուայթը (Բրայան Քրենսթոն) ապրում է Ալբուկերկեում (Նյու Մեքսիկո) իր կնոջ՝ Սքայլերի (Աննա Գան) և որդու՝ Ուոլթեր կրտսերի (Ար Ջեյ Միտթ) հետ, որը տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Ուոլթերը, որ նախկինում եղել է խոստումնալից գիտնական, աշխատում է տեղի միջնակարգ դպրոցում որպես քիմիայի ուսուցիչ։ Նրա կյանքը շատ է փոխվում, երբ նրա մոտ հայտնաբերում են թոքերի քաղցկեղ երրորդ փուլում։ Ուոլթերը որոշում է զբաղվել թմրանյութի արտադրությամբ՝ իր թանկարժեք բուժման համար վճարելու և ընտանիքին բավականաչափ ժառանգություն թողելու համար։ Նա օգտագործում է իր անասելի գիտելիքները, որպեսզի իր նախկին աշակերտի՝ Ջեսի Փինքմանի (Աարոն Փոլ) հետ միասին զբաղվի մետամֆետամինի արտադրությամբ։

Նրանք փորձում են վաճառել եփված մետամֆետամինը «Քրեյզի 8» մականվամբ մի թմրավաճառի, սակայն վերջինս կասկածում է, որ Ուոլթերը ոստիկան է և որոշում է սպանել նրան և Ջեսիին։ Հանցակիցներին հրաշքով հաջողվում է փրկվել։ Ուոլթերը խորապես մտահոգված է տեղի ունեցածով և որոշում է խզել կապերը Ջեսիի հետ։ Պարոն Ուայթը վերադառնում է տուն, որտեղ մասնակցում է իր հիվանդության վերաբերյալ ընտանեկան խորհրդին։ Սկզբում նա հրաժարվում է բուժվել, սակայն շուտով փոխում է իր որոշումը ու համաձայնում է անցնել ռադիո- և քիմիաթերապիայի կուրսը։

Ուոլթերը մերժում է իր քենի Հենքի՝ ֆինանսական օգնության առաջարկները (Դին Նորիս), որը թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալ է, ինչպես նաև իր նախկին գործընկերներին՝ Էլիոթ և Գրեթհեն Շվարցներին։ Նա որոշում է, որ պետք է ինքնուրույն զբաղվի իր ֆինանսական խնդիրներով և վերադառնում է մետամֆետամինի արտադրության անօրինական գործունեությանը, իսկ իր ընտանիքին համոզում է, որ բուժման համար գումար է ստանում Շվարցներից։ Ուոլթերն ու Ջեսին սկսում են վաճառել իրենց արտադրանքը խոշոր դիստրիբյուտոր Տուկոյին։ Իր ինքնությունը թաքցնելու համար Ուոլթերը վերցնում է Հայզենբերգ մականունը։ Սակայն Ուոլթերի և Ջեսիի մոտ ավարտվում է մետամֆետամինի պատրաստման համար կարևորագույն տարրը՝ պսևդոէֆեդրինը։ Այնուհետեւ Ուոլթերը որոշում է փոխել տեխնոլոգիան և որպես այլընտրանքային հումք օգտագործել մեթիլամինը, որի մի ամբողջ տակառ Ջեսսի հետ գողանում է քիմիկատների պահեստից։ Այսպես էլ առաջանում է «կապույտ մեթը»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթիվեն Մայքլ Քեսադա – Սթիվեն Գոմես
  • Քարմեն Սերանո – տնօրեն Քարմեն Մոլինա
  • Մաքսիմինո Արսինեգա – «Քրեյզի 8»
  • Բեյքեր Չարլզ – նիհար Փիթ
  • Ռեյմոնդ Կուրս – Տուկո Սալամանկա
  • Ջեսիկա Հեկտ – Գրեթհեն Շվարց
  • Տես Հարփեր – տիկին Փինքման
  • Մեթ Ջոնս – Փորսուղ
  • Ռոդնի Ռաշ – Կոմբո
  • Մարիուս Սթեն – Բոգդան

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleDirected byWritten byOriginal air dateԱՄՆ-ում viewers
(millions)
11"Փորձնական սերիա (առաջին սերիա)"
"Pilot"
Վինս ԳլիգանՎինս Գլիգան2008 թվականի հունվարի 201,41[3]
22"Կատուն պայուսակի մեջ…"
"Cat's in the Bag…"
Ադամ ԲերնշթեյնՎինս Գլիգան2008 թվականի հունվարի 271,49[4]
33"…և պայուսակը գետի մեջ"
"…And the Bag's in the River"
Ադամ ԲերնշտեյնՎինս Գալիգան2008 թվականի փետրվարի 101,08[5]
44"Քաղցկեղով հիվանդը"
"Cancer Man"
Ջիմ ՄըքՔեյՎինս Գլիգան2008 թվականի փետրվարի 171,09[6]
55"Մոխրագույն տարր"
"Gray Matter"
Թրիշա ԲրոկՓեթի Լին2008 թվականի փետրվարի 240,97[7]
66"Մի բուռ ոչինչ"
"Crazy Handful of Nothin'"
Հյուզ ԲրոնուենՋորջ Մասթրաս2008 թվականի մարտի 21,07[8]
77"Բիզնես «մեծահասակների նման»"
"A No-Rough-Stuff-Type Deal"
Թիմ ՀիթերՓիթեր Գուլդ2008 թվականի մարտի 91,50[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Breaking Bad - The Complete First Season (2008)». Amazon.com. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  2. Lambert, David (2010 թ․ հունվարի 15). «Breaking Bad - Slight Delay for Season 2 DVD and Blu-ray (and also Season 1 Blu-ray)». TVShowsOnDVD.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  3. O'Connell, Michael (2013 թ․ սեպտեմբերի 30). «TV Ratings: 'Breaking Bad' Finale Smashes Records With 10.3 Million Viewers». Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  4. Yanan, Travis (2008 թ․ հունվարի 29). «Sunday original finals: 1/27/08». The Programming Insider. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  5. Yanan, Travis (2008 թ․ փետրվարի 13). «Sunday original finals: 2/10/08». The Programming Insider. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  6. Yanan, Travis (2008 թ․ փետրվարի 20). «Sunday original finals: 2/17/08». The Programming Insider. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  7. Crupi, Anthony (2013 թ․ սեպտեմբերի 30). «Breaking Bad Finale Draws 10.3 Million Viewers». Adweek. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  8. Berman, Marc (2010 թ․ հունվարի 31). «Breaking Bad Ratings». Mediaweek. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  9. Levin, Gary (2008 թ․ մարտի 11). «Nielsens: 'Runway' finale rules on cable». USA Today. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.