Փաք Չորոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաք Չորոն
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 3, 1991(1991-03-03)[1] (33 տարեկան)
Սեջոնգ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, դերասանուհի, դաշնակահարուհի և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունBugang Elementary School? և Bugang Middle School?
ԱնդամակցությունA Pink
 Park Cho-rong Վիքիպահեստում
Փաքը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, օգոստոսի 3, 2017

Փաք Չո-րոն (անգլ.՝ Park Cho-rong, մարտի 3, 1991(1991-03-03)[1], Սեջոնգ, Հարավային Կորեա), առավել հայտնի է Չորոն անվամբ, հարավկորեացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա հարավկորեական Apink գըրլ բենդի լիդերն է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի մարտի 3-ին Հարավային Կորեայի Հյուսիսային Չունգչոնգ նահանգի Չոնջու քաղաքում։ Ունի կրտսեր և ավագ քույրեր։ Լինելով հապկիդոյի մասնագետի և ակադեմիայի սեփականատիրոջ դուստր, Փաքը ութ տարի` առաջին տարրական դասարանից մինչև միջնակարգ երրորդ դասարան, այդ մարտարվեստն է սովորել[2]։ Ունի երրորդ կարգի սև գոտի[3][4]։ Դպրոցական տարիներին հաճախել է տարբեր դպրոցներ։

2009 թվականին Փաքը մասնակցել է JYP Entertainment լեյբլի հինգերորդ պաշտոնական լսումներին և հաջողությամբ անցել է եզրափակիչ փուլ[5], որից ի վերջո դուրս է մնացել և միացել CUBE Entertainment լեյբլին որպես թրեյնի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-ներկա. Apink[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարին Փաքը դարձել է որպես Apink խմբի երկրորդ անդամ և լիդեր և հայտնվել է Beast խմբի «Shock» երգի ճապոներեն տարբերակի երաժշտական տեսահոլովակում[6]։ Apink խմբում դեբյուտից առաջ Փաքը և խմբի անդամները մասնակցել են «Apink News»-ի նկարահանումներին, որը խմբի նախադեբյուտային ռեալիթի շոուն է[7]։ 2011 թվականի ապրիլի 19-ին խումբը թողարկել է իր առաջին «Mollayo» սինգլը, իսկ ապրիլի 21-ին, որպես Apink խմբի անդամ, դեբյուտ է կատարել Mnet հեռուստաալիքի M! Countdown շոուում` կատարելով «Mollayo» և «Wishlist» երգերը, որոնք ներառված են խմբի դեբյուտային «Seven Springs of Apink» մինի ալբոմում[8]։

2011-ներկա. Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաքն իր դերասանական կարիերան սկսել է նկարահանվելով 2010 թվականի «Իմ ամբողջ սերը» սիթքոմում[9][10]։ Այնուհետև նկարահանվել է «Պատասխան 1997» ֆիլմում էպիզոդիկ դերով` Apink խմբի անդամ Ջոնգ Ըն Ջիի հետ միասին[11]։ Նրա առաջին գլխավոր դերը «Գումարած ինը տղաներ» ռոմանտիկ կատակերգությունում է, որտեղ նա խաղում է հայտնի, սակայն խորհրդավոր Հան Սո-ահի դերը[12]։ 2017 խաղացել է «Ռոմանտիկայի հատուկ օրենք» վեբ դորամայում Կիմ Մին-կյուի և VIXX խմբի անդամ Հյուկի հետ միասին[13]։

Երգահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Apink խմբի բոլոր անդամներից, որպես երգերի հեղինակ, ամենաշատը փորձ ունի Փաքը։ Նա սկսել է այն բանից, որ գրել է խմբի առաջին` «April 19th» ֆան երգը խմբի տարեդարձի առթիվ[14][15]։ Ըստ Փաքի, նա գրել է երգը, մտածելով երկրպագուների և խմբի առաջին ելույթի մասին[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անավոնւմ Դեր Հեռուստաալիք Ծան.
2010 Իմ ամբողջ սերը Չորոն (սերիաներ`125-210) MBC
2012 Պատասխան1997 երիտասարդ Լի Իլ-վա (սերիա 9) tvN [17]
2014 Գումարած ինը տղաներ Հան Սո-ահ [18]
2017 Ռոմանտիկայի հատուկ օրենքը Սո Չի Հե Naver TV Cast [19]
2018 Օրվա պոեմ Կան Մի-է tvN

Ժամանցային և ռեալիթի շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Դեր
2013 2 Days 1 Night KBS Apink
2016 Extreme Adventures Naver Vapp Փաք Չո-րոն
2017 One Night Food Trip (2-րդ եթերաշրջան) O'live և tvN Կազմի անդամ[20]
Finding X-PINK Naver Vapp Ch+ Փաք Չո-րոն
2017-2018 Put Your Hands Up
2019 Everybody Ready
Trend With Me (2-րդ եթերաշրջան) KBS Joy Էմսի (MC)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «8 K-Pop Idols You Didn't Know Were Previously Athletes». Soompi. 2016 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. «Apink's Chorong flaunts her advanced hapkido skills». Allkpop. 2015 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. 편집국 (2011 թ․ մայիսի 24). «에이핑크│My name is…1텐아시아 | 텐아시아». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Netizens discover Apink's Chorong's JYP Entertainment audition video». Allkpop. 2011 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Kim, Yoon-mi (2011 թ․ հուլիսի 14). «Apink shows seven pastel colors». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  7. «Apink News». Apink.hyundaimedia.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Apink releases debut EP, "Seven Springs of Apink"». Allkpop. 2011 թ․ ապրիլի 18. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «» All My Love » Korean Drama». www.koreandrama.org. 2010 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Apink's Chorong cast for "All My Love" | allkpop.com». Allkpop. 2011 թ․ մայիսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  11. Hong, Grace Danbi (2012 թ․ օգոստոսի 22). «KPOP NEWS - 'Reply 1997' has 18 Cameo Appearances in One Night | Mwave». mwave.interest.me. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  12. Jung, Yeawon (2014 թ․ օգոստոսի 25). «KPOP NEWS – Apink's Park Cho Rong Thanks Jung Eun Ji for Acting Advice | Mwave». mwave.interest.me. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  13. «VIXX's Hyuk, Apink's Chorong, and more pose for B-cuts in 'Special Law of Romance' | Allkpop». 2017 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. «A-Pink releases their 'one year anniversary' song, "April 19th" | allkpop.com». Allkpop. 2012 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  15. Won, Ho-jung (2015 թ․ օգոստոսի 24). «[Herald Review] Apink take fans to their 'Pink Island'». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  16. Joo, Edwin (2016 թ․ ապրիլի 4). «[Exclusive] Short & Sweet Interview with Apink in Singapore». KoreanUpdates.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  17. «'Reply 1997' has 18 Cameo Appearances in One Night». CJ E&M enewsWorld. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Plus Nine Boys (Drama – 2014)». Hancinema. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  19. «VIXX's Hyuk And Apink's Chorong Confirmed To Star In New Web Drama». Soompi. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. Jie, Ye-eun (2017 թ․ հունվարի 30). «[V Report Plus] Ilhoon, Chorong go on food trip to Europe». Kpop Herald. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաք Չորոն» հոդվածին։