Jump to content

Փարիզ-Բրեստ (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզ-Բրեստ
Paris–Brest
Ծագում
Ենթատեսակթխվածք
Առաջացման երկիր Ֆրանսիա
Ստեղծման տարեթիվ1891, 1909 կամ 1910
Բաղադրամասեր
Հիմնականեփովի խմոր, եփած խյուս, նուշի տաշեղ
 Paris-Brest Վիքիպահեստում

Փարիզ-Բրեստ, Փարիզ — Բրեստ (ֆր.՝ Paris–Brest), պրալինեի համով եփովի խմորից և եփած խյուսով ֆրանսիական աղանդեր, որն անվանվել է Փարիզ–Բրեստ–Փարիզ հեծանվավազքի պատվին։ Վրան սովորաբար ցանվում է նուշի տաշեղ։ Աղանդերի կլոր ձևը նմանեցված է հեծանվային անիվին։ Կարող է լինել տորթի կամ հրուշակի չափսի։

Տարածված վարկածի hամաձայն՝ անիվի տեսքով աղանդերը 1909 կամ 1910 թվականին ստեղծել է հրուշակագործ Լուի Դյուրանը (Մեզոն Լաֆիտից)՝ կազմակերպիչ Պիեռ Ժիֆարի խնդրանքով՝ Փարիզ-Բրեստ-Փարիզ հեծանվավազքի պատվին, որն առաջին անգամ անցկացվել է 1891 թվականին[1][2][3]։

Կա վարկած, որ տորթը հորինել է հրուշակագործ Բոժեն՝ նույնպես Փարիզի Մեզոն Լաֆիտ արվարձանից, բայց 1891 թվականին[4]։ Ըստ այս վարկածի՝ նրա տունը գտնվել է հեծանվավազքի մրցուղու մոտ։ Համաձայն Larousse gastronomique հեղինակավոր հրատարակության, որտեղ նշվում է աղանդերի ծագման միայն մեկ տարբերակ, «մրցումներից ոգեշնչված հրուշակագործը պատրաստել է հեծանիվների անիվների նմանվող օղակների տեսքով էկլերներ»[5]։

Այլ աղբյուրներ մատնանշում են Փարիզի արվարձանից մի հրուշակագործի, որն ստեղծել է այն 1891 թվականին[5]։ Վերջապես, որպես հավանական հեղինակ նշվում է նաև Ժերբե անունով հրուշակագործը Շարտրից[6]։

Ըստ որոշ աղբյուրների՝ Դյուրանը հրուշակեղենը ստեղծել է 1909 թվականին՝ էկլերի տեսքով, իսկ 1940-ական թվականներին Փարիզի արևմտյան արվարձաններից մեկի մեկ այլ հրուշակագործ նրան տվել է կլոր ձև[7]։ Ըստ այլ աղբյուրների՝ հենց Դուրանն է նրան տվել հեծանիվի անիվի ձև՝ հիմք ընդունելով ավելի վաղ ստեղծված տորթը. դա եղել է դափնեպսակի (նկատի առնվել մրցավազքի հաղթողին տրվող պսակը), որը ստեղծել է բրեստցի մի հրուշակագործ[8][9], կամ երկարավուն տեսքով թխվածք[10]։

Աղանդերը շատ արագ ձեռք է բերել ժողովրդականություն, այն կարելի է գտնել Ֆրանսիայի բոլոր հրուշակարաններում[11]։

2012 թվականին TNS-Sofres սոցիոլոգիական գործակալության կատարած ուսումնասիրությունը ֆրանսիացիների սիրելի աղանդերների մեջ այն դասել է 15-րդ տեղում[12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Conseil national des arts culinaires, «Paris-Brest», dans Île-de-France : Produits du terroir et recettes traditionnelles, Paris, Albin Michel, coll. " L’inventaire du patrimoine culinaire de la France ", 1993, 334 p. (ISBN 2-226-06348-X), p. 79-81.
  2. «Connaissez-vous l'histoire du Paris-Brest ?». paris-anecdote.fr..
  3. Le Grand Livre de la pâtisserie et des desserts. — Paris : Albin Michel, 1995. — С. 204. — ISBN 2-226-07935-1.
  4. Grand Larousse gastronomique. — Paris : Larousse, 2007. — С. 618. — ISBN 978-2-03-582360-1.
  5. 5,0 5,1 Гастрономическая энциклопедия Ларусс, 2011
  6. Le Grand Livre de la pâtisserie et des desserts. — Paris : Albin Michel, 1995. — С. 204. — ISBN 2-226-07935-1.
  7. Dictionnaire de la gourmandise. — Paris : Robert Laffont, 2012. — ISBN 978-2-221-11524-4.
  8. Colette Monsat, Alexandra Michot, François Simon (27 janvier 2010). «Le test des meilleurs Paris-Brest». Le Figaro.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link).
  9. Catherine Jazdzewski (01/05/2015). «Le paris-brest, ça roule pour lui !»..
  10. Jean-Robert Pitte, " Un petit tour du monde gastronomico-sportif ", La Géographie : Terre des hommes, no 1530 " Planète sports : L’enjeu des jeux ", été 2008, p. 78-85.
  11. Tom Kevill-Davies (2009 թ․ հունիսի 16). «Paris Brest - The Breakfast of Champions». The Hungry Cyclist. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Les desserts préférés des Français». TNS Sofres. 14 novembre 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին..
  13. Leslie Gogois, Les 100 plats préférés des français, Hachette Pratique, 2015, 224 p. (ISBN 978-2-01-396391-6), " Paris-brest ", p. 147

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гастрономическая энциклопедия Ларусс. В 15 томах. Том 9. Паб — Полба / Под патронажем Гастрон. ком. (президент Ж. Робюшон); Пер. с фр. А. Кржижевский и др.; Отв. ред. Е. Трошкина. — Чернов и К°, 2011. — 432 с. — ISBN 9785989370047 / 9785989370368 / 2035823609.
  • Conseil national des arts culinaires, « Paris-Brest », dans Île-de-France : Produits du terroir et recettes traditionnelles. — Paris: Albin Michel, 1993. — P. 79—81. — 334 p. — (« L’inventaire du patrimoine culinaire de la France »). — ISBN 2-226-06348-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]