Ամենաբարձր գագաթը Թեժլեռն է՝ 3101 մ բարձրությամբ, որը գտնվում է լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Բարձր գագաթներից է նաև Մայմեխը՝ 3094 մ։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Կենտրոնական հատվածից դեպի հարավ-արևելք է տարածվում Ծաղկունյաց լեռնաշղթան։ Լեռնաշղթայի արևմտյան հատվածում հարաբերական բարձրությունները ավելի փոքր են, միջլեռնային գոգավորությունները ավելի լայն։ Այստեղ է տեղադրված Փամբակի լեռնանցքը։ Լանջերը միջին թեքության են ու շատ կտրատված են։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։