Jump to content

Ցույցեր Իրաքում (2015-2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցույցեր Իրաքում (2015—2019)
Մաս Արաբական գարուն
Ամսաթիվ2015 թվականի հուլիսի 16-ից
ՎայրԻրաք
Պատճառ
Նպատակ
  • Հաստատել Մուկտադա աս-Սադրի առաջարկած կառավարության կադրային փոփոխությունները
  • Վերացնել կառաշակերությունը
  • Նոր աշխատատեղեր ստեղծել
  • Ապահովել երկրի տնտեսական կայուն վիճակ, լուծել ճգնաժամները
ՄեթոդՑույց, Խռովություններ, նստացույց
Արդյունքշարունակվում է
Հակամարտող կողմեր
Ցուցարարներ
Ոստիկանություն
Ձերբակալություններ, և այլն
Զոհված՝ 12 ցուցարար սպանվեց[1]
Վիրավորված՝ չկա
Ձերբակալված՝ չկա
Վիրավորված՝ չկա

Ցույցեր Իրաքում, բողոքի գործողություններ, որոնք սկսվել են 2015 թվականի հուլիսի 16-ից։ Ցույցերի հիմնական պատճառը պատգամավորների կողմից կառավարության նոր կազմի ձևավորման համար քվեարկության հետաձգումն էր։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքում քաղաքական ճգնաժամը սրվեց կոռուպցիայի աճի ու կառավարության հրաժարականը պահանջելու ֆոնին։

2016 թվականի ապրիլի 13-ին խորհրդարանի պատգամավորները գործադուլ սկսեցին։ Պառակտումը տեղի ունեցավ կառավարության նոր կազմը ընտրելու ժամանակ։ Ցույցերը նախաձեռնվեցին շիական «Ալ-Ահրար» դաշինքի կողմից, որի ղեկավարն է հանդիսանում Մուկտար աս-Սադրը։

Ցույցերի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 30-ին շիական առաջնորդ Մուկտադի աս-Սադրան ներխուժեց Իրաքի խորհրդարանի շենք, որտեղ պատգամավորները չկարողացան քվեարկել նոր կառավարության կազմի ձևավորման հարցում, քվորում չլինելու պատճառով (այդ հարցի քննարկումը որոշվեց հետաձգել մինչև մայիսի 3-ը)։ Արդյունքում ցուցարարները ավերեցին նիստերի դահլիճը։ Ցուցարարների ձեռքից տուժեցին պատգամավորներ, որոնց չհաջողվեց փախչել պահեստային ելքով։ Ուշ երեկոյան ցուցարարները լքեցին խորհրդարանի շենքը ու տեղափոխվեցին կառավարության հսկողության տակ գտնվող «կանաչ գոտու» հրապարակներից մեկը[2]։

Բաղդադի ռազմական հրամանատարությունը քաղաքում արտակարգ դրություն հայտարարեց ու զորքերը բերեց մարտական պատրաստվածության աստիճանի։ Փակվեցին իրաքյան մայրաքաղաքից բոլոր ելքերը, իսկ «կանաչ գոտու» տարածքում (այսպես է անվանվում այն թաղամասը, որտեղ գտնվում են կառավարական կառույցները) էվակուացվում են ԱՄՆ-ի ու ուրիշ երկրների դեսպանատները։ Ինչպես նաև փակվեց երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը։ Իրաքի անվտանգության ծառայությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառեց ցուցարարների դեմ, իսկ ոստիկանական հատուկ ջոկատներն ու նախագահական գվարդիան թույլ չէին տալիս ցուցարարներին մոտենալց կամրջին, որից մի փոքր հեռու տեղակայված էին ամերիկական դիվանագիտական առաքելության համալիրը[3]։

Մայիսի 1-ին Իրաքի վարչապետ՝ Հայդեր ալ-Աբադին ՆԳՆ-ին հանձնարարեց պատասխանատվության ենթարկել Իրաքի ներկայացուցիչների խորհրդի ու պատգամավորների վրա հարձակում կատարածներին։ Մայրաքաղաքից ելքը կրկին բացվեց[4]։

Իրենց հերթին Սադրեին հավատարիմները մնացին խորհրդարանի մոտ տեղադրված վրաններում ու շրջափակեցին խորհրդարանի շենքը, այնտեղ մարդ չթողնելով[5]։

Մայիսի 2-ի գիշերը ցուցարարները դադարեցրեցին, քանի որ նրանք պետք է ուխտագնացություն կատարեին։ Սակայն, որոշ աղբյուրների հաղորդմամբ, շիական ակտիվիստները մտադիր են վերադառնալ քաղաքի «կանաչ գոտի»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Unrest intensifies in Iraq as Iranian consulate and oil facility...». 2018 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին – via www.reuters.com.
  2. ТВ: при атаке демонстрантов на парламент Ирака пострадали депутаты
  3. Против протестующих в Багдаде применили резиновые пули
  4. Премьер Ирака поручил наказать демонстрантов, напавших на здание парламента
  5. Премьер Ирака заявил о взятии под контроль ситуации в Багдаде
  6. В Багдаде шиитские активисты приостановили протесты из-за паломничества