Ցիխլիդ-կոլիբրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիխլիդ-կոլիբրի
Ցիխլիդ-կոլիբրի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Կարգ պերկեսանմաններ
Ընտանիք ցիխլիդայիններ
Տեսակ Քորդավորներ
Լատիներեն անվանում
Labidochromis caeruleus

Fryer, 1956
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ցիխլիդ-կոլիբրի[1] (լատին․՝ Labidochromis caeruleus), քաղցրահամ ջրերում ապրող ձուկ ցիխլիդների ընտանիքից՝ պերկեսանմանների խմբից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավորումը շատ գրավիչ է. լողաթևը դեղին և սև եզրավորումով է, ասես երկու գծեր անցնում են վերևով և ներքևով։ Արուների մոտ սև գույնը հագեցած է, անտրացիտային, իսկ էգերի գունավորումը քիչ է արտահայտված։ Ակվարիումում սովորաբար հասնում են 12 սմ երկարությամբ չափերի, իսկ էգերը մանր են։ Որոշ պայմանների առկայությամբ կարող է աճել մինչև 15 սմ։

Բնակության վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է Մալավի լճի ժայռոտ (քարքարոտ) շրջաններում։ Ջրի քիմիական բաղադրությունը. pH 7,2-8,5, ջրի կոշտությունը՝ 10-20 °dGH: Համարվում է Լիկոմա (շրջան) էնդեմիկ։

Պահպանումը ակվարիումում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվարիումում ցանկալի է տեղադրել ժայռեր, տեղադրել կողքի վրա պառկած ծաղիկների կճուճներ և այլն։ Ամենահամապատասխան ջերմաստիճանը 24-26 աստիճան է։ Ջրի քիմիական բաղադրությունը. pH 7,2-8,5, կոշտությունը՝ 10-20 °dGH: Կերակրելու ժամանակ պետք է հաշվի առնել այն, որ բուսական կերը ձկները օգտագործում են 30-ից 50 % (մեծերը)։ Կերը ձկների պետք է տալ նրա կեսը, ինչը նրանք կարող են ուտել սոված ժամանակ։ Փոքրերին պետք է կերակրել օրվա մեջ մի քանի անգամ։ Կարող են բազմանալ ընդհանուր ակվարիումում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Reader. Africa. Washington, D.C.: National Geographic Society, 2001. P. 227
  • Douglas J. Futuyma. Evolutionary Biology. Sunderland, MA: Sinauer Associates, 1998.
  • Mark Ridley. Evolution. Boston: Blackwell Scientific, 1993.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Систематический список позвоночных животных в зоологических коллекциях на 01.01.2012 // Андреева Т. Ф., Вершинина Т. А., Горецкая М. Я., Карпов Н. В., Кузьмина Л. В., Остапенко В. А., Шевелёва В. П. Информационный сборник Евроазиатской региональной ассоциации зоопарков и аквариумов. Выпуск № 31. Том II. Межвед. сбор. науч. и науч.-метод. тр. / Под ред. В. В. Спицина. - М.: Московский зоопарк, 2012. - С. 186. - 570 с. ISBN 978-5-904012-37-3 PDF Արխիվացված 2013-05-24 Wayback Machine

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիխլիդ-կոլիբրի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիխլիդ-կոլիբրի» հոդվածին։