Ցարսկոյե Սելոյի պալատական վարչության վարպետաց բակ
Տեսակ | տեսարժան վայր և շինությունների համալիր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պուշկին |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ |
Ցարսկոյե Սելոյի պալատական վարչության վարպետաց բակ (ռուս.՝ Мастеровой двор Царскосельского дворцового правления), պատմական շենքերի համալիր պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել են 19-րդ դարում։ Մասնակիորեն մշակութային ժառանգության օբյեկտներ են[1]։ Գտնվում են Մալայա փողոցի 14-18 և Ցերկովայա փողոցի թիվ 7 հասցեներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փականագործի, հետագայում վարպետի բակը հայտնի է 18-դարի վերջից։ Գոյություն ունեցող շինությունները վերագրում են 19-րդ դարին։ Բակը զբաղեցրել է դեպի Ցերկովայա փողոց դուրս եկող մեծ տարածքը։ Անկյունում եղել է փայտե տուն (չի պահպանվել), որտեղ ապրում էին պալատական շենքերի գլխավոր և կրտսեր վերակացուները։ Պահպանված ամենահին շենքը՝ բակի դարբնոցը, 1806-1807 թվականներին կառուցել է ճարտարապետ Պ. Վ. Նեյելովը։ 1827-1830 թվականներին ճարտարապետ Վ. Մ. Գորնոստաևը վերակառուցել է բակի հիմնական շենքերը՝ արվեստանոցները, որոնց երկու կողմերից էլ մուտքեր են եղել։ Արվեստանոցներում եղել են մի քանի բնակելի տներ։ 1860-ական թվականներին Ցերկովայա փողոցի թիվ 7 փայտե տանն ապրել է ճարտարապետ Իպպոլիտ Մոնիգետտին, ով նաև կառուցել է տան վերնաշենքը։ 1891 թվականին նույն տանը ծառայության ժամանակ ախոռային հատվածում ապրել է Կարլ Մաներհայմը։ 1910-1911 թվականներին Սիլվիո Դանիին փայտե մեկհարկանի տան փոխարեն (ժամանակակից հասցե՝ տուն 18) կառուցել է բետոնե երկհարկանի բնակելի տուն[2][3]։
Թիվ 14 տանը տեղակայված է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը, Սանկտ Պետերբուրգի թիվ 2 միջտարածաշրջանային տեսչությունը։ 2000-ական թվականների կեսերին փայտե տունն այրվել է, վերակառուցվել է 2007-2008 թվականներին մեծ անճշտություններով ։ 2013 թվականին թիվ 18 տունը քանդվել է, նախատեսվում է այն վերակառուցել։ 2010 թվականին այրվել է թիվ 7 հասցեի փայտե տունը, 2017 թվականին վերականգնվել է բետոնով փայտե երեսվածքով[2][3][4]։
Տների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալայա փողոց, տուն 14՝ արվեստանոցներ
- Մալայա փողոց, տուն 14 ա՝ դարբնոց
- Մալայա փողոց, տուն 16՝ բնակելի տուն (քանդվել է, փոխարինվել է նորակառույցով)
- Մալայա փողոց, տուն 18՝ բնակելի տուն (քանդվել է)
- Ցերկովնայա փողոց, տուն 7՝ բնակելի տուն (քանդվել է, փոխարինվել է նորակառույցով)
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր տեսքով դարբնոցը հիշեցնում է զբոսայգու դասական տաղավար։ Դա մի փոքրիկ մեկհարկանի շրջանաձև գմբեթավոր շենք է, որի վրա կառուցված են ճակտոններով փոքրիկ ելուստներ։ Շինության տեսքը աղավաղում է կաթսայատան ժամանակակից կցակառույցը[2][3]։
Արվեստանոցների շենքը պատկանում է ուշ կլասիցիզմի ոճին։ Եռանկյուն վերնաճակատն ավարտվում է 9 լիսեռներից սիմետրիկ ճակատով։ Շենքի քանդակազարդ ճակատամասը սվաղապատ է։ Առաջին հարկի մի քանի պատուհաններ աղեղնաձև են[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Приказ КГИОП от 20 февраля 2001 года № 15 «Об утверждении Списка вновь выявленных объектов, представляющих историческую, научную, художественную или иную культурную ценность»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Малая 14, 14А, 16, 18. Мастеровой двор Дворцового правления». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Мастеровой двор Царскосельского дворцового правления. Мастерская». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «В Пушкине в бетоне воссоздали деревянный дом Монигетти на Церковной». Канонер. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 309-311. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Малая 14, 14А, 16, 18. Мастеровой двор Дворцового правления». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- «Мастеровой двор Царскосельского дворцового правления. Мастерская». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.