Ցարսկոյե Սելոյի պալատական վարչության վարպետաց բակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցարսկոյե Սելոյի պալատական վարչության վարպետաց բակ
Տեսակտեսարժան վայր և շինությունների համալիր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ցարսկոյե Սելոյի պալատական վարչության վարպետաց բակ (ռուս.՝ Мастеровой двор Царскосельского дворцового правления), պատմական շենքերի համալիր պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել են 19-րդ դարում։ Մասնակիորեն մշակութային ժառանգության օբյեկտներ են[1]։ Գտնվում են Մալայա փողոցի 14-18 և Ցերկովայա փողոցի թիվ 7 հասցեներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փականագործի, հետագայում վարպետի բակը հայտնի է 18-դարի վերջից։ Գոյություն ունեցող շինությունները վերագրում են 19-րդ դարին։ Բակը զբաղեցրել է դեպի Ցերկովայա փողոց դուրս եկող մեծ տարածքը։ Անկյունում եղել է փայտե տուն (չի պահպանվել), որտեղ ապրում էին պալատական շենքերի գլխավոր և կրտսեր վերակացուները։ Պահպանված ամենահին շենքը՝ բակի դարբնոցը, 1806-1807 թվականներին կառուցել է ճարտարապետ Պ. Վ. Նեյելովը։ 1827-1830 թվականներին ճարտարապետ Վ. Մ. Գորնոստաևը վերակառուցել է բակի հիմնական շենքերը՝ արվեստանոցները, որոնց երկու կողմերից էլ մուտքեր են եղել։ Արվեստանոցներում եղել են մի քանի բնակելի տներ։ 1860-ական թվականներին Ցերկովայա փողոցի թիվ 7 փայտե տանն ապրել է ճարտարապետ Իպպոլիտ Մոնիգետտին, ով նաև կառուցել է տան վերնաշենքը։ 1891 թվականին նույն տանը ծառայության ժամանակ ախոռային հատվածում ապրել է Կարլ Մաներհայմը։ 1910-1911 թվականներին Սիլվիո Դանիին փայտե մեկհարկանի տան փոխարեն (ժամանակակից հասցե՝ տուն 18) կառուցել է բետոնե երկհարկանի բնակելի տուն[2][3]։

Թիվ 14 տանը տեղակայված է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը, Սանկտ Պետերբուրգի թիվ 2 միջտարածաշրջանային տեսչությունը։ 2000-ական թվականների կեսերին փայտե տունն այրվել է, վերակառուցվել է 2007-2008 թվականներին մեծ անճշտություններով ։ 2013 թվականին թիվ 18 տունը քանդվել է, նախատեսվում է այն վերակառուցել։ 2010 թվականին այրվել է թիվ 7 հասցեի փայտե տունը, 2017 թվականին վերականգնվել է բետոնով փայտե երեսվածքով[2][3][4]։

Տների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալայա փողոց, տուն 14՝ արվեստանոցներ
  • Մալայա փողոց, տուն 14 ա՝ դարբնոց
  • Մալայա փողոց, տուն 16՝ բնակելի տուն (քանդվել է, փոխարինվել է նորակառույցով)
  • Մալայա փողոց, տուն 18՝ բնակելի տուն (քանդվել է)
  • Ցերկովնայա փողոց, տուն 7՝ բնակելի տուն (քանդվել է, փոխարինվել է նորակառույցով)

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր տեսքով դարբնոցը հիշեցնում է զբոսայգու դասական տաղավար։ Դա մի փոքրիկ մեկհարկանի շրջանաձև գմբեթավոր շենք է, որի վրա կառուցված են ճակտոններով փոքրիկ ելուստներ։ Շինության տեսքը աղավաղում է կաթսայատան ժամանակակից կցակառույցը[2][3]։

Արվեստանոցների շենքը պատկանում է ուշ կլասիցիզմի ոճին։ Եռանկյուն վերնաճակատն ավարտվում է 9 լիսեռներից սիմետրիկ ճակատով։ Շենքի քանդակազարդ ճակատամասը սվաղապատ է։ Առաջին հարկի մի քանի պատուհաններ աղեղնաձև են[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказ КГИОП от 20 февраля 2001 года № 15 «Об утверждении Списка вновь выявленных объектов, представляющих историческую, научную, художественную или иную культурную ценность»
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Малая 14, 14А, 16, 18. Мастеровой двор Дворцового правления». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Мастеровой двор Царскосельского дворцового правления. Мастерская». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  4. «В Пушкине в бетоне воссоздали деревянный дом Монигетти на Церковной». Канонер. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 309-311. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]