Տրյամ։ Բարև ձեզ
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Յուրի Բուտիրին |
Սցենարիստ | Սերգեյ Կոզլով |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Գեորգի Բուրկով և Մարգարիտա Կորաբելնիկովա |
Երաժշտություն | Վլադիմիր Շաինսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 8 րոպե |
Սիկվել | Ձմեռային հեքիաթ (մուլտֆիլմ, 1981) |
Թվական | 1980 |
Տրյամ։ Բարև ձեզ (ռուս.՝ Трям! Здравствуйте!), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]` «Սերգեյ Կոզլովի հեքիաթները» շարքից, այն մասին, թե ինչպես է Արջուկը իր ընկերներին` Ոզնուն և Նապաստակին նվիրել Տիլիմիլիտրյադիայի հեքիաթային երկիրը։ Թողարկման տարեթիվը 1980 թվականի փետրվարի 10-ն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի գլխավոր հերոսներն են Արջուկը, Ոզնին և Նապաստակը։
Այսօր Նապաստակի ծննդյան օրն է, և Ոզնին նրա համար երիցուկներ է հավաքում` որպես նվեր։ Այդ ժամանակ Արջուկը պատմում է Ոզնուն Տիլիմիլիտրյադիա հեքիաթային երկրի մասին, որը նա ամբողջ գիշեր հորինել էր։ Այդ երկրում բոլորը ասում են միմյանց «Տրյամ», որը թարգմանվում է որպես «Բարև ձեզ»։
Քաղված երիցուկները տանում են Արջուկին և Ոզնուն երկինք, որտեղ նրանք քայլում և ցատկում են ամպերի վրայով։ Հանկարծ Ոզնուն և Արջուկին կանչում է Նապաստակը երկրի վրայից, որը նրանց ման էր եկել ամբողջ օրը։ Արջուկը, որ մինչ այդ ասում էր, թե ինքն ընկերություն է անում միայն Ոզնու հետ, վերցնում է վերջին միակ երիցուկը և ինչպես պարաշյուտից, ցատկում է դրանով։ Բայց թռիչքի ժամանակ պոկվում են երիցուկի բոլոր թերթիկները, և Արջուկը սկսում է ընկնել հողի վրա։ Նապաստակը, որը վերև էր բարձրանում խատուտիկներով, բռնում է նրան, բայց թողնում է խատուտիկները, և նրանք Արջուկի հետ շարունակում են ընկնել արդեն միասին։ Երբ Ոզնին, սանձում է ամպին, հասցնում է բռնել նրանց երկուսին էլ, և նրանք միասին թռչում են ամպերով, դառնալով հեքիաթային ձիեր, թռչում են դեպի մայրամուտի կողմը։
Հնչում է «Ամպեր` սպիտակաբաշ ձիեր» երգը»։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Յուրի Բուտիրին |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Կոզլով |
Բեմադրող նկարիչ | Տատյանա Աբալակինա |
Նկարիչներ | Ժաննա Կորյակինա, Թ. Վելիկորոդ, Ալեքսանդր Սիչկար, Ալեքսանդր Բրեժնև, Թ. Ստեփանովա, Ն. Դմիտրիևա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Յուրի Բուտիրին, Վլադիմիր Սպորիխին, Բորիս Տուզանովիչ, Ն. Բազելցևա, Ի. Սամոխին |
Կոմպոզիտոր | Վլադիմիր Շաինսկիյ |
Օպերատոր | Վլադիմիր Միլովանով |
Հնչյունային օպերատոր | Վիտալի Ազարովսկի |
Դերերը հնչյունավորել են | Կլարա Ռումյանովա` Ոզնի, Գեորգի Բուրկով` Արջուկ, Մարգարիտա Կորաբելնիկովա` Նապաստակ |
Մոնտաժող | Լյուբով Գեորգիևա |
Խմբագիր | Ե. Խոդինա |
Տնօրեն | Լ. Վարենցովա |
- Հեղինակները ներկայացվել են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Մուլտֆիլմեր ոզնու և արջուկի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոզնու և արջուկի մասին մուլտֆիլմեր ստեղծել է ոչ միայն ռեժիսոր Յուրի Բուտիրինը, այլև ուրիշ ռեժիսորներ` տարբեր ոճերով։ Բայց բոլոր մուլտֆիլմերը նկարահանվել են ըստ Սերգեյ Կոզլովի և նրա սցենարների։
- «Ոզնին մշուշում» (1975 թվական), ռեժիսոր` Յուրի Նորշտեյն
- «Ինչպես ոզնին ու արջուկը դիմավորեցին Նոր տարին» (1975 թվական), ռեժիսոր` Ալլա Գրաչովա
- «Եթե ընկնում են աստղերը...» (1978 թվական), ռեժիսոր` Ալլա Գրաչովա
- «Տրյամ։ Բարև ձեզ» (1980 թվական), ռեժիսոր` Յուրի Բուտիրին
- «Ձմեռային հեքիաթ» (1981 թվական), ռեժիսոր` Յուրի Բուտիրին
- «Աշնանային նավակներ» (1982 թվական), ռեժիսոր` Յուրի Բուտիրին
- «Զարմանալի տակառը» (1983 թվական), ռեժիսոր` Յուրի Բուտիրին
- «Ինչպես են ոզնին և արջուկը փոխում երկինքը» (1985 թվական), ռեժիսոր` Նատալյա Մարչենկովա
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի հավաքածուներում.
- «Տրյամ։ Բարև ձեզ» (Խոշոր պլան)
- «Տրյամ։ Բարև ձեզ»
- «Սպիտակաբաշ ձիերը» (Տվիկ-Լիրեկ)
- «Ամենափոքրերի համար»
- «Սիրելի երգերը»
- «Բարի գիշերներ, փոքրիկներ։ Երկրորդ շաբաթ»։ (Աղբյուր` Аниматор.ру)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տրյամ։ Բարև ձեզ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- С. Г. Козлов Трям! Здравствуйте!: 26 сказок / Худ. Т. В. Абалакина. — М.: Самовар, 2011. — 104 с. — (Наши любимые мультфильмы). — ISBN 978-5-85066-136-6 , 978-5-9781-0251-2, 978-5-9781-0546-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարև ձեզ «Տրյամ։ Բարև ձեզ» «Ежепедия» պորտալում
- «Облака — белогривые лошадки» երգը «Տրյամ։ Բարև ձեզ» մուլտֆիլմում
- «Էկրան» ստեղծագործկան միություն
- Трям! Здравствуйте! на сайте Ежиный портал
- Трям! и другие истории о Ёжике и Медвежонке
- Мультфильм «Տրյամ։ Բարև ձեզ» — լիցենզիոն վիդեոն ivi.ru կայքում
|