Տրիպոլի (արաբ․՝ طرابلس, արաբ․՝ Tripoli), Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքը, ինչպես նաև՝ երկրորդ նավահանգիստը մայրաքաղաք Բեյրութից հետո։ [[Հյուսիսային Լիբանան նահանգի և Տրիպոլիի շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվաքանակը հասել է մոտավորապես կես միլիոնի, որի 80 տոկոսը սուննի մուսուլմաններ են, 10 տոկոսը՝ քրիստոնյաներ[1]։ Ունեցել է հայկական գաղութ, եկեղեցի, դպրոց, մարզական և մշակութային ակումբներ ու միություններ։
Հնագույն ժամանակներում քաղաքի տեղում կազմավորված է եղել Փյունիկյան Համադաշնությունը՝ Տյուրոս, Սիդոն և Արվադ քաղաքների եռյակով։ Հենց այդ պատճառով էլ հին հույները բնակավայրն անվանել են Տրիպոլի, այսինքն՝ եռակի քաղաք։ Հետագայում Տրիպոլին ընկել է պարսիկների, հին հռոմեացիների, արաբների, խաչակիրների, մամլյուքների, թուրքերի տիրապետության տակ։