Տվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տվեր
Тверь
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզՏվերի մարզ
Ներքին բաժանումZavolzhskiy District?, Moskovsky City District, Tver?, Proletarskiy District, Tver? և Tsentralnyy District, Tver?
ՔաղաքապետՎլադիմիր Բաբիչև
Հիմնադրված է1135 թ.
Այլ անվանումներԿալինին
Տվյալ կարգավիճակում1135 թվականից
Մակերես152,22 կմ²
ԲԾՄ135 մետր
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն403726 մարդ (01.07.2010)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4822
Փոստային դասիչ170000-170043
Պաշտոնական կայքtver.ru
Տվեր (Ռուսաստան)##
Տվեր (Ռուսաստան)
Տվեր (Տվերի մարզ)##
Տվեր (Տվերի մարզ)

Տվեր (ռուս.՝ Тверь), քաղաք, Տվերի մարզի վարչական կենտրոնը։ Մարզային նշանակության քաղաք է[1]։ Գտնվում է Վոլգա գետի ափին՝ Տվերցա և Տմակա վտակների հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում, Մոսկվայից 177,6 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։

Հիմնադրվել է 1135 թվականին[2][3]։ 1247 թվականից եղել է Տվերի մեծ իշխանության կենտրոնը, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում՝ զավթիչների դեմ ծավալված պայքարի կենտրոններից մեկը (1327 թ. Տվերի մեծ ապստամբությունը)։ Մրցակցել է Մոսկվայի հետ՝ հյուսիսարևելյան Ռուսիայի քաղաքական կենտրոնի դերն ստանձնելու համար։ 1485 թվականից գտնվել է Մոսկովյան պետության, հետագայում՝Ռուսիայի կազմում։

1796-ից մինչև 1929 թվականը Տվերի նահանգի, 1935 թվականից՝ Կալինինի մարզի, 1990 թվականից՝ Տվերի մարզի վարչական կենտրոնն է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խիստ վնասվել է, հետագայում վերականգնվել; 2010 թվականին Տվերին շնորհվել է Մարտական փառքի քաղաքի կոչում։

Տվերը արդյունաբերական, գիտական, մշակութային խոշոր կենտրոն է, ավտոմոբիլային ու երկաթուղային կարևոր հանգույց Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Վերին Վոլգայի տարածաշրջան ճանապարհին։

Զբաղեցնում է 152,22 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել 449.507[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жилина Н.В., Конявская Е.Л. и др Тверь / председ. Ю.С. Осипов и др.. — Большая Российская Энциклопедия (в 35 т.). — Москва: Научное издательство «Большая российская энциклопедия», 2016. — Т. 31. Социальное партнерство - Телевидение. — С. 732-734. — 766 с. — 35 000 экз. — ISBN 978-5-85270-368-2
  2. Милонов Н. П. Археологические раскопки в тверском кремле // Проблемы истории докапиталистического общества. — 1935. — № 9-10. — С. 145—155.
  3. Салимов А. М., Салимова М. А. Тверской кремль и история его северо-западной части // Михаил Тверской: личность, эпоха, наследие. — Тверь, 1997. — С. 149.
  4. «Предварительная оценка численности населения». Тверстат. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 172