Տուր դը Ֆրանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուր դը Ֆրանս (ֆր.՝ Tour de France), ամենահանրաճանաչ համաշխարհային հեծանվային մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայում ավելի քան հարյուր տարի։ Ոչ պաշտոնական անվանումը «Մեծ հանգույց»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուր դը Ֆրանս հեծանվային մրցաշարը ստեղծվել է, որպես գովազդային նախագիծ L’Auto (այժմ L'Équipe) օրաթերթի համար։ Օրաթերթի խմբագիրը և հիմնադիրը Անրի Դեսգրանժն է (Henri Desgrange): Տուր դը Ֆրանսը նախատեսված էր մրցակցելու Փարիզ-Բրեստ-Փարիզ (հովանավորված Le Petit Journal կողմից) և Բորդո-Փարիզ հեծանվային մրցաշարի հետ։

Ֆրանսիական հանգույցի ստեղծման գաղափարը պատկանում է L’Auto-ի լրագրող Ժեո Լեֆևրին (Géo Lefèvre) ում հետ Անրի Դեսգրանժն նախաճաշում էր փարիզյան սրճարաններից Café de Madrid-ում 1902 թվականի նոյեմբերի 20-ին։

Տուր դը Ֆրանս մրցաշարի հաջողությունը մեծ համբավ բերեց Auto օրագրին, որի բաժանորդների թիվը 1903 թվականին 25 հազարից (մինչ մրցաշարը) շատացավ մինչև 65 հազար մրցաշարից հետո։ 1908 թվականին օրաթերթի բաժանորդների թիվն անցավ 250 հազարը, իսկ 1923 թվականին Տուր դը Ֆրանսի ժամանակ մեկ օրում վաճառվում էր 500 հազար օրինակ։ 1933 թվականին օրաթերթը հասավ իր ռեկորդային տպաքանակին՝ 854 հազար օրինակ մի օրում։ Այսօր Տուրը կազմակերպում է «Տուր դը Ֆրանս ընկերությունը», որը հանդիսանում է Amaury Sport Organisation (ASO) մասնաճյուղը, վերջինս էլ իր հեթին հանդիսանում է մեդիա-հոլդինգի մի մաս, որի մեջ մտնում է նաև L'Équipe օրաթերթը։

Տուրն անցկացվում է Ֆրանսիայում և հարևան երկրներում ամեն տարի հուլիս ամսին, երեք շաբաթվա տևողությամբ։ Միայն առաջին (1914-1918) և երկրորդ (1939-1945) համաշխարհայի պատերազմների ժամանակ տուրը չեղյալ են համարել։ Հեծանվային մրցույթն անցկացնում էր Amaury Sport Organisation (ASO) կազմակերպությունը, որն անցկացնում է նաև Դակար Ռալլին։

Մրցման սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տուր դը Ֆրանսը» բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մեկ օր։ Յուրաքանչյուր հեծանվորդ պետք է ավարտի փուլը, որպեսզի իր ժամանակն արձանագրվի և կուտակվի։

Մրցավազքի ամբողջական երկարությունը կազմում է 3000-ից միջև 4000 կմ (մրցուղին և փուլերի երկարությունը ամեն տարի փոխվում է)։ 1926 թվականին տեղի ունեցավ ամենաերկար մրցուղով մրցաշարը։ Հեծանվորդները անցել են 5745 կմ[1]։

Հեծանվորդների ընդհանուր որակավորումը, դասակարգումը կատարվում է համաձայն կուտակած ժամանակի։ Մրցաշարի հաղթող է ճանաչվում այն հեծանվորդը, որի ընդհանուր ժամանակը (այսինքն բոլոր փուլերի կուտակած ժամանակը) ամենաքիչն է մրցակիցների նկատմամբ։ Հնարավոր է հաղթել մրցաշարը` չհաղթելով ոչ մի փուլում։ Լեմոնդ Գրեգը հասավ դրան 1990 թվականին։ Յուրաքանչյուր փուլի հաղթանակը համարվում է մեծ նվաճում հեծանվորդի համար` անկախ վերջնական դասակարգման արդյունքից։

Բացի ժամանակի հաշվարկից գոյություն ունեն նաև այլ անվանակարգեր`

  • լավագույն սպրինտեր
  • լավագույն լեռնագնաց հեծանվորդ
  • լավագույն երիտասարդ հեծանվորդ

Այդ անվանակարգերում լավագույնները պայքար են մղում համապատասխան գունավոր մարզաշապիկներով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին մարզաշապիկ դեղին մարզաշապիկ (le maillot jaune)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին մարզաշապիկը խորհրդանշում է «Տուր դը Ֆրանսի» առաջատարին։

Դեղին մարզաշապիկը կրում է մրցաշարի առաջատարը ըստ ժամանակի, մարզաշապիկն ամենաարժեքավորն է մրցաշապիկների մեջ։ Մարզաշապիկի դեղին գույնն ի սկզբանե կապված է եղել օրաթերթի հետ, որը հովանավորում էր մրցաշարը (օրաթերթը ուներ դեղին էջեր)։

Դեղին մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների, «Տուր դը Ֆրանսի» հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հաղթող
1903 Ֆրանսիա Մ. Գագեն
1904 Ֆրանսիա Ա. Կորնե
1905 Ֆրանսիա Լ. Տրուսելյե
1906 Ֆրանսիա Р. Պոտյե
1907 Ֆրանսիա Լ. Պետի-Բրետոն
1908 Ֆրանսիա Լ. Պետի-Բրետոն
1909 Լյուքսեմբուրգ Ֆ. Ֆաբեր
1910 Ֆրանսիա Օ. Լապիզ
1911 Ֆրանսիա Г. Գարիգու
1912 Ֆրանսիա Օ. Դեֆրե
1913 Բելգիա Ֆ. Տիս
1914 Բելգիա Ֆ. Տիս
1919 Բելգիա Ֆ. Լամբո
1920 Բելգիա Ֆ. Տիս
1921 Բելգիա Լ. Սյոր
1922 Բելգիա Ֆ. Լամբո
1923 Ֆրանսիա Ա. Պելիսյե
1924 Իտալիա Օ. Բոտեկյա
1925 Իտալիա Օ. Բոտեկյա
1926 Բելգիա Լ. Բյուսե
1927 Լյուքսեմբուրգ Ն. Ֆրանց
1928 Լյուքսեմբուրգ Ն. Ֆրանց
1929 Բելգիա Մ. Դեվելե
1930 Ֆրանսիա Ա. Լեդյուկ
Տարի Կրող
1931 Ֆրանսիա Ա. Մանե
1932 Ֆրանսիա Ա. Լեդյուկ
1933 Ֆրանսիա Գ. Շպեյխեր
1934 Ֆրանսիա Ա. Ամանե
1935 Բելգիա Ռ. Մաես
1936 Բելգիա Ս. Մաես
1937 Ֆրանսիա Ռ. Լապեբի
1938 Իտալիա Դ. Բարտալի
1939 Բելգիա Ս. Մայես
1947 Ֆրանսիա Ժ. Ռոբիչ
1948 Իտալիա Դ. Բարտալի
1949 Իտալիա Ֆ. Կոպպի
1950 Շվեյցարիա Ֆ. Կուլբեր
1951 Շվեյցարիա Հ. Կոբլե
1952 Իտալիա Ֆ. Կոպպի
1953 Ֆրանսիա Լ. Բոբե
1954 Ֆրանսիա Լ. Բոբե
1955 Ֆրանսիա Լ. Բոբե
1956 Ֆրանսիա Ռ. Վալկովեկ
1957 Ֆրանսիա Ժ. Անկետիլ
1958 Լյուքսեմբուրգ Շ. Գոլ
1959 Իսպանիա Ֆ. Բաամոնտես
1960 Իտալիա Գ. Նենչինի
1961 Ֆրանսիա Ժ. Անկետիլ
Տարի Կրող
1962 Ֆրանսիա Ժ. Անկետիլ
1963 Ֆրանսիա Ժ. Անկետիլ
1964 Ֆրանսիա Ժ. Անկետիլ
1965 Իտալիա Ֆ. Ֆժիմոնդի
1966 Ֆրանսիա Լ. Այմար
1967 Ֆրանսիա Ռ. Պինժոն
1968 Նիդերլանդներ Յ. Յանսեն
1969 Բելգիա Է. Մերքս
1970 Բելգիա Է. Մերքս
1971 Բելգիա Է. Մերքս
1972 Բելգիա Է. Մերքս
1973 Իսպանիա Լ. Օքանա
1974 Բելգիա Է. Մերքս
1975 Ֆրանսիա Բ. Տեոենե
1976 Բելգիա Լ. Վան Իմպ
1977 Ֆրանսիա Բ. Տեոենե
1978 Ֆրանսիա Բ. Ինո
1979 Ֆրանսիա Բ. Ինո
1980 Նիդերլանդներ Յ. Զոտեմելկ
1981 Ֆրանսիա Բ. Ինո
1982 Ֆրանսիա Բ. Ինո
1983 Ֆրանսիա Լ. Ֆինյոն
1984 Ֆրանսիա Լ. Ֆինյոն
1985 Ֆրանսիա Բ. Ինո
Տարի Կրող
1986 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գ. Լեմոնդ
1987 Իռլանդիա Ս. Ռոչ
1988 Իսպանիա Պ. Դելգադո
1989 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գ. Լեմոնդ
1990 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գ. Լեմոնդ
1991 Իսպանիա Մ. Ւնդուրայն
1992 Իսպանիա Մ. Ւնդուրայն
1993 Իսպանիա Մ. Ւնդուրայն
1994 Իսպանիա Մ. Ւնդուրայն
1995 Իսպանիա Մ. Ւնդուրայն
1996 Դանիա Բ. Ռիյս
1997 Գերմանիա Յ. Ուլրիխ
1998 Իտալիա Մ. Պանտանի
1999 Լենս Արմսթրոնգ[2]
2000 Լենս Արմսթրոնգ[2]
2001 Լենս Արմսթրոնգ[2]
2002 Լենս Արմսթրոնգ[2]
2003 Լենս Արմսթրոնգ[2]
2004 Լենս Արմսթրոնգ[2]
2005 Լենս Արմսթրոնգ[2]
2006 Իսպանիա Օ. Պերեյրո
2007 Իսպանիա Ա. Կոնտադոր
2008 Իսպանիա Կ. Սաստրե
2009 Իսպանիա Ա. Կոնտադոր
Տարի Կրող
2010 Լյուքսեմբուրգ Ա. Շլեկ
2011 Ավստրալիա Ք. Էվանս
2012 Միացյալ Թագավորություն Բ. Ուգինս
2013 Միացյալ Թագավորություն Ք. Ֆրում
2014 Իտալիա Վ. Նիբալի
2015 Միացյալ Թագավորություն Ք. Ֆրում

Կանաչ մարզաշապիկ կանաչ մարզաշապիկ (le maillot vert)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ մարզաշապիկին արժանացած հեծանվորդները սպրինտերական արդյունքում ունեն առավելագույն միավորներ։ Մարզաշապիկը խաղարկվում է 1953 թվականից։

Կանաչ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կրող
1953 Շվեյցարիա Ֆ. Շաեր
1954 Շվեյցարիա Ֆ. Կուբլեր
1955 Բելգիա Կ. Օցկերս
1956 Բելգիա Կ. Օցկերս
1957 Ֆրանսիա Յ. Ֆորեստյե
1958 Ֆրանսիա Յ. Գրազիկ
1959 Ֆրանսիա Ա. Գարիգադ
1960 Ֆրանսիա Յ. Գրաժիկ
1961 Ֆրանսիա Ա. Դարիգադ
1962 Գերմանիա Ռ. Ալթիգ
1963 Բելգիա Ռ. Ոան Լուի
1964 Նիդերլանդներ Յ. Յանսեն
1965 Նիդերլանդներ Յ. Յանսեն
1966 Բելգիա Վ. Պլանկար
1967 Նիդերլանդներ Յ. Յանսեն
1968 Իտալիա Ֆ. Բիտոսսի
1969 Բելգիա Է. Մերկս
1970 Բելգիա Վ. Գոդեֆրուտ
1971 Բելգիա Է. Մերկս
1972 Բելգիա Է. Մերկս
1973 Բելգիա Է. Վան Սպիրնգել
Տարի Կրող
1974 Բելգիա Պ. Սերկու
1975 Բելգիա Ռ. Վան Լինդեն
1976 Բելգիա Ֆ. Մաերտենս
1977 Ֆրանսիա Ժ. Էկլասսան
1978 Բելգիա Ֆ. Մաերտենս
1979 Ֆրանսիա Բ. Ինո
1980 Բելգիա Ռ. Պևենաժ
1981 Բելգիա Ֆ. Մաերտենս
1982 Իռլանդիա Շ. Կելլի
1983 Իռլանդիա Շ. Կելլի
1984 Բելգիա Ֆ. Հոսթ
1985 Իռլանդիա Շ. Կելլի
1986 Բելգիա Է. Վանդերադեն
1987 Նիդերլանդներ Ժ.-Պ. վան Պոպպել
1988 Բելգիա Է. Պլանկար
1989 Իռլանդիա Շ. Կելլի
1990 Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Օ. Լյուդվիգ
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դ. Աբդուժապարով
1992 Ֆրանսիա Լ. Ժալաբեր
1993 Ուզբեկստան Դ. Աբդուժապարով
1994 Ուզբեկստան Դ. Աբդուժապարով
Տարի Կրող
1995 Ֆրանսիա Լ. Ժալաբեր
1996 Գերմանիա Է. Ցաբել
1997 Գերմանիա Է. Ցաբել
1998 Գերմանիա Է. Ցաբել
1999 Գերմանիա Է. Ցաբել
2000 Գերմանիա Է. Ցաբել
2001 Գերմանիա Է. Ցաբել
2002 Ավստրալիա Ռ. ՄարկՅուեն
2003 Ավստրալիա Բ. Կուկ
2004 Ավստրալիա Ռ. ՄարկՅուեն
2005 Նորվեգիա Տ. Խուշովդ
2006 Ավստրալիա Ռ. ՄարկՅուեն
2007 Բելգիա Տ. Բոոեն
2008 Իսպանիա Օ. Ֆրեյրե
2009 Նորվեգիա Տ. Խուշովդ
2010 ԻտալիաԱ. Պետակի
2011 Միացյալ ԹագավորությունՄ. Կևենդիշ
2012 ՍլովակիաՊ. Սագան
2013 ՍլովակիաՊ. Սագան
2014 ՍլովակիաՊ. Սագան
2015 ՍլովակիաՊ. Սագան

Կարմիր պուտիկներով մարզաշապիկ (le maillot à pois rouges)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր պուտիկներով սպիտակ մարզաշապիկը կրում է մրցաշարի «լեռնային արքան», այսինքն այն հեծանվորդը, որը հավաքել է առավելագույն միավորներ լեռնային փուլերի դասակարգմամբ։ «Լեռնային արքա»-յի, մարզաշապիկը ֆրասերենով անվանում են maillot à pois rouges:

Չնայած որ «լեռնային արքա» կոչումը խաղարկվում է 1933 թվականից, ներկայիս պուտիկավոր մարզաշապիկը կիրառվել է միայն 1975 թվականից։ Մարզաշապիկի գույներն առաջարկվել են շոկոլադ Poulain Chocolate -ի կողմից, որը հանդիսանում էր մրցաշարի հովանավորը։ Գույները համապատասխանեցվել են հանրաճանաչ ապրանքանիշի գույներին։

Պուտիկավոր մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կրող
1933 Իսպանիա Վ. Տրուեբա
1934 Ֆրանսիա Ռ. Վիետտո
1935 Բելգիա Ֆ. Վերվակե
1936 Իսպանիա Ժ. Բերրենդերո
1937 Բելգիա Ֆ. Վերվակե
1938 Իտալիա Ջ. Բարտալի
1939 Բելգիա Ս. Մայես
1947 Իտալիա Պ. Բրամբիլլա
1948 Իտալիա Ջ. Բարտալի
1949 Իտալիա Ֆ. Կոպպի
1950 Ֆրանսիա Լ. Բոբե
1951 Ֆրանսիա Ռ. Ջեմինանի
1952 Իտալիա Ֆ. Կոպպի
1953 Իսպանիա Հ. Լորոնո
1954 Իսպանիա Ֆ. Բաամոնտես
1955 Լյուքսեմբուրգ Չ. Գաուլ
1956 Լյուքսեմբուրգ Չ. Գաուլ
1957 Իտալիա Գ. Նենչինի
1958 Իսպանիա Ֆ. Ֆեդերիկո
1959 Իսպանիա Ֆ. Ֆեդերիկո
1960 Իտալիա Ի. Մասսիգնան
1961 Իտալիա Ի. Մասսիգնան
1962 Իսպանիա Ֆ. Ֆեդերիկո
1963 Իսպանիա Ֆ. Ֆեդերիկո
1964 Իսպանիա Ֆ. Ֆեդերիկո
1965 Իսպանիա Հ. Հիմենես
Տարի Կրող
1966 Իսպանիա Հ. Հիմենես
1967 Իսպանիա Հ. Հիմենես
1968 Իսպանիա Ա. Գոնսալես
1969 Բելգիա Է. Մերկս
1970 Բելգիա Է. Մերկս
1971 Բելգիա Լ. վան Իմպ
1972 Բելգիա Լ. վան Իմպ
1973 Իսպանիա Պ. Տոռես
1974 Իսպանիա Դ. Պերունենա
1975 Բելգիա Լ. վան Իմպ
1976 Իտալիա Դժ. Բելլինի
1977 Բելգիա Լ. վան Իմպ
1978 Ֆրանսիա Մ. Մարտինես
1979 Իտալիա Դժ. Բատագլին
1980 Ֆրանսիա Ռ. Մարտին
1981 Բելգիա Լ. վան Իմպ
1982 Ֆրանսիա Բ. Վալլեթ
1983 Բելգիա Լ. վան Իմպ
1984 Միացյալ Թագավորություն Ռ. Միլլար
1985 Կոլումբիա Լ. Էռեռա
1986 Ֆրանսիա Բ. Ինո
1987 Կոլումբիա Լ. Էռեռա
1988 Նիդերլանդներ Ս. Ռուկս
1989 Նիդերլանդներ Գ.-Յ. Տենիսսի
1990 Ֆրանսիա Թ. Կլայվեռոլա
1991 Իտալիա Կ. Կլյապուչի
Տարի Կրող
1992 Իտալիա Կ. Կլյապուչի
1993 Շվեյցարիա Թ. Ռոմինգեր
1994 Ֆրանսիա Ռ. Վիրանկ
1995 Ֆրանսիա Ռ. Վիրանկ
1996 Ֆրանսիա Ռ. Վիրանկ
1997 Ֆրանսիա Ռ. Վիրանկ
1998 Ֆրանսիա Կ. Ռիներո
1999 Ֆրանսիա Ռ. Վիրանկ
2000 Կոլումբիա Ս. Բոտերո
2001 Ֆրանսիա Լ. Ժալաբեր
2002 Ֆրանսիա Լ. Ժալաբեր
2003 Ֆրանսիա Ռ. Վիրանկ
2004 Ֆրանսիա Ռ. Վիրանկ
2005 Դանիա Մ. Ռասմուսեն
2006 Դանիա Մ. Ռասմուսեն
2007 Կոլումբիա Խ. Մ. Սոլեր
2008 Ավստրիա Բ. Կոլ
2009 Իտալիա Ֆ. Պելլիցոտտի
2010 Ֆրանսիա Անտոնի Շարտո
2011 Իսպանիա Սամուել Սանչես
2012 ՖրանսիաԹ. Ֆյոկլեր
2013 ԿոլումբիաՆ. Կինտանա
2014 ԼեհաստանՌ. Մայկա
2015 Միացյալ Թագավորություն Քրիս Ֆրում

Սպիտակ մարզաշապիկ (le maillot blanc)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ մարզաշապիկ կրում է միայն լավագույն երիտասարդ հեծանվորդը (ով 25 տարուց ավելի երիտասարդ է մրցումների մեկնարկային տարում)։ Մարզաշապիկը խաղարկվում է 1975 թվականից

Սպիտակ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կրող
1975 Իտալիա Ֆ. Մոսեր
1976 Իսպանիա Ե. Մարտինես
1977 Գերմանիա Դ. Տյուրաու
1978 Նիդերլանդներ Հ. Լուբբերդինգ
1979 Ֆրանսիա Ժ.-Ռ. Բերնաուտո
1980 Նիդերլանդներ Յ. Վան դեռ Վելդե
1981 Նիդերլանդներ Պ. Վինեն
1982 Ավստրալիա Պ. Անդերսոն
1983 Ֆրանսիա Լ. Ֆիգնոն
1984 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գ. Լեմոնդ
1985 Կոլումբիա Ֆ. Պարրա
1986 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ա. Համփսեն
1987 Մեքսիկա Ռ. Ալկալա
1988 Նիդերլանդներ Ե. Բրոյնքինգ
1989 Ֆրանսիա Պ. Ֆիլիպոտ
1990 Ֆրանսիա Գ. Դելիոն
1991 Կոլումբիա Ա. Մեխիա
1992 Նիդերլանդներ Ե. Բաումենս
1993 Իսպանիա Ա. Մարտին
1994 Իտալիա Մ. Պանտանի
1995 Իտալիա Մ. Պանտանի
Տարի Կրող
1996 Գերմանիա Յ. Ուիլրիխ
1997 Գերմանիա Յ. Ուիլրիխ
1998 Գերմանիա Յ. Ուիլրիխ
1999 Ֆրանսիա Բ. Սելմոն
2000 Իսպանիա Ֆ. Մանսեբո
2001 Իսպանիա О. Սևիլիա
2002 Իտալիա Ի. Բասսո
2003 Ռուսաստան Դ. Մենշով
2004 Ռուսաստան Վ. Կարպեց
2005 Ուկրաինա Յ. Պոպովիչ
2006 Իտալիա Դ. Կունեգո
2007 Իսպանիա Ա. Կոնտադոր
2008 Լյուքսեմբուրգ Է. Շլեք
2009 Լյուքսեմբուրգ Է. Շլեք
2010 Լյուքսեմբուրգ Է. Շլեք
2011 Ֆրանսիա Պ.Ռոլլան
2012 Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏ. Վան Գարդերեն
2013 ԿոլումբիաՆ. Կինտանա
2014 ՖրանսիաՏ. Պինո
2015 ԿոլումբիաՆ. Կինտանա

Մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդին Prix de la combativité (Prix de la combativité)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաագրեսիվ (նվաճողական, հարձակողական) հեծանվորդին մրցաշարի փուլի վերջնարդյունքում հանձնվում է կամիր ֆոնի վրա սպիտակ համար (հիմնական սպիտակը սևի փոխարեն)։ Ամենագլխավոր հանգամանքը, որ հեծանվորդը գտնվի պելոտոնից (հիմնական խմբից) զգալի հեռավորության վրա և փորձի պահպանել իր առավելությունը հնարավորինս երկար։ Ամենաագրեսիվ հեծանվորդին ընտրում է փորձագետների հատուկ խումբը։

Դրամական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից գոյություն ունեն դրամական հետևյալ մրցանակները` € 450 000 ստանում է մրցաշարի հաղթողը € 25 000 ստանում են կանաչ և պուտիկավոր մարզաշապիկների կրողները (լավագույն սպրինտերը և լավագույնը լեռնային փուլերում) € 20 000 լավագույն երիտասարդ հեծանվորդին մրցաշարի ընդհանուր արդյունքներով € 8000 մրցանակներ յուրաքանչյուր փուլի հաղթողին € 800 մրցանակ միջանկյալ սպրինտի հաղթողին € 350 միօրյա մրցանակ դեղին մարզաշապիկ կրողին € 300 միօրյա մրցանակ կանաչ, սպիտակ և պուտիկավոր մարզաշապիկ կրողներին € 20 000 մրցանակ ընդհանուր մրցաշարի ամենաագրեսիվ հեծանվորդին € 2000 ամենօրյա մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդին։ Ավանդության համաձայն մրցանակը կիսվում է թիմի բոլոր անդամների միջև[1]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ Տնօրեն
19031939 Անրի Դեգրանժ
19471961 Ժակ Գոդդե
19621986 Ժակ Գոդդե և Ֆելիքս Լևիտան
1987 Ժան-Ֆրանսուա Նակե-Ռադիգե
1988 Ժան-Պյեր Կուրկոլ
1989 - 27 հոկտեմբերից 2005 Ժան-Մարի Լեբլան
27 հոկտեմբեր 2005 - ցայսօր Քրիստիան Պրյուդոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «22 հետաքրքիր փաստեր Տուր դը Ֆրանս». Velohack.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 1999-2005 թվականներին «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցաշարում չեն լինի հաղթողներ