Տուգանային հարված (ֆիլմ)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1963 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վենիամին Դորման |
Սցենարի հեղինակ | Վլադլեն Բախնով և Յակով Կոստյուկովսկի |
Դերակատարներ | Միխայիլ Պուգովկին և Liliana Alyoshnikova? |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Տուգանային հարված» (ռուս.՝ «Штрафной удар»), 1963 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], կինոկատակերգություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է գյուղի նախաձեռնող ղեկավար (անասնաբուծական համալիրի նախկին ղեկավար) ընկեր Կուկուշկինի (Մ. Պուգովկին) մասին, որը, հանձնարարություն ստանալով բարձրացնել գյուղում սպորտի հեղինակությունը, հասկանում է, որ տեղի մարզական թիմի հաջողությունները կարելի է շատ արագ բարձրացնել, եթե պրոֆեսիոնալների հրավիրեն՝ մտացածին ազգանուններով հանդես գալու մարզային սպարտակիադայում (մինչ այդ նա դարձել է «Մամուլի աստղ»՝ հասնելով յուղի հանձնման աչքի ընկնող ցուցանիշների, որը, ինչպես հետո պարզվել է, նա գնել է հարևան շրջանի խանութներում)։ Վարձով հանդես եկող ամբողջ խումբը («կոմբայնավարներ», «մեխանիզատորներ») ճանապարհ է ընկնում։ Սակայն թերթի թղթակից Լյուդա Միլովանովայի հետ ճանապարհային ծանոթությունը հանգեցնում է նրան, որ աչքակապության շուրջ սկանդալն այժմ անխուսափելի է։
Մրցումներն ընթանում են իրենց հունով. հանդես են գալիս ձիավարները (ձիարշավարանի ձյան վրա), ցատկորդները... Եվ ահա հոկեյի խաղից առաջ թղթակցուհին բարձրախոսով հայտարարում է դավադրության մասին։ Հանդիպումն արդյունքում ձախողվում է։ Ֆիլմի եզրափակչում ընկեր Կուկուշկինը նստած զրուցում է շան հետ՝ գուշակելով, թե ինչպես կդասավորվի իր հետագա ճակատագիրը՝ արդյոք կտեղափոխվեն «այլ աշխատանքի», թե դա կարիերայի վերջն է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Պուգովկին – Պավել Վասիլևիչ Կուկուշկին, Պետրովսկի շրջանի ղեկավար
- Լիլիանա Ալեշնիկովա – Լյուդմիլա Միլովանովա, թղթակից
- Վլադիմիր Տրեշչալով – սպորտի վարպետ Իգոր Կորոլյով, հոկեյիստ, նույն ինքը կոմբայնավար Սեմյոնով
- Վլադիմիր Վիսոցկի – մարմնամարզիկ Յուրի Նիկուլին, նույն ինքը ձիավար Մասլյուկով
- Վլադիմիր Յանովսկիս – բռնցքամարտիկ Յան Սիզով, նույն ինքը գեղասահորդ Իվան Դուբրով
- Վլադիմիր Գուդկով – չմշկասահորդ Վլադիմիր Կուզին
- Իգոր Պուշկարյով – թեթևատլետ Վիկտոր Գոնչարով, նույն ինքը դահուկորդ Կալաչյով
- Ելենա Պոնսովա – խմբագրության քարտուղար
- Նիկոլայ Սմորչկով – կոմբայնավար Յակով Միխայլով
- Յուրի Մեդվեդև – թղթակից
- Լարիսա Լուժինա – հեռուստահաղորդավարուհի
- Գեորգի Տուսուզով – բժիշկ
- Յան Սպարրե – սպորտային ռադիոմեկնաբան (կամեո)
- Նատալյա Սեդիխ – գեղասահորդուհի
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վլադլեն Բախնով, Յակով Կոստյուկովսկի
- Ռեժիսոր՝ Վենիամին Դորման
- Օպերատոր՝ Կոնստանտին Հարությունով
- Նկարիչ՝ Մարկ Գորելիկ
- Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
- Ֆիլմերի արտադրության գլխավոր վարչության նվագախումբ (դիրիժոր՝ Էմին Խաչատրյան)
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնադահուկային մրցումների նկարահանումներն անցկացվել են Չիմբուլակում, չմշկավազքի նկարահանումները՝ հին Մեդեոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տուգանային հարված» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Տուգանային հարված» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տուգանային հարված»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|