Մարկ Գորելիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Գորելիկ
Ծնվել էմարտի 22, 1922(1922-03-22) կամ մարտի 21, 1922(1922-03-21)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էապրիլի 3, 2013(2013-04-03) (91 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ

Մարկ Գորելիկ (ռուս.՝ Марк Борисович Горелик, մարտի 22, 1922(1922-03-22) կամ մարտի 21, 1922(1922-03-21)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 3, 2013(2013-04-03), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բեմադրող նկարիչ, ՌԽՍՖՀ վաստակավոր նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի մարտի 21-ին (22-ին), Խարկովում։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2][3]։

1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Աշխատել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում որպես բեմադրող նկարիչ, մասնակցել է ավելի քան 30 կինոնկարի նկարահանման։

Մահացել է 2013 թվականի ապրիլի 3-ին։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, Բոտկինկի հիվանդանոցի ծիսական դահլիճում[4]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՍՖՀ վաստակավոր նկարիչ (1976 թվական)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 թվական` Ինքնավստահ մատիտը
  • 1956 թվական` Սեփական ձեռքերով
  • 1957 թվական` Ոչ իր տեղում
  • 1959 թվական` Հայրական տունը
  • 1960 թվական` Աղջկական գարունը
  • 1960 թվական` Պարզ պատմություն
  • 1961 թվական` Դիմա Գորինի կարիերան
  • 1962 թվական` Ուրախ պատմություններ
  • 1963 թվական` «Երիտասարդություն» ալմանախ («Արևածաղիկ» պատմվածք)
  • 1963 թվական` Տուգանային հարված
  • 1964 թվական` Հեշտ կյանքը
  • 1965 թվական` Եկեք Բայկալ
  • 1966 թվական` Հեծյալը քաղաքում
  • 1967 թվական` Ուղիղ տող
  • 1968 թվական` Դա եղել էր հետախուզությունում
  • 1969 թվական` Ֆիտիլ («Ծածկել են», թողարկում № 91)
  • 1970 թվական` Սիրո մասին
  • 1970 թվական` Արծաթե շեփորները
  • 1972 թվական` Հողը, ըստ պահանջի
  • 1973 թվական` Մեր տղան
  • 1975 թվական` Կորած արշավախումբը
  • 1976 թվական` Ոսկեգույն գետը
  • 1977 թվական` ԱՆհետացում
  • 1977 թվական` Ռիսկը շնորհակալ գործ է
  • 1979 թվական` Ըստ քրեական որոնման
  • 1979 թվական` «Սավոյի» առևանգումը
  • 1980 թվական` Գիշերային միջադեպ
  • 1982 թվական` Բնակչի վերադարձը
  • 1983 թվական` Նրբազգաց տարիք
  • 1984 թվական` Պղնձե հրեշտակը
  • 1985 թվական` Գաղտնի զբոսանք
  • 1986 թվական` «Բնակիչ» գործողության ավարտը
  • 1987 թվական` Ապտակը, որը չէր եղել
  • 1987 թվական` Կոտրված շրջանը
  • 1988 թվական` Թող ես մեռնեմ, տեր աստված
  • 1989 թվական` Կապիչը և թագավորը[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. ПОБЕДИТЕЛИ — Солдаты Великой войны | Россия / Центр / Москва
  3. «Подвиг народ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  4. Умер Марк Горелик, художник-постановщик советской киноклассики
  5. «KM.RU Энциклопедия кино. БИНДЮЖНИК И КОРОЛЬ». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]